Իմ ու Փաշինյանի մեջ սեպ մի խրեք, անիմաստ է. Անդրանիկ Քոչարյան
ՔաղաքականԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ իր և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև հակասություն չկա։
«Պարոն Սիմոնյանն ԱԺ նախագահն է, ես՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, պարզապես, երկրում տիրող անվտանգային իրավիճակն այնպիսին է, որ այս հանձնաժողովը շատ ակտիվ է, բնականաբար, եթե հանձնաժողովն ակտիվ է ու տալիս է բավականին արդյունավետ քննարկումներ ու արդյունքներ, հանձնաժողովի ու հանձնաժողովի նախագահի հեղինակությունը բարձրանում է։ Եթե ինչ-որ մարդկանց դա հուզում է՝ ինձ չի հուզում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ իրենից պետք չի վտանգ զգալ։
«Ես ասել եմ՝ իմ ու Փաշինյանի մեջ սեպ մի խրեք, անիմաստ է»,- նշեց Քոչարյանը։
Պաշտոնյայի խոսքով՝ սեպ խրողների թիվը գնալով շատացել է. «Երեկ ինչ սեպեր էիք առել ու ֆռֆռում էիք»։