Վթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել է ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ Շարմազանով #ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստը Իշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն «Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը Ավտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկան Թբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով Ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավոր Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը Նոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին 

Քարեր լեղապարկում, ինչպես են առաջանում

Տեսանյութեր

TV aliq. Լեղաքարային հիվանդությունը պայմանավորված է լեղապարկում եւ լեղուղիներում, երբեմն լեղածորաններում քարերի առկայությամբ: Ըստ վիճակագրական տվյալների՝ մարդկանց մեծ մասի լեղապարկում քարեր լինում են, սակայն ախտանշաններն ի հայտ են գալիս միայն 10 %-ի մոտ: Փորձենք ներկայացնել լեղաքարային հիվանդությունը:

Լեղապարկը եւ քարերը

Լեղապարկը մի փոքր պարկ է, որտեղ տեղավորվում է 50-80 գրամ լեղի: Այն հեղուկ է, որն օրգանիզմին անհրաժեշտ է ճարպը յուրացնելու համար: Եթե տեղի է ունենում լեղու կանգ, ապա նրա բաղադրիչները սկսում են նստել եւ բյուրեղանալ: Այդպես գոյանում են քարեր, որոնք տարիների ընթացքում մեծանում են չափերով կամ շատանում են: Մասնագետները համարում են, որ հիվանդությունը կարող է չդրսեւորվել տասնյակ տարիներով, սակայն կարող է նաեւ ունենալ սուր ախտանշաններ եւ տալ բարդություններ:

Լեղին բաղկացած է տարբեր բաղադրիչներից: Այդ իսկ պատճառով քարերն էլ իրարից տարբերվում են իրենց կազմությամբ: Տարբերում են լեղաքարերի հետեւյալ տեսակները.

v խոլեսթերինային, որոնք առաջանում են խոլեսթերինից եւ նրա ածանցյալներից,

v կրաքարային, որտեղ գերակշռում են կալցիումի աղերը,

v պիգմենտային, որոնք առաջանում են բիլիռուբինային պիգմենտից:

Առավել հաճախ քարերը լինում են խառը, որոնց չափսերը տատանվում են 0,1 մմ-ից մինչեւ 5 սմ: Շատ փոքր քարերը կոչվում են լեղային ավազ: Սովորաբար դրանք առաջանում են լեղաքարային հիվանդության սկզբում: Սակայն որոշ մարդկանց մոտ հնարավոր է, որ հենց սկզբից էլ առաջանա քար, որը աստիճանաբար չափսերով մեծանա:

Սովորաբար քարերն առաջանում են հետեւյալ 3 պատճառներով:

Առաջինը լեղու կանգն է, լեղու կուտակումը լեղապարկում եւ նրա աղերի բյուրեղացումը: Լեղու կանգին նպաստում են` սակավաշարժությունը (ֆիզիկապես պասիվ կյանքը), չափազանց շատ ուտելը, կծու, թթու եւ ապխտած սննդի չարաշահումը: Երկրորդը փորկապություններն են, ինչպես նաեւ օրվա ընթացքում ոչ կանոնավոր սնվելը (մեկ անգամ ուտելը): Երրորդը` օրգանիզմում նյութափոխանակության խանգարումները՝ հատկապես կապված խոլեսթերինի նյութափոխանակության հետ: Սա լինում է տարբեր հիվանդությունների ժամանակ, ինչպես օրինակ` ճարպակալում, շաքարային դիաբետ, պոդագրա, աթերոսկլերոզ, երիկամաքարային հիվանդություն: Լյարդային խիթ Օրգանիզմում ցավագին երեւույթներ առաջանում են այն ժամանակ, երբ քարերը դուրս են գալիս դեպի լեղուղիներ եւ խցանում են դրանք: Արդյունքում խախտվում է լեղու հոսքը, լեղապարկի պատերը ձգվում են եւ առաջանում է լյարդային խիթ: Այն արտահայտվում է հետեւյալ կերպ` ցավեր աջ թուլակողում, որոնք ճառագայթվում են դեպի աջ թիակը, ուսը եւ դեպի պարանոց: Ցավերն ուղեկցվում են փսխումով, մաշկի քորով, ջերմության բարձրացմամբ, երբեմն նաեւ դեղնությամբ: Գործնականում գրեթե յուրաքանչյուր մարդ ծանոթ է այդ նոպաներին եւ գիտի, թե ինչպես թեթեւացնել դրանք: Որոշ մարդիկ պառկում են աջ կողքի վրա` իրենց սեղմելով տաք ջեռակը: Մյուսներին օգնում է ցավազրկող եւ հակակծկանքային (սպազմոլիտիկ) դեղամիջոցները (բժշկի խորհրդով): Սակայն կա չորս իրավիճակ, որի դեպքում հարկավոր է շտապօգնություն հրավիրել:

