Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին Լավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն Թրամփին մեղադրել են բռնաբարության մեջ «Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը Տեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) 

Առողջապահության նախարարությունը պարտվել է․ փորձագետը՝ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման համակարգի մասին

Հրապարակումներ

Քաղաքացիների շրջանում քաոս առաջացրած էլեկտրոնային դեղատոմսերի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ս/թ մարտի 1-ից մի շարք դեղեր՝ այդ թվում անտիբիոտիկները, ըստ կառավարության որոշման, պիտի վաճառվեին բացառապես դեղատոմսերով։  Շատ դեղատներ այդ համակարգին, իրենց պատճառաբանությամբ,  տեխնիկական խնդիրների պատճառներով չկարողացան անցնել այդ համակարգին։ Ակնհայտ էր, որ մի շարք դեղատներ ու քաղաքացիներ շրջանցում էին այս օրենքն ու դեղատոմսով նախատեսված դեղորայքներն իրացնում էին առանց դեղատոմսերի։  

Հին խնդիրները չլուծած՝ հիմա էլ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրահանգով Կառավարության «Ի դրաֆթ» հարթակում քննարկման է դրվել  էլեկտրոնային դեղատոմսերի մասին լրացնող նոր նախագիծը։ Ըստ այդմ՝  նոր նախագծով առաջարկվում է էլեկտրոնային եղանակով դեղատոմսերի գրման գործընթացի անցումը երկարաձգել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը: Այսինքն՝ լրացուցիչ ժամանակ է տրվել Հայաստանում գործող դեղատներին՝ զինվել համապատասխան համակարգիչներով և քաղաքացիներին պահանջվող դեղերի համար բժշկի դիմել։ 

Առողջապահության փորձագետ, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց՝ պետք է արձանագրել, որ մարտից մեկնարկած նախագիծն իր նպատակին այդպես էլ չծառայեց։ Պատճառը, Պողոսյանի խոսքով,  նախագծի ռիսկերը նախապես չհաշվարկելն էր ու օրենքին ուժ տալու անհարկի շտապողականությունը։

«Մենք բազմիցս ահազանգել ենք, որ համակարգը  պատրաստ չէ էլեկտրոնային դեղատոմսերի անցմանը։ Նկատենք, որ այս նախագծի հետևանքով՝ քաղաքացիների մոտ տարբեր անհարմարություններ են առաջացել»,- տեղեկացրեց Պողոսյանը։ 


«2025 թվականից էլ  պիտի ևս երկու հազարից ավելի դեղ վաճառվեին էլեկտրոնային դեղատոմսով, բայց․․․։  «Ի դրաֆթ» հարթակում նախագիծը հանրային քննարկմանը ներկայացնելով հանդերձ՝ պարզաբանման մեջ գրել են, որ դեռ չի գնահատվել համակարգը։ Այսինքն՝  նորից անհարմարություններ կարող են առաջանալ։ Սրանից ելնելով էլ 2 տարի հետաձգել են նախագծի ընդունումը։ Առողջապահության նախարարությունն համաձայն է գնահատականներին, որ ծրագիրը չի հաջողել և այն  դեռևս շարունակում է թղթի վրա մնալ  ու շարունակում է օդում կախված լինել»,- ասաց առողջապահության փորձագետը։ 


Անուշ Պողոսյանը նկատեց՝  այն, որ դեղատոմսերով պիտի  դուրս գրվեն դեղերը՝ դա անքննելի ճշմարտություն է։ Պետք է կիրառվեն ժամանակակից մեթոդները և դեղատոմսերով գնումներ իրականցեն։ Այստեղ խնդիրը համակարգի ճիշտ գնահատման մեջ է․ պետք է վերազինվի ամբողջ առողջապահական համակարգը, վստահեցրեց Պողոսյանը։ 

«Վերազինել ասելով՝ նկատի ունեմ, որ հիվանդանոցներն, ատամնաբուժարաններն ու պոլիկլինիկաները պետք է համալրվեն համապատասխան համակարգիչներով, ինտերնետով և այլն։ Պիտի ներդրվեն էլեկտրոնային ամբուլատոր քարտերը։  Այս քայլերն ու մի շարք այլ գործողություններ անելուց հետո նոր պիտի ներդրվեր նախագծային համակարգը։  Մենք վերջից ենք սկիզբ գալիս»,- շեշտեց նա։ 

«Պետք է գնահատվի ARMED համակարգի թողունակությունը, որովհետև փորձը ցույց տվեց, որ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումից ընդամենը մի քանի ժամ հետո, երբ ՀՀ-ի ընդամենը 10-15 %-ն էր միացած դրան, ուղղակի «պայթեց»,  դարձավ չաշխատող համակարգ» ,-  ընդգծեց առողջապահության փորձագետը։ 

Իսկ ինչո՞ւ ԱՆ-ն սկզբից չի չեզոքացրել այս կամ այն խնդիրները, հետո նոր անցել այս նախագծի ներդրման աշխատանքներին։ Պողոսյանի կարծիքով՝ խնդիրն այստեղ ոչ պրոֆեսիոնալ աշխատելու մեջ է։ Առողջապահության նախարարությունում ճիշտ չեն գնահատում համակարգի վիճակը, ռիսկերն ու խնդիրները։

«ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանին զեկուցում են, թե ամեն ինչ կարգին է, այնինչ․․․․ունենք այն, ինչ ունենք» ,- եզրափակեց Պողոսյանը։

 

Սիլվի Մուրադյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ«Մարտի 1-ի և մյուս գործերի դեպքում իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ ՔոչարյանԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվելՖինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները Զելենսկիի հետ քննարկել են Պուտինի հետ զրույցը«Ես անում եմ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը»․ Միքայելյանը՝ լրագրողին
Ամենադիտված