Իրանի ՊՆ ղեկավարն ասել է, որ Իսրայելի հարվածը չի խաթարել հրթիռների արտադրության գործընթացը
ԱշխարհՀոկտեմբերի 26-ին իրանական ռազմական օբյեկտներին Իսրայելի հարվածը հրթիռների արտադրության գործընթացում խափանումներ չի առաջացրել։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, հաղորդում է Euromedia24.com-ը։
«Ոչ մի խնդիր կամ ձախողում չի առաջացել հարձակողական զենքի, այդ թվում՝ հրթիռների արտադրության մեջ», - ասել է նա Իրանի պետական հեռուստառադիոընկերության եթերում:
Ինչպես նշել է Նասիրզադեն, Իրանի պաշտպանական և հարձակողական կարողությունները վնասելու Իսրայելի փորձն անհաջող է եղել։
Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտնել էր, որ Իսլամական Հանրապետությունը կարողացել է կարճ ժամանակահատվածում վերացնել իսրայելական հրթիռային հարձակման ժամանակ երկրի ռազմական ենթակառուցվածքին հասցված բոլոր վնասները։