v Երբ լյարդային խիթը առաջացել է առաջին անգամ:

v Երբ ցավային նոպան տեւում է 5 ժամից ավելի:

v Խիթը ուղեկցվում է դեղնությամբ, ջերմության բարձրացմամբ եւ փսխումով:

v Ցավերը դառնում են ուժեղ եւ տանջող: Տարբերում են լեղաքարային հիվանդության մի քանի ձեւ.

v Նոպայաձեւ, ցավագին.- Առավել բնորոշ է երիտասարդ եւ միջին տարիքի անձանց: Ծանր, ցավային նոպաները սովորաբար առաջանում են ֆիզիկական լարվածության կամ սննդի ռեժիմը խախտելու դեպքում: Հիվանդությունն ընթանում է կրկնվելու հակումով:

v Տորպիդային ձեւ.– Բնորոշ է 40-50 տարեկան անձանց: Ցավային նոպաները լինում են ավելի հազվադեպ: Ցավերն ունեն բութ, ճնշող, տանջող բնույթ, ավելի երկարատեւ են, սակայն այնքան ուժգին չեն, ինչպես նախորդ դեպքում:

v Գաղտնի ձեւ.– Առավել բնորոշ է 40-50 տարեկանից բարձր տարիքին, երբ լեղապարկում առկա է մեկ մեծ քար, սովորաբար խոլեսթերինային բնույթի: Հիվանդի մոտ երկար ժամանակ կարող է ոչ մի գանգատ չլինել, եւ քարը հայտնաբերվի պատահական սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ:

v Դիսպեպտիկ ձեւ.– Կապված է մարսողության խանգարումների հետ:

Հանդիպում է բոլոր դեպքերի 63-68 %-ում: Խանգարումները հիմնականում լինում են ճարպոտ, տապակած, կծու սննդի չարաշահման, գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործման հետ: Հիվանդները երկար տարիներ ունենում են պարբերաբար սրտխառնոցներ, ծանրության զգացում ուտելուց հետո, գխտոցներ, դառը համ բերանում: Հետազոտությունները ցույց են տվել, որ 33 % դեպքերում լեղաքարային հիվանդությունն ընթանում է անախտանիշ` անկախ տարիքից: Իսկ ցավը կամ մարսողության խանգարումներն այնքան թույլ են լինում, որ մարդն առանձնապես ուշադրություն չի դարձնում՝ մտածելով՝ «երեւի ինչ-որ բան չեմ մարսել, կանցնի…»:

Մի քիչ պատմություն Եվ այսպես, որքան երիտասարդ է հիվանդը, այնքան ցավային սինդրոմը խիստ է արտահայտված լինում, իսկ որքան տարիքը բարձր է, այնքան հիվանդությունը զարգանում է «համր» կամ «թույլ արտահայտված» սցենարով, չնայած քարերի մեծացման հավանականությունը չի նվազում: Միաժամանակ, երիտասարդների մոտ բարդություններ քիչ են առաջանում, եւ հիվանդությունը համեմատաբար հեշտ է հաղթահարվում: Իսկ որքան մարդը մեծ է, այնքան բարդությունների առաջացումն ավելի շատ է լինում եւ ավելի վտանգավոր: Տարիքով մարդկանց մոտ լեղաքարային հիվանդությունը հաճախ զուգակցվում է ստամոքսի եւ 12-մատնյա աղիքի էրոզիվ-խոցային ախտահարումների հետ: Հետեւաբար նույնիսկ մի փոքր կասկած ունենալիս պետք է հետազոտվել բժշկի հսկողությամբ եւ լեղաքարային հիվանդությունն առանց բուժման չթողնել: Բժիշկները նշանակում են տարբեր տեսակի հետազոտություններ, որոնք հստակ պատկերացում են տալիս լեղապարկի մասին:

Համեմունքների մասին մոռանալ Չնայած իրենց կազմությամբ լեղաքարերը լինում են խառը, սակայն հիմնականում դրանք կազմված են խոլեսթերինից: Հետեւաբար սննդակարգի նպատակը խոլեսթերինի քանակի նվազեցումն է արյան մեջ: Դրա համար հարկավոր է սահմանափակել կենդանական ճարպերի եւ շաքարի օգտագործումը: Խոլեսթերինից խուսափելու համար առավել շատ օգտագործեք սննդային թելիկներ պարունակող սննդամթերք (ցորենի թեփ, հնդկաձավար, հերկուլես, մրգեր եւ բանջարեղեն):

Սննդային թելիկները խթանում են լեղու տեղաշարժը, կարգավորում են նյութափոխանակությունը եւ աղիների գործունեությունը: Սնունդն ընդունեք փոքր քանակներով, օրը 4-5 անգամ: Ամբողջ սնունդը պետք է ունենա նորմալ ջերմաստիճան՝ ոչ շատ սառը եւ ոչ էլ շատ տաք: Լեղու խտությունը նվազեցնելու համար պետք է օրվա ընթացքում խմել 1,5 լիտրից ոչ պակաս ջուր: Ցանկալի է ավելի շատ օգտագործել խաշած կամ ջեռոցում պատրաստված կերակուրներ եւ սահմանափակել տապակած սնունդը: Աշխատեք քիչ օգտագործել շատ յուղոտ սննդամթերք եւ սուր համով համեմունքներ (մանանեխ, կծու պղպեղ, մարինադներ եւ ապուխտներ): Լեղու օպտիմալ բաղադրությունն ապահովելու համար սննդակարգում պետք է լինեն բավարար քանակով սպիտակուցներ, օրինակ` կաթնաշոռ, անյուղ ձուկ, տավարի կամ հորթի միս, հավի կրծքամիս, հնդկաձավար, վարսակաձավար, սունկ, բանջարեղենային ապուրներ` մսագնդիկներով: Խիստ սահմանափակեք խմորեղենը եւ շաքարի քանակը:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ Լեղու կանգի դեմ

v Վերցնել հավասար քանակությամբ չորացրած ուղտափշի սերմեր, եղինջի տերեւներ, եգիպտացորենի թելիկներ, մատնոցուկի (սպորիշ) տերեւներ: Խոտաբույսերի չոր խառնուրդից վերցնել 1 մաս: Մեկ օրվա չափաբաժինն է` 1 ճաշի գդալ չոր խառնուրդի վրա լցնել 400 գրամ սառը ջուր, պահել 6 ժամ, որից հետո դնել կրակին, հասցնել եռման աստիճանի եւ մարմանդ կրակով եփել 5 րոպե: Կաթսան փակել կափարիչով, թողնել սառչի: Ստացված լուծույթը քամել, ընդունել օրական 300 գրամ մի քանի անգամով: Բուժման կուրսը 2 շաբաթ է:

v Վերցնել չորացրած անթառամ ծաղիկներ եւ արեւքուրիկ: Խառնել 2 մաս անթառամի եւ 1 մաս արեւքուրիկի ծաղիկներ: Չոր խառնուրդից վերցնել 3 ճ/գ, ավելացնել 1 լիտր ջուր, թողնել մնա 10 ժամ, որից հետո եփել 7 րոպե: Թողնել սառչի, քամել: Ստացված լուծույթից ուտելուց 1 ժամ հետո խմել 100-ական գրամ: Բուժման կուրսը 3 շաբաթ է, որից հետո տալ 1 շաբաթ ընդմիջում եւ կուրսը կրկնել:

v Ամեն օր սոված փորին խմել 1 ճաշի գդալ չզտված ձիթապտղի յուղ:

v Կաթնափուշի սերմերում հայտնաբերվել է կենսաբանական ակտիվ նյութ, որը կոչվում է սիլիմարին: Այն լյարդի բջիջները վերականգնելու հատկություն ունի եւ լավացնում է նյութափոխանակությունը: Պատրաստել թեյ կաթնափուշի չոր սերմերով: Վերցնել 1 թեյի գդալ սերմեր, վրան ավելացնել 1 բաժակ եռման ջուր: Թողնել մնա 10 րոպե: Թուրմը լավ քամել եւ խմել որպես թեյ օրը 2 անգամ:

v Օգտակար է կանաչ խնձորի հյութը: Խմել 100-ական գրամ հյութ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Կատարել 1 ամիս:

v Լեղապարկում մանր քարերի դեպքում օգտագործել մումիո: 1 լիտր ջրի մեջ լուծել 1 գրամ մումիո, խմել 1-ական բաժակ ստացված լուծույթից, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Կատարել 10 օր, որից հետո տալ ընդմիջում 5 օր: Ամբողջ բուժման համար հարկավոր կլինի 12 գրամ մումիո:

v Օգտագործել դդումից պատրաստված շիլա առավոտյան եւ երեկոյան:

Պատրաստեց Շուշանիկ ՔՈՍՅԱՆԸ


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանումՌուս դիվանագետն արձագանքել է Ռուսաստանին «թզուկ» անվանած Ավստրիայի նախագահինՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստըՊուտինը նվաստացուցիչ է համարել Արևմուտքից օգնություն մուրալըԱվտովթար Երևանում․ բախվել են «Dongfeng»-ն ու «Changan»-ը, տուժածներ չկանP. Diddy-ն բանտում արտոնությունների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում. NBC NewsՄարատ Կամբոլովը ստանձնել է Հարավային Օսիայի նախագահի պաշտոնըԹբիլիսիում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքովԱՄՆ-ը նախատեսում է մշտական ռազմաբազա ստեղծել ԼեհաստանումՀիրոսիմայում 10 տարվա ընթացքում 1,3 միլիոն կռունկ է տեղադրվել ատոմային ռումբի զոհերի հիշատակինԱվտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն ու Ford Transit-ը, կա վիրավորՊետդումայի կազմը գրեթե կիսով չափ նորացել է. ՊուտինՀայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունըՆոր խստացում ՌԴ-ից. ՌԴ-ի փլուզում ԽՍՀՄ-ի սցենարով. զգուշացում՝ Պուտինին Flydubai ավիաընկերության չվերթի օդաչուները, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հոսպիտալացվել ենԱվանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Flydubai-ի ինքնաթիռը հաջող վայրէջք կատարած օդաչուները Հարավային Աֆրիկայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ ենՄակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնածՀոկտեմբերի 1-3-ին ջերմաստիճանը կնվազի մինչև 5-11 աստիճանովՀենց հիմա Սիսիանում կես մարդ էլ լինի կտար. ՔՊ–ական պատգամավորը՝եղբոր մեքենայի վարձակալության մասինԱննա Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքը արտերկրից վերադարձնելու Հայաստանի փորձըYnet. Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության իրավիճակի պատճառովԽոշոր զարգացումներ Հայաստանում․ «Խաղաղության խորհուրդ», Ռոսատոմի առաջարկն ու նոր արգելքըՕրենքն ամբողջովին պետք է չեղարկվի՝ գողացած ոչ մի հեռախոս ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերելՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջներ է սահմանելFlyDubai-ը արտակարգ իրավիճակի պատճառով ինքնաթիռը կուղղորդի Սաուդյան ԱրաբիաԱմերիկյան զորքերը դուրս են բերվել Էրբիլի ավիաբազայիցՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մոտ 20-30 տոկոսով ավելացել է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչն էր Կառավարությանը խանգարում նորմալ քննարկում կազմակերպել. Էդգար ՂազարյանGuardian. Ուկրաինան ավիահարվածների մեկ ժամվա ընթացքում կորցնում է 45 միլիոն դոլարՀետին միտք չկա՝ սա շատ մարդկանց կյանքի վրա է ազդում, պետք է ամեն ինչ թափանցիկ լինի. Բաբկեն Թունյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արգիշտի Դարբինյանը ընտրվեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահԱյսօր Գևորգ Էմինի ծննդյան օրն է․ նա կդառնար 108 տարեկանՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵվրամիությունՓաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնիցՌազմական ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերումՉինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Ճապոնիային հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերիցԵրևանն ու Թեհրանը քննարկել են կանաչ տարածքների և շրջակա միջավայրի կառավարման համագործակցությունը
Ամենադիտված