ԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա․ ԱՄՆ հատուկ ներկայացուցչի նախկին տեղակալ
ԱշխարհՄիացյալ Նահանգները կարող է հարկադրված լինել «շուտով» հարձակվել Իրանի վրա, եթե Միացյալ Նահանգները չկարողանա արագ արդյունքների հասնել Թեհրանի միջուկային ծրագրի դադարեցման բանակցություններում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ գրել է Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի նախկին տեղակալ Ռիչարդ Նեփյուն՝ Foreign Affairs ամսագրի հոդվածում:
«Հաշվի առնելով ռազմական գործողությունների հետ կապված ռիսկերը՝ Միացյալ Նահանգները պետք է բարեխղճորեն վերջին փորձը կատարի՝ Թրամփի (ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ - խմբ.) վարչակազմի սկզբնական փուլում Թեհրանի միջուկային ծրագրի կասեցման շուրջ բանակցություններ վարելու համար: Բայց, եթե ԱՄՆ-ը պատրաստ չէ ապրել մի աշխարհում, որտեղ Իրանն ունի միջուկային զենք, ապա նրանք կարող են այլ ելք չունենալ, քան հարձակվել Իրանի վրա և շուտով», - ասել է Նեփյուն: