Կադրային ճգնաժամ ԱՄՆ-ում
ԱՄՆ
ԱՄՆ դաշնային կառույցներում կադրային լուրջ խնդիրների ֆոնին ՖԲՌ-ն և ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղմացրել են աշխատակիցների ընդունման պահանջները և արագացրել հավաքագրման գործընթացը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Տեղեկությունների համաձայն՝ ՖԲՌ-ն ակտիվացրել է գովազդային արշավները սոցիալական ցանցերում, սկսել է արագացված վերապատրաստման ծրագրեր այլ գերատեսչություններից եկող աշխատակիցների համար և նույնիսկ ղեկավար պաշտոններում առաջխաղացնում է ավելի քիչ փորձ ունեցող կադրերի։ Միաժամանակ Արդարադատության նախարարությունը թույլատրել է դատախազների ընդունում անմիջապես իրավաբանական բուհերն ավարտելուց հետո։
Աղբյուրների տվյալներով՝ կադրերի զանգվածային հեռացումների և վաղ կենսաթոշակի հիմնական պատճառներից մեկը կառույցների հնարավոր քաղաքականացման մտավախությունն է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։ Նշվում է, որ իրավիճակը ստիպում է իշխանություններին գնալ արագ և ոչ ստանդարտ քայլերի՝ համակարգի կայունությունը պահպանելու համար։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը