Խամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասին ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետ Ընտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարար Ռուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ Պապոյան ՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտե Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը 

Ոստիկանության և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Հայաստան

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2025թ. ՀՀ պետական բյուջեն։

2025թ. պետական բյուջեն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք դրականորեն առանձնացնում են այն նախորդ տարիների բյուջեներից։ Մասնավորապես, բյուջետային ուղերձում ներկայացվել են առաջիկա 3 տարիների մակրոտնտեսական կանխատեսումները, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել տնտեսական զարգացումների մասով կառավարության սպասումների վերաբերյալ։ Բացի այդ, բյուջեն հիմնված է կանխատեսված տնտեսական աճերի, այլ ոչ թե թիրախավորված աճերի վրա, ինչը մեծացնում է բյուջեի իրատեսականությունը՝ հաշվի առնելով կառավարության և այլ անկախ կանխատեսողների ցուցանիշների իրար մոտ լինելը։

Այնուամենայնիվ, նախորդ տարիների նման, բյուջեի հիմքում դրվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության զգալի բարելավում (շուրջ 0.7 տոկոսային կետի չափով), որի իրագործումն էական դժվարություններ է առաջացնելու՝ մեծացնելով հարկային եկամուտների թերհավաքագրման ռիսկերը: Պատմականորեն ՀՀ-ում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է տարեկան միջինում շուրջ 0.3 տոկոսային կետով, իսկ 2024թ. առաջին ինն ամիսներին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավումն ընդհանրապես բացակայում է։ Այս պայմաններում, 0.7 տոկոսային կետով ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների աճ պլանավորելն առնվազն ռիսկային է։

Տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովող գործոնները աստիճանաբար չեզոքանում են՝ հանգեցնելով աճի տեմպերի դանդաղմանը։ 2024 թվականին, ըստ կառավարության կանխատեսումների, սպասվում է 5.8% տնտեսական աճ, իսկ 2025թ.՝ 5.1%, ինչը նշանակում է, որ և՛ ընթացիկ, և՛ գալիք  տարում տնտեսական աճի տեմպերի դանդաղում է նկատվելու նախորդների համեմատ։

Ավելին, ընթացիկ տարվա տնտեսական աճը հիմնականում ապահովվում է արտաքին և ժամանակավոր գործոնների հաշվին, այնպիսիք, ինչպիսիք են վերաարտահանումը, շինարարության բարձր աճը՝ հիմնված հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձի ծրագրի վրա և այլն։ Այս գործոններն այլևս աճ չեն ապահովի հաջորդ տարի, մինչդեռ տնտեսության արտահանելի հատվածը (հայկական ծագման ապրանքների արտահանում, արդյունաբերություն և այլն) էապես տուժել է վերջին տարիներին։ Այս ամենը ռիսկեր է առաջացնում տնտեսական աճի ավելի արագ դանդաղման մասով, ինչը կնվազեցնի կառավարության առանց այդ էլ սուղ հնարավորությունները։

Կառավարությունը պլանավորել է էականորեն մեծացնել 2025թ. բյուջեի պակասուրդը, ինչի հաշվին աճելու է նաև կառավարության պարտքը։ 2025թ. բյուջեի պակասուրդը կհասնի ՀՆԱ-ի 5.5%-ին, այնուհետև միջնաժամկետում կնվազի՝ հասնելով 3.0%-ի։ Այդչափ պակասուրդի պայմաններում կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ էականորեն կաճի՝ 2024թ. վերջում սպասվող 49.8%-ից 2025թ. հասնելով 54.3%-ի, իսկ 2027թ.՝ 55.6%-ի։ Ընդ որում, պակասուրդի աճը տեղի է ունենալու հիմնականում ընթացիկ ծախսերի աճի, այդ թվում՝ պարտքի տոկոսավճարների հաշվին, ինչը վտանգի տակ է դնում հետագա տարիներին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ տնտեսական հնարավորություններ ստեղծելու հարցը։

2025թ. պետական բյուջեով և՛ եկամուտների գծով, և՛ ծախսերի գծով նախատեսված են բարձր աճեր: 2025թ. եկամուտների գծով կանխատեսվում է շուրջ 9.4%, իսկ ծախսերի գծով՝ 11.9% աճ: Ընդ որում, կապիտալ ծախսերի գծով աճի տեմպը ավելի բարձր է նախատեսվել՝ 14.9%, սակայն վերջինս հիմնականում պայմանավորված է պաշտպանության ոլորտի կապիտալ ծախսերի աճով, իսկ տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերի աճը փոքր է։

Պաշտպանության և ներքին անվտանգության ոլորտները 2025թ. լինելու են հանրային ռեսուրսների ծախսման գերակայությունը: Եթե պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերի աճը կարող է հասկանալի լինել առկա արտաքին մարտահրավերների պայմաններում, ապա հասարակական կարգի և անվտանգությանն ուղղվող ծախսերի էական աճը հիմնավորման կարիք ունի:

Մասնավորապես, վերջին ուղղությամբ ծախսերը 2024թ. պլանավորվածի համեմատ աճելու են շուրջ 24.1 մլրդ դրամով, որից 20.6 մլրդ դրամը՝ միայն ոստիկանության և ազգային անվտանգության ծախսերի գծով։ Այն դեպքում, երբ գրանցվում են տնտեսական աճի տեմպի դանդաղում, և հետագա տարիներին սպասվում է այդ միտման շարունակություն, տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերը նվազում են շուրջ 36 մլրդ դրամով (կամ 13.5%-ով)։ Ընդ որում, տնտեսական հարաբերությունների կազմում է ներառված էկոպարեկային ծառայության համար նախատեսված շուրջ 5.7 մլրդ դրամ գումարը։

Հասկանալի է, որ վերջինս այնքան էլ տնտեսական զարգացմանն ուղղվող ծախս չէ, հետևաբար, եթե դա հաշվի չառնենք, ապա տնտեսական հարաբերություններին ուղղվող ծախսերի նվազման չափն ավելի մեծ կլինի։ Ծախսային քաղաքականության այս մոտեցումները բնականաբար խնդրահարույց են, քանի որ նման տնտեսական զարգացմանն ուղղված ծախսերի կրճատումը հետագայում հանգեցնելու է բյուջեի հնարավորությունների կրճատմանը՝ հնարավոր բոլոր բացասական հետևանքներով։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով.։

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄ
Ամենադիտված