ԱՄՆ-ը կորցրել է հարյուրավոր միլիոններ․ «Reaper» դրոնների վնասը հասել է 720 մլն դոլարի
ԱՄՆ
Ամերիկյան MQ-9 Reaper («Ժնեց») անօդաչուների կորուստները Մերձավոր Արևելքում իրականացված «Epic Fury» գործողության ընթացքում գնահատվում են շուրջ 720 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է The National Interestը։
Հրապարակման համաձայն՝ հակամարտության սկզբից ի վեր խոցվել է առնվազն 24 նման անօդաչու, որոնք ժամանակին համարվում էին ԱՄՆ-ի դրոնային ուժերի գլխավոր առավելություններից մեկը։ Նշվում է, որ դրանց ընդհանուր արժեքը գերազանցում է նույնիսկ «թռչող ռադար» համարվող E-3 Sentry ինքնաթիռի կորստի արժեքը։
Վերլուծության մեջ նաև ընդգծվում է, որ նման կորուստները վկայում են մեծ անօդաչուների խոցելիության մասին։ Ավելի վաղ Business Insiderը գրել էր, որ MQ-9 Reaper-ների դարաշրջանը կարող է ավարտին մոտենալ, քանի որ դրանք կարող են խոցվել անգամ հնացած հակաօդային պաշտպանության համակարգերով։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը