Մարդկանց մեծ մասը խուսափում է ծալվող սմարթֆոններից
ԱյլCNET-ի անցկացրած վերջին հարցման համաձայն՝ սմարթֆոն ունեցողների մեծամասնությունը մեծ արժեք չի տեսնում ծալվող սմարթֆոնների կամ արհեստական բանականության (ԱԲ) հնարավորություններ ունեցող սարքերի մեջ:
Չնայած Apple-ի, Google-ի և Samsung-ի նման ընկերությունների ջանքերին՝ հարցվածների մեկ քառորդը կարծում է, որ այս գործառույթներն անօգուտ են: Բացի դրանից՝ 45%-ը պատրաստ չէ հավելյալ վճարել ԱԲ գործառույթների համար, իսկ 34%-ը մտահոգությունների ունի դրանց օգտագործման գաղտնիության հետ կապված խնդիրների վերաբերյալ:
Սմարթֆոնը նորով փոխարինելու հիմնական պատճառներն են առանց վերալիցքավորման մարտկոցի աշխատանքի տևողության կրճատումը (61%), ավելի շատ հիշողությունը (46%) և ավելի լավ տեսախցիկ (38%) ունենալու ցանկությունը։ Միայն 18%-ի համար է ԱԲ-ն առանցքային գործոն նոր սարք ընտրելիս:
Օգտատերերի շրջանում տարածված չեն նաև ծալվող սմարթֆոնները։ 52%-ը չի նախատեսում գնել այսպիսի սարքեր՝ նախընտրելով սովորական սմարթֆոններ՝ ծալովի մոդելների բարձր գնի պատճառով։ 44%-ը թարմացնում է իր սարքերը միայն անհրաժեշտության դեպքում, իսկ 30%-ն օգտագործում է իր հեռախոսն ավելի քան երեք տարի։
Հարցումն անցկացվել է Apple Intelligence-ի գործարկումից առաջ, որը հասանելի կլինի iPhone 15 Pro և iPhone 16 մոդելների վրա։ Google-ը և Samsung-ը նույնպես ագրեսիվ կերպով զարգացնում են իրենց ԱԲ հնարավորությունները՝ իրենց ամենաթարմ սարքերում ներդնելով նոր գործառույթներ: