Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է Ռուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպան ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել է Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները 

«Հպարտ քաղաքացիներ»՝ առանց պետության. 168.am

Հրապարակումներ

168.am-ը գրում է. 

Նիկոլ Փաշինյանի, նրա կառավարության հրաժարականի պահանջն ընդդիմությունը հիմնավորում է 2021թ․ ընտրություններում տրված խոստումները, ապա դրանցով ձևավորված կառավարության ծրագիրը չկատարելու, ամբողջությամբ տապալելու իրողությամբ։

Դա, իհարկե, այդպես է, իշխանությունը տապալել է իր նախընտրական խոստումները, ավելին՝ կատարել է դրանց տրամագծորեն հակասող քայլեր (Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում)։ Եվ սա միանգամայն բավարար հիմք է իշխանությանն անվստահություն հայտնելու համար։

Մյուս կողմից, սակայն, հասկանալի է, որ առանց համապատասխան քաղաքական գործիքակազմի ու հանրային ճնշման՝ այս հիմնավորումը՝ որքան էլ ծանրակշիռ, բավարար չէ կառավարության հրաժարականին հասնելու համար։

Բայց գործող իշխանության խնդիրը վերջին ընտրությունների համատեքստում դիտարկելու պարագայում չափազանց կարևոր է նաև այն հռչակումների քննարկումը, որոնք չեն հնչել՝ որպես դասական նախընտրական խոստումներ, բայց կատարվել են այնպես ու այնքան, որ ապահովել են բոլոր նախընտրական խոստումների տապալումն ու, ի վերջո, պետության գահավիժման արագացումը։

2021թ․ ընտրությունների ժամանակ, նախորդիվ տարիներին արդեն նախկինների դեմոնիզացման քարոզչության արդյունավետության թուլացման պատճառով, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «էլիտաների դեմ պայքարելու» հայտարարություններով։ Նա իր իշխանության բոլոր ընդդիմախոսներին հռչակեց որպես «էլիտա»՝ իրեն բնորոշ ձևով սևացնելով նրանց և ընտրություններում իր կուսակցության՝ ՔՊ-ի հաղթանակը որակեց՝ որպես «ժողովրդի հաղթանակ էլիտայի դեմ»։

Դրան հաջորդած երեք տարիներին Փաշինյանը հետևողականորեն գնում է այդ՝ բոլոր տեսակի վերնախավերին, նրանց ներկայացուցիչներին վարկաբեկելու, արժեզրկելու ու դեպի լուսանցք մղելու ճանապարհով՝ դա ներկայացնելով՝ որպես «իշխանության ու ժողովրդի» միասնություն։ Պոպուլիստական քարոզչության տեսանկյունից այս հռչակումները գուցե արդարացնում են իրենց, «հպարտ քաղաքացիներին» դուր է գալիս, որ իշխանությունն իրենց նույնացնում է իր հետ՝ առանց «փտած էլիտաների»։

Բայց պետության դիմադրողականության, պետականության ամրապնդման հարթությունում էլիտաների դեմ պայքարն ու հաղթանակը նրանց նկատմամբ գործնականում հավասար է պետության դեմ տարած հաղթանակի։ Երկիրը սովորական ֆունկցիոնալ համակարգից պետություն է դառնում հենց էլիտաների, որոշումների կայացման գործընթացում նրանց իրական ազդեցության շնորհիվ։ Ամենատարբեր վերնախավերն են, որ գոյացնում են այն բազիսը, որի վրա հիմնվում է ժամանակակից երկրների կենսունակության ու մրցունակության համար անհրաժեշտ համարվող «խորքային պետությունը»։

Առանց խորքային պետության, երկիրը պայմանականորեն դառնում է «մակերեսային պետություն»՝ գրեթե ամբողջությամբ զրկվելով ներքին դիմադրողականությունից ու ինքնապահպանման ռեֆլեքսներից։ Իսկ մակերեսային պետությունը Նիկոլ Փաշինյանին կենսականորեն անհրաժեշտ է՝ հանրությանը ներարկելու «իրական Հայաստանի» իր պարզունակ հայեցակարգը, որը կարող է գործել անգամ պետության չգոյության պայմաններում։

Իրական էլիտա դառնալ չկարողանալու պատճառով Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել էլիտաներին ու նրանց գոյության անհրաժեշտության ընկալումն ընդհանրապես՝ այդպիսով ամրապնդելով իր իշխանությունը, որը խորքային պետության պարագայում չէր կարող գոյություն ունենալ ըստ սահմանման։

Հարություն Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
Ամենադիտված