Սիրիայի նոր ղեկավարը հանդիպել է քրիստոնյա հոգևորականների հետ
ԱշխարհՍիրիայի դե– ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան երեքշաբթի հանդիպել է բարձրաստիճան քրիստոնյա հոգևորականների հետ:
«Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հանդիպել է Դամասկոսի քրիստոնեական համայնքի պատվիրակության հետ»,- ասվում է սիրիական գլխավոր հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության տելեգրամյան ալիքում։
Հայտարարությունն ուղեկցվել է Ալ-Շարաայի՝ կաթոլիկ, ուղղափառ և անգլիկան եկեղեցականների հետ հանդիպման լուսանկարներով:
Հրապարակված լուսանկարներից դատելով՝ հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը։