Սեդոկովայի ամուսինը թռել է Մոսկվա՝ ամուսնությունը փրկելու
Ժամանց
«ՎԻԱ Գրա»-ի նախկին մենակատար Աննա Սեդոկովայի ամուսինը՝ բասկետբոլիստ Յանիս Թիմման, հեռացել է ԱՄՆ-ից և աշխատանքի անցել Մոսկվայում:
Այժմ լատվիացի մարզիկը մարզվում է մասնավոր բասկետբոլային ակումբում, նրա խաղը հնարավոր կլինի տեսնել արդեն հանգստյան օրերին: Հայտնի է, որ դատարանը չի ընդունել Սեդակովայի ներկայացրած ամուսնալուծության փաստաթղթերը։
Զույգի երկրպագուները ենթադրել են, որ Թիմմանը Ռուսաստան է տեղափոխվել Սեդոկովայի հետ ամուսնությունը փրկելու համար: Դրանից հետո բասկետբոլիստը կտրուկ է պատասխանել Instagram-ի բլոգում նրանց համառ մեկնաբանություններին՝ խնդրելով հանգիստ թողնել իր ընտանիքին:
Թարգմ․ Ժաննա Պողոսյան


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել