Գագիկ Ծառուկյանը մշտապես ճնշման տակ է եղել․ «յալվար ընկած» ուզում են ցույց տալ` իբր իրենք ամուր են (տեսանյութ) Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել․ Բանակցություններ Դոհայում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև (տեսանյութ) Ինչո՞ւ հիմա. Իսրայելի կառավարության քայլը և երևանցիների արձագանքները (տեսանյութ) Արմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից «SAS» սուպերմարկետի մենեջերը լուսանկարել է նույն սուպերմարկետի աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը Երևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանը Եթե համապետական ընտրություն լինի՝ ակնհայտա լինելու, որ մնացած 14 ուժերին ձայն տալու իմաստ չկա Հենրիխ Մխիթարյանը մինչև 2027 թվականը կմնա «Ինտերում» «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ 

Թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում, հատկապես՝ Կովկասում. Արմեն Գևորգյան

Քաղաքական

ԵԽԽՎ-ում  Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ քննարկման ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությանը: Ստորև ներկայացվում է ելույթի տեքստը.

«Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումից մեկ տարի է անցել: Լեռնային Ղարաբաղում իրենց նախնիների օջախները կորցրած առնվազն 120.000 հայեր հուսահատության մեջ են և զրկված ապագայից: Ադրբեջանն ավելի քան մեկ տարի անպատիժ ոչնչացնում է Արցախում հայկական ժառանգությունը՝ մեր ժողովրդի ինքնությունը։ Բաքվում են մնացել տասնյակ հայ գերիներ, նրանց թվում՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։ Իրավիճակն օրեցօր վատթարանում է։

Միևնույն ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունենում «խաղաղության գործընթաց», որտեղ հայկական կողմը փորձում է ամեն գնով խաղաղության համաձայնագիր կնքել, մինչդեռ Ադրբեջանը շտապողականություն չի ցուցաբերում։ Այս գործընթացում ուժային հիմնական կենտրոններն ակտիվորեն հետապնդում են աշխարհաքաղաքական տարբեր նպատակներ։ Այս պայմաններում Ադրբեջանը հեռացրել է բոլոր լուրջ միջնորդներին, այժմ էլ փորձում է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպեսզի չեղյալ համարի ղարաբաղյան բանակցությունների ողջ պատմությունը։ Միջազգային համայնքի, այդ թվում՝ մեր կազմակերպության անգործությունը միայն խրախուսում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվությունը։ Մինչ մնացյալ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարությունը, հույս ունի հասնել խաղաղության, Ադրբեջանը շարունակում է ռազմականացումը՝ ռազմական օբյեկտները մոտեցնելով Հայաստանի միջազգային սահմանին և երբեք չի դադարում ագրեսիվ հռետորաբանությունը՝ այժմ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքների դեմ: Արդյունքում իսկական խաղաղությունը փոխարինվում է ցանկալիի պատրանքով։

Իրականում բանակցային գործընթացն ընթանում է Հայաստանի և թյուրքական դաշինքի միջև, որը գետնի վրա ձգտում է հասնել իր առավել նախընտրելի և «վերջնական լուծումներին»։ Բանակցային գործընթացի հիմքում բացակայում է բոլոր նախապայմաններից ամենահիմնարարը՝ միմյանց գոյության իրավունքի ճանաչումը։ Թուրքիայի և Ադրբեջանի դաշինքը հետամուտ է հայկական հարցի «վերջնական լուծմանը»՝ հետապնդելով տեղում թյուրքական աշխարհի ֆիզիկական միավորման և հայկական տարածքի ու դրա վրա ապրող հայերի թվի կրճատման երկակի նպատակ։

Համոզված եմ, որ Եվրոպայի համար նույնքան կարևոր է, որ խաղաղության կողմնակից Հայաստանը նույնպես կարողանա խուսափել թյուրքական «խաղաղության թակարդից» և շարունակի ամուր դիմակայել գոյաբանական մարտահրավերներին:  Եկեք մոլորության մեջ չընկնենք. թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում, հատկապես՝ Կովկասում։ Մենք պետք է առաջնահերթություն տանք ոչ միայն արդարացի և լեգիտիմ խաղաղության համաձայնագրին, այլև այնպիսի մեխանիզմների որոնմանը, որոնք կապահովեն համաձայնեցված պայմանավորվածությունների իրականացումը։ Մեր կազմակերպությունը պետք է որոշի՝ արդյոք ցանկանու՞մ ենք որևէ էական դեր խաղալ այս գործընթացում, և որդեգրի «կարմիր գծերի» վրա հիմնված որոշակի քաղաքականություն, թե՞ պարզապես շարունակում ենք Ադրբեջանի հետ կեղծ ողջամտության քաղաքականությունը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար․ ԱՄՆ-ն շարունակում է առանցքային դեր ունենալ Ուկրաինայի պաշտպանության հարցումԳագիկ Ծառուկյանը մշտապես ճնշման տակ է եղել․ «յալվար ընկած» ուզում են ցույց տալ` իբր իրենք ամուր են (տեսանյութ)Զելենսկին ԵՄ-ին կոչ է արել կատարել Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ ստանձնած պարտավորություններըԱդրբեջանն ապացուցել է, որ ԵՄ-ի հուսալի գործընկերն է․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿանանց համար ներկայացրել են բաճկոնների նորաձև այլընտրանքըԻրանում պարզաբանել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների կարգավիճակըԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է. ԱլիևՌյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը ՈւկրաինայինԱրագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցումՍուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկԱլիևն ու Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հանդիպել ենԻնչո՞ւ է տարեցտարի նվազում բուհերի դիմորդների թիվը. սոցիալական խնդի՞րն է դրա պատճառը․ մանրամասներ (տեսանյութ)Պետդումայում արձագանքել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Ռուսաստանի մասին հայտարարություններինՓաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել․ Բանակցություններ Դոհայում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև (տեսանյութ)Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 քաղաքումԻնչո՞ւ հիմա. Իսրայելի կառավարության քայլը և երևանցիների արձագանքները (տեսանյութ)Արմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներինԱրծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետԻրանի իշխանությունները Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ ազատ են արձակել 850 բանտարկյալիՔվեախցում կանգնած ընտրողի վրա նախապես արդեն անթույլատրելի ազդեցություն է գործվել. Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)ԿԸՀ-ն նենց իդեալական ներկայացրեց իրավիճակը, որ ուզեն, ամեն օր էլ ընտրություններ կանեն․ ՎարդանյանԵս իմ տեսակետը ներկայացրել եմ իմ եզրափակիչ ելույթում. կխոսենք ՍԴ որոշումից հետո. Վահագն Հովակիմյան (տեսանյութ)Պրիլեպինը հայտնել է Ուկրաինայի կողմից ռազմագերիների փոխանակման ժամանակ ենթադրյալ խաբեությունների մասինԲանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվելՍպանության հետ գործ չունենք, նախնական տեղեկություններով՝ գազի արտահոսք է եղել. Արփինե Սարգսյան (տեսանյութ)Թեյլոր Սվիֆթի և Թրևիս Քելսիի շքեղ հարսանիքի մանրամասները՝ մինչև 1000 հյուրով արարողություն Նյու ՅորքումԱՄՆ-ն կարող է կրճատել իր ռազմական ներկայությունը Սաուդյան ԱրաբիայումՊատգամավորի երդման տեքստը փոխելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելՌուսաստանի ԱԳՆ-ն Էստոնիային մեղադրել է Սանկտ Պետերբուրգի վրա հարձակումներին աջակցելու մեջՀաստատվել են մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող երեք խոշոր ծրագրեր. Ավինյան (տեսանյութ)Չինական BYD ավտոհսկան պատրաստվում է ընդլայնել արտադրությունը ԵվրոպայումԳերմանիան չի հրաժարվի ամերիկյան զենքի համակարգերից, ասել է ՊիստորիուսըԿԸՀ-ն անկախության դեֆիցիտ չունի, այն անկախ է առավել քան երբևէ․ Վահագն ՀովակիմյանՄահացած է հայտնաբերվել «Բրիգադա» և «Բումեր» ֆիլմերի դերասանըԹրամփը խոսել է Իրանի հետ հնարավոր պատերազմի վերսկսման մասինՖեյք նկարիչը վրձինը ձեռքն է առել, խզբզելով է զբաղված. Ստեփանյանը՝ ԿԸՀ-ի և ընտրությունների մասին (տեսանյութ)Վթարի է ենթարկվել Royal Jordanian-ի անձնակազմը․ զոհերի թվում՝ բորտուղեկցորդուհի և վարորդԲուհերից մեկը առաջինն է հրաժարվել դիպլոմային աշխատանքներից՝ արհեստական բանականության պատճառով. ՌԴՄերցը հայտարարել է ՆԱՏՕ-ն «ավելի եվրոպական» դարձնելու իր ցանկության մասինՈւրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանում է«SAS» սուպերմարկետի մենեջերը լուսանկարել է նույն սուպերմարկետի աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը ՍԴ-ում ավարտվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունըApple-ը 2027 թվականին կթողարկի ամբողջովին նոր Apple WatchLouis Vuitton-ը ներկայացրել է 3,3 միլիոն ռուբլի արժողությամբ հեծանիվԶելենսկին փակ հանդիպում է անցկացրել Կիևի մոտակայքումՎանում հանդիպել են հայ և թուրք գործարարները
Ամենադիտված