ՈւԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի գործողություններին այն բանից հետո, երբ Վինիսիուսը մնաց առանց Ոսկե գնդակի
ՍպորտԵվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) բարձրաստիճան ղեկավարը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դիրքորոշումը «Ոսկե գնդակի» վերաբերյալ։
2023/24 մրցաշրջանի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը շնորհվել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ Մադրիդի «Ռեալի» պատվիրակությունը չի ներկայացել հոկտեմբերի 28-ին Փարիզում կայացած մրցանակաբաշխությանը այն բանից հետո, երբ իմացել է, որ «Ոսկե գնդակը» չի շնորհվելու մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորին։
Այս տարվանից «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը համատեղ անցկացվում է ՈՒԵՖԱ-ի և ֆրանսիական France Football ամսագրի կողմից։ Մադրիդի «Ռեալն» առաջարկել է, որ Վինիսիուսին մրցանակը չտրամադրելու անսպասելի որոշման հետևում կանգնած է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, որը լարված հարաբերություններ է ունեցել Արքայական ակումբի ղեկավար Ֆլորենտինո Պերեսի հետ։
«Եթե նրանք նման բան են ասում, դա ամեն ինչ ասում է իրենց մասին: Սա մեր կողմից լրացուցիչ մեկնաբանության արժանի չէ»,- ՈւԵՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Relevo-ն: