Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել» 8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանը Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին 

Վայքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամի ընկերության հետ 22,5 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել

«Հետք»-ը գրել է.

Վայք համայնքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Կառլեն Մինասյանին պատկանող «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն 15 դպրոցի կառուցման 12 պայմանագիր է կնքել Տարածքային զարգացման հիմնադրամի և Քաղաքաշինության կոմիտեի հետ։ Եվս երկու պայմանագիր ընկերությունը կնքել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ Պայմանագրերով նախատեսվում է ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Այս 14 պայմանագրերի ընդհանուր արժեքը 22 մլրդ 500 մլն դրամ է։ 

2024 թվականի հունվարի 29-ին Տարածքային զարգացման հիմնադրամը պայմանագիր կնքեց «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ի հետ Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում դպրոց կառուցելու համար։ Պայմանագրի ընդհանուր գումարը 1 մլրդ 736 մլն դրամ էր։ Պայմանագրով նախատեսված է դպրոցի շինարարությունն ավարտել 760 օրվա (2 տարի 1 ամիս) ընթացքում։ 

«Էկո բիլդինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերության հիմնադիրներն են՝ Արամ Մինասյանը և Կարինե Խաչատրյանը։ 2022 թվականից բաժնետոմսերի 100%-ն անցել է Արամ Մինասյանի որդուն՝ Կառլեն Մինասյանին։ Վերջինս Վայքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ է, 2021 թվականին «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրվել էր Վայքի համայնքապետի թեկնածու։   

Կառլեն Մինասյանը Վայքի ավագանու ընտրություններից առաջ նույնպես ակտիվ է եղել ընտրական գործընթացներում։ 2018-ի արտահերթ խարհրդարանական ընտրությունների ժամանակ նա պատգամավորի թեկնածու էր Խաչատուր Քոքոբելյանի և Արամ Սարգսյանի գլխավորած «Մենք» դաշինքի ցուցակով։ Իսկ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մինասյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 20-րդ համարն էր։ 

Թեև քաղաքական դաշտում Մինասյանի բախտն այնքան էլ չբերեց, սակայն բիզնես գործունեության մեջ կարծես ամեն ինչ ավելի հարթ է ընթանում։ Միայն 2024 թվականի ընթացքում «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ի հետ Քաղաքաշինության կոմիտեն, ՏԿԵՆ-ը և Տարածքային զարգացման հիմնադրամը 14 պայմանագիր են կնքել։ 

Բացի Շինուհայրի դպրոցից, Կառլեն Մինասյանին պատկանող ընկերութjունը դպրոցներ և կրթահամալիրներ պետք է կառուցի Սյունիքի մարզի Խոտ, Գորայք, Սառնակունք, Հարթաշեն, Քարաշեն, Բռնակոթ, Կոռնիձոր, Անգեղակոթ, Ույծ և Նորավան բնակավայրերում, Արագածոտնի մարզի Ռյա Թազա, Վարդենուտ և Կարին բնակավայրերում և Վայոց ձորի Արենի բնակավայրում։ Այս 15 դպրոցների կառուցման համար «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ն ստացել է 17 մլրդ 660 մլն դրամ։ 

Մինասյանի ընկերությունը նաև 2 ճանապարհաշինական մրցույթում է հաղթել։ 2024-ի սեպտեմբերի 11-ին կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է 728 մլն 899 հազար դրամով միջին նորոգման աշխատանքներ իրականացնել Մ-4 մայրուղի- Ճամբարակ ճանապարհահատվածում։ Իսկ Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հատվածի հիմնանորոգման համար «Էկո բիլդինգը» ստացել է 4 մլրդ 157 մլն դրամ։ 

Կառլեն Մինասյանի գործունեության մասին նախկինում էլ ենք գրել։ «Հետքը» պարզել էր, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրը՝ Վահե Մակունցը, սկսել է զբաղվել ավազի արդյունահանմամբ։ Նա բաժնետեր էր դարձել «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ներում։ Հոդվածի հրապարակաման հաջորդ օրը Մակունցը երկու ընկերություններում իր բաժնեմասերը վաճառեց Կառլեն Մինասյանին։

Բացի «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ից, Կառլեն Մինասյանը բաժնեմասեր ունի նաև «Արփա Լույս», «Էդմ լոլար», «Դուստր սոլար», «Արմ սոլար», «Վայք ռեսուրսիս», «Լայմ սթոուն»,  «Մալիշկա ռեսուրսիս», «Պրեմիում քոնսթրաքշն», «Այսոլար», «Սքայ ռեզորթս», Վոլֆ մայնինգ», «Ֆրստ քոնսթրաքշն քոմփանի», «Բազալտ բրոկեն» ընկերություններում։ Նա նաև տնօրենի պաշտոն է զբաղեցնում «Մարի դենտ», «Նյու Բիլդինգ», «Օլ քլինինգ», «Սուն սոլար» ընկերություններում։ 

«Հետքի» հետ զրույցում Կառլեն Մինասյանն ասաց, որ իր ունեցած քաղաքական կապերը որևէ կերպ չեն ազդել մրցույթներում հաղթելու վրա, «Էկո Բիլդինգը» սահմանված կարգով մասնակցել է մրցույթներին և հաղթել։ 

«Դեռ իրենք են խնդրում, որ մասնակցենք, հաճախ մասնակիցներ չեն լինում։ Ասեմ ավելին՝ ներկայացված նախագծերը շատ թերի են։ Պետության բախտը պարզապես բերել է, որ մեր ընկերության պես մեծ ընկերություն է մասնակցել մրցույթին։ Մենք մեր ռեսուրսները օգտագործում ենք այդ նախագծերի թերությունները շտկելու համար»,- ասաց Մինասյանը։   

Մենք հարցում ուղարկեցինք Քաղաքաշինության կոմիտե՝ պարզելու, թե արդյոք Կոմիտեն խնդրել է «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ին մասնակցել դպրոցների շինարարության համար հայտարարված գնումների մրցույթներին։ Քաղաքաշինության կոմիտեից պատասխանեցին. «Կոմիտեն որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ մրցույթներին մասնակցության վերաբերյալ բանակցություններ չի վարել, առավել ևս խնդրանքներով հանդես չի եկել»։   

Իսկ նախագծերում առկա հնարավոր թերությունների մասին հարցին Կոմիտեից պատասխանել են, որ «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն պետք է մշակի դպրոցների տեղակապման նախագծեր և իրականացնի դրանք։ 

«Տեղակապման նախագծերում թերությունների արձանագրման դեպքում պատասխանատվությունը վերապահված է «Էկո ԲԻլդինգ» ՍՊԸ-ին»,- նշված էր Կոմիտեի պատասխանում։

Այսպիսով, «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն առաջիկա երկու տարում պիտի հասցնի կառուցել 15 դպրոց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում և երկու ճանապարհ Տավուշում և Գեղարքունիքում։ Իսկ թե ինչպես է ընկերությունը իրականացնելու նման մեծածավալ աշխատանքը, և արդյոք չեն խախտվի պայմանագրով նախատեսված ժամկետները՝ ցույց կտա ժամանակը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևըՀռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքին
Ամենադիտված