«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները Խոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ Կենտրոնում Դավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվել Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները Ենթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալ 

ԲՏԱ նախարարությանը 2025թ. բյուջեով կհատկացվի 47.5 միլիարդ դրամ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 47.5 միլիարդ դրամ, որի շրջանակներում կիրականացվի  5 բյուջետային ծրագիր՝ 20 միջոցառումներով:Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի և տիեզերական  բնագավառներում պետական քաղաքականության մշակում,  ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» միջոցառման համար 2025 թվականի կհատկացվի 1,015 մլրդ դրամ, որն ուղղվելու է նախարարության պահպանմանը»,- ասաց Հայրապետյանը։

Նա նշեց, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի գծով 2025 թվականին նախատեսվել է հատկացնել 32 միլիարդ 810 միլիոն դրամ։

«Ծրագրի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի ենթակառուցվածքների բարելավումն է, որի  շրջանակներում կիրականացվեն հետևյալ բյուջետային միջոցառումները՝  «Մասնագետների պատրաստման ԲՈւՀ-մասնավոր հատված համագործակցություն» միջոցառման համար կհատկացվի 413 միլիոն դրամ, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել կադրերի թիրախավորված պատրաստում և վերապատրաստում՝ հաշվի առնելով շուկայի զարգացումներն ու կադրերի նկատմամբ շուկայի պահանջարկի կտրուկ աճը, ինչը կնպաստի նոր տեխնոլոգիական կենտրոնների/լաբորատորիաների ստեղծմանն ու զարգացմանը, ինչպես նաև արդեն իսկ գոյություն ունեցող կենտրոնների որակյալ կադրերով համալրված արդյունավետ գործունեության ապահովմանը: Սույն ծրագրի շրջանակներում ստեղծվում է միջավայր, որտեղ կրթական հաստատությունները անմիջական կապի մեջ են լինում ոլորտային կազմակերպությունների հետ, ինչպես նաև ամենօրյա մոնիթորինգ է իրականացվում կազմակերպություններին անհրաժեշտ/աշխատող աշխատակիցներին առաջադրվող մասնագիտական պահանջների մասով»,- նշեց Հայրապետյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ շուկաների զարգացում և միջազգային համագործակցություն միջոցառման համար 2025 թվականին կհատկացվի 345 միլիոն դրամ։

«Նշյալ միջոցառման շրջանակներում նախարարության կողմից ընտրվում են ոլորտային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներ և աջակցություն է ցուցաբերվում հայկական ոլորտային ընկերություններին և միություններին դրանցում ներկայանալու համար։ Նախարարությունը պատասխանատու է ցուցահանդեսի կազմակերպչից միասնական տաղավարի տարածքի վարձակալության, տաղավարի դիզայնի, նախագծման և կառուցապատման աշխատանքների համար»,- ասաց Հայրապետյանը։

Նախարարի խոսքով՝ ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ միջոցառման գծով կհատկացվի 748.5 միլիոն դրամ։

«Միջոցառման նպատակն է զարգացնել բարձր տեխնոլոգիական ոլորտի համար անհրաժեշտ էկոհամակարգը` ներառյալ թիրախավորված գիտահետազոտական աշխատանքների, ստեղծագործական խմբերի, նորաստեղծ ընկերությունների ֆինանսավորումը, հայկական Սփյուռքի, Հայաստանում համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավվածությունն ապահովելու համար Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների և անհատների հետ ստեղծել շարունակական համագործակցության հարթակներ:

Բացի նշված միջոցառումներից՝ Հայրապետյանը տեղեկացրեց, որ շուրջ 29.4 մլրդ. դրամ է նախատեսվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելու նպատակով։

«Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման և սպասարկման աշխատանքների իրականացում» միջոցառման համար կհատկացվի 36 միլիոն դրամ, որը կուղղվի Ինժեներական քաղաքում տեղակայված էլեկտրաէներգիայի գծով գերհամակարգչի սպասարկման ծախսերին:

«Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման շարունակականության ապահովում» կապիտալ միջոցառման գծով կհատկացվի 1.1 մլրդ դրամ, որը արդյունքում կշարունակվեն բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքները։

Հեռահաղորդակցության ապահովում ծրագրի գծով 2025 թվականին նախատեսվել է հատկացնել 548  միլիոն դրամ»,- ասաց Հայրապետյանը։

Նախարարը հարկ համարեց նաև նշել, որ 2024 թվականին ավարտին կհասցվի 4.5 մլրդ դրամ արժեքով ռադիոմոնիտորինգի ծրագրի ներդրումը, որի նպատակ ունի լուծել տեղական և տարածաշրջանային մասշտաբներով քաղաքացիական, ռազմական և հատուկ նշանակության  ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության և ռադիոհաճախականային խանգարումներին առնչվող խնդիրները, ապահովել ռադիոհաճախականությունների և հաճախականային շերտերի փաստացի օգտագործմանը վերաբերող տվյալների հավաքագրումն ու տրամադրումը:

«Ընդ որում, «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գործունեության արդյունքում   երաշխավորվում է շուրջ 7 միլիարդ դրամի մուտք ՀՀ պետական բյուջե, որն առաջանալու է առևտրային նպատակներով ռադիոհաճախականային շերտերի շահագործման արդյունքում»,- եզրափակեց Հայրապետյանը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ) Վարչապետի վրա ձու են նետել Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակըՈւկրաինան պատրաստվում է զանգվածաբար կիրառել որսիչ ԱԹՍ-ներ․ Բուդանովը ժամկետ է նշել Արցախի ժողովուրդը չի հրաժարվել և երբեք չի հրաժարվելու իր հավաքական իրավունքներից. խաղաղությունը չի կարող կառուցվել արդարության շրջանցմամբ. Բաղունց
Ամենադիտված