Ե՞րբ է «Քաղաքացիական պայմանագիրը» կանոնադրությունից հեռացրել «Արարատ լեռը»
Քաղաքական«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 29-ին հոդված է հրապարակել, որում նշում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն (ՔՊ) իր կանոնադրությունից հեռացրել է «Արարատ լեռ» բառակապակցությունը։
Հոդվածում նշվում է, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2024-ի օգոստոսի 20-ին հոդված էր հրապարակել՝ նշելով, որ ՔՊ կուսակցության գլխավոր փաստաթուղթ՝ կանոնադրության մեջ կուսակցության խորհրդանիշ «ձեռքսեղմում» պատկերը համարվել էր Արարատ լեռան հոմանիշ:
«Եվ ահա Սահմանադրությունից հայանպաստ հոդվածները վերացնելուց հետո, ՔՊ-ն արդեն հեռացրել է Արարատ լեռան անունն իր կուսակցության մայր փաստաթղթից։ […]»,- գրել է լրատվամիջոցը՝ հարց բարձրացնելով, թե արդյոք կանոնադրության այս փոփոխությունը պետական գրանցում ստացե՞լ է պետական ռեգիստրում, «թե՞ ՔՊ վարչության վերջին ընտրությունների պես կատարվել է կեղծիքով»։
Այս հրապարակումը տարածել են news.am, 168.am, tert.am, iravunk.com, tribune.am, panorama.am և այլ կայքեր։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը պարզեց, թե երբ է կանոնադրությունից հեռացվել «Արարատ լեռը», և արդյոք փոփոխված տարբերակը առկա է իրավաբանական անձնանց պետական ռեգիստրում։
Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների՝ հիմնադրվելուց ի վեր «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել է նոր խմբագրությամբ երեք կանոնադրություն՝ 2015-ին, 2019-ին և 2022-ին։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում