Ազատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊ Միայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին Փաստորեն անարդարությունը միավորում է մարդկանց. սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան Որտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել Հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ) Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան 

Կարծում են՝ լուծարեցին ու վերջ. Ովքե՞ր պիտի պատասխան տան այս վատնումների համար

Բլոգոսֆերա

Նիկոլ Փաշինյանը, ով պարբերաբար խոստանում է կոպեկ-կոպեկ հետ բերել պետությունից թալանած փողերը, ամեն չնչին բանի համար կառավարության նիստերը վերածում է շոուի, մատ է թափ տալիս նախկինների վրա, իրավապահ կառույցներով ահաբեկում է, ոչինչ չասաց այս կառույցի միջոցով իրականացված թալանի մասին։

Մինչդեռ խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների է վերաբերում, որոնք իր գլխավորած կառավարության որոշումներով դուրս են գրվել պետական բյուջեից ու անիմաստ վատնվել։

Այս ամենի հետևում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած, այդ թվում՝ կառավարության ղեկավարն ու Երևանի այսօրվա քաղաքապետը։

ԱՆԻՖ-ը հիմնադրել է կառավարությունը, ու նրա ձախողումների համար պետք է պատասխան տա կառավարությունը։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» ստեղծվել էր իբր խոշոր ներդրողների հետ աշխատելու, ներդրումները խթանելու, ակտիվ ներդրումային գործընկեր լինելու, տնտեսության կարևոր ոլորտներում ներդրումային ծրագրեր ներգրավելու ու իրականացնելու համար։ Ստեղծումից հինգ տարի հետո, կառավարությունն անձեն-անձուն լուծարեց իր ստեղծած կառույցը՝ առանց հաշվետվություն տալու, թե ինչո՞ւ ստեղծեցին, ինչո՞ւ լուծարեցին, և ի՞նչ տվեց այդ կառույցը Հայաստանին։

Կառույց, որի տնօրենների խորհրդի նախագահը, մինչև Երևանի քաղաքապետ դառնալը, Տիգրան Ավինյանն էր՝ սկսած ստեղծման պահից։

Նա այդ պաշտոնից անսպասելի հեռացավ անցած տարվա վերջին, երբ դեռևս Երևանի փոխքաղաքապետն էր։

Չնայած փոխքաղաքապետ լինելը խոչընդոտ չէր ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում Տիգրան Ավինյանի մնալու համար, բայց նա հեռացավ։ Այդպես էլ հայտնի չդարձան հեռացման պատճառները։ Հետո պիտի պարզվեր, թե ինչ կար թաքնված դրա տակ։

Տիգրան Ավինյանին, ով ի պաշտոնե պատասխանատվություն էր կրում ԱՆԻՖ-ի գործունեության համար, անաղմուկ հանեցին արանքից։ Ամիսներ հետո, պետության փողերը անիմաստ վատնելու, անարդյունավետ աշխատանքի ու նպատակին չծառայելու պատճառով՝ կառույցն ուղարկեցին պատմության գիրկը, նույնքան անաղմուկ, ինչպես հեռացավ Տիգրան Ավինյանը։

Բացելուց հրաշքներ էին խոստանում, փակելուց՝ ոչ մի խոսք այն մասին, թե ի՞նչ է արել այս կառույցը չորս տարվա ընթացքում, ի՞նչ արդյունք է տվել, բացի պետության ու հարկատուների փողերը քամուն տալուց։

Հայտնի է, որ ԱՆԻՖ-ի միայն պահպանման ծախսերը հասնում էին տարեկան մի քանի միլիոն դոլարի։

Խոսքն ընդհուպ 4-4,5 մլն դոլարի մասին է, որի գրեթե կեսն աշխատավարձն էր։

Հիմա հաշվեք, թե չորս տարում, հարկատուների վճարած հարկերից ինչքա՞ն գումար են ծախսել այս կառույցը պահելու համար։ Բարձր աշխատավարձեր են վճարել, պարգևավճարներ են տվել, ճոխ ծախսեր են արել, բացարձակապես անարդյունք։

Այս ընթացքում ընդամենը երկու խոշոր ծրագիր են նախաձեռնել, երկուսն էլ տապալվել են՝ պետությանը ֆինանսական լուրջ կորուստներ պատճառելով։

Ծրագրերից մեկը բոլորին լավ հայտնի, ազգային ավիափոխադրողի համարում ստացած  «Ֆլայ Արնայի» ստեղծումն էր։

Կառավարության որոշմամբ 2021թ. վերջին ավելի քան 4,7 մլրդ դրամ կամ շուրջ 12 մլն դոլար հատկացրեցին ավիաընկերության 49 տոկոս բաժնեմասի սեփականությունը ձեռք բերելու համար։ Երկու տարի անց պարզվեց՝ ավիաընկերությունը, որի ստեղծումը ժամանակին համաշխարհային մակարդակի ձեռքբերում էին ներկայացնում Հայաստանի համար, կանգնած է լուրջ ֆինանսական խնդիրներ առաջ։  Կարճ ժամանակ անց այն ընդհանրապես դադարեցրեց գործունեությունն ու այլևս չվերսկսեց։ Փակվեց։

Ծրագիրը, որի վրա պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ ծախսվեցին, ձախողվեց։

Այդքան փող ծախսեցին՝ ո՛չ ազգային ավիափոխադրողը կա, ո՛չ էլ փողը։

Ո՞ւմ մեղքով, ինչո՞ւ, ո՞վ պետք է պատասխան տա դրա համար, լռում են։

Խուսափում են իրավական գնահատական տալուց։

«Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է»,- մի օր պիտի անմեղ հայացքով հայտարարեր Նիկոլ Փաշինյանն ու փակեր պետության բյուջեից 12 մլն դոլարը վատնելու թեման։

Կարող են չհիմնավորված ապօրինությունների մեղադրանքով մի քանի հազար դրամի համար մարդկանց կալանավորել, պետության փողերը յուրացնելու պատճառաբանությամբ շոուներ սարքել, իսկ որ իրենք գրչի մի հարվածով 12 միլիոն դոլարը ջուրն են գցել, ոչ մի պատասխանատու ու մեղավոր չկա։

Երկրորդ խոշոր ծրագիրը, որը կանգնած է ձախողման շեմին, վերաբերում է 200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցմանը։

Այս կայանի կառուցումն իշխանությունները բազմիցս շահարկել են իրենց նախընտրական ու հետընտրական խոստումներում, ներդրումային հաջողությունների շրջանակներում։ Այնինչ՝ արդյունքում ունենք այն, որ մեկնարկից տարիներ անց ծրագիրը ոչ միայն շարունակում է մնալ թղթի վրա, այլև գտնվում է չեղարկման փուլում։

Կայանը պիտի կառուցեին էմիրաթական «Մասդար» ընկերության հետ համատեղ։ Ծրագրի հայկական կողմի գործընկերը Պետական հետաքրքրությունների ֆոնդն է։

Ի սկզբանե նախատեսված էր, որ կայանը պետք է շահագործման հանձնվեր այս տարի։ Բայց հետո ժամկետը տեղափոխեցին 2025թ.։ Հավանաբար կռահեցիք, թե ինչ պատճառով։

Ոչ մի հույս չկա, որ այդ ժամկետում էլ այն կիրականացվի։ Պայմանագրի ստորագրումից գրեթե երկու տարի հետո նույնիսկ կայանը կառուցող շինարարական կազմակերպություն ընտրելու մրցույթ չի հայտարարվել։

Ամեն ինչ նախնական փուլում է, գրեթե ոչինչ չի արվել։ ԱՆԻՖ-ի լուծարումից հետո  հավանաբար այլևս չի էլ արվելու։ Խոսվում է կայանի կառուցումն ընդհանրապես չեղարկելու մասին։

Սպասվում էր, որ այս մի ծրագիրն էլ արժանանալու է ազգային ավիափոխադրողի ճակատագրին։

Այսպիսին է ԱՆԻՖ-ի չորսամյա գործունեության արդյունքը։ Երկու խոշոր ծրագիր են ձեռնարկել, երկուսն էլ տապալվել են կամ տապալման փուլում են։ Պետական բյուջեի հաշվին տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել՝ առանց արդյունքի։ Ու հիմա փոխարենը պատասխան տան իրենց ձախողումների համար, վերադարձնեն պետությանը հասցված վնասները, անաղմուկ լուծարում են կառույցը՝ փորձելով մոռացության տալ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ISNA. Իրանի փոխարտգործնախարարը կգլխավորի ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձագիտական ​​​​խումբըԱզատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊՄիայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել ՀնդկաստանինԿալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին Փաստորեն անարդարությունը միավորում է մարդկանց. սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման ԱբովյանԼիբանանը հաստատել է Իսրայելի հետ հրադադարի պահպանմանը հետևող մարմնի ստեղծումըՈրտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջելԴմիտրիևը հայտարարել է, որ Մերցը կարող է հեռանալ պաշտոնից Սթարմերից հետոԵվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ հասել է հունիսի սկզբից ի վեր ամենաբարձր մակարդակինՊակիստանի վարչապետը դրական է գնահատել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Գյումրից Մոսկվա մեկնող ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել ԴաղստանումՀայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինըԲացահայտվել է չինական շարժիչների գերտաքացման հնարավոր հիմնական պատճառըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻրանը մեծացրել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանումըԻրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում . Մեդիափորձագետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի մատակարարման համաձայնագրի մասին (Տեսանյութ)Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանԻրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիան ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետոԳրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է «2026 Chicago Summer Open» դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել ՄախաչկալայումԵվրոպան խոստովանել է, որ չի կարող պատերազմել առանց Միացյալ ՆահանգներիՍթարմերը կմնա վարչապետի պաշտոնում մինչև իրավահաջորդի ընտրությունըԿապադովկիա․ ժայռային քաղաքների և ստորգետնյա թունելների աշխարհը Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի Politico. ԵՄ աջակցությունը միգրանտների կենտրոններին Ֆրանսիային անակնկալի է բերելԳյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարելՀզոր արեգակնային բռնկումներ են տեղի ունեցել․ ինչ է սպասվում Ավետ Ավետիսյան փողոցը նախատեսվում է բացել առաջիկա երկու օրում Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացըՇվեյցարիայի ԱԳՆ․ Բյուրգենշտոկում ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակվել են ամբողջ գիշերՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե Չինաստանը արտահանման վերահսկողության ցանկում ավելացրել է 10 ամերիկյան կազմակերպությունՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սև ծովում յոթ երկրաշարժ է տեղի ունեցելԻրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ Բանակցողները համաձայնության են եկել Լիբանանը ներգրավել հակամարտությանը վերջ դնելու բանակցություններումՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրՄեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասինՄահացել է Արևելյան Թիմորի նախկին նախագահ Ֆրանցիսկո ԳուտերեշըՆոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանումՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից Բացահայտվել են «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքերCNN. Իրանի դեմ ռազմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար Նավթի գներն անկում են ապրում
Ամենադիտված