Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Խամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասին ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետ Ընտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարար Ռուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ Պապոյան ՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտե Կեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով Ֆրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներին Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան Նեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համար 

Սահմանների բացման դեպքում Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև․ ԱԳ փոխնախարար

Հայաստան

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման։

Նախարարի տեղակալի ելույթից և հարցերին պատասխաններից մեջբերումները ներկայացված են ստորև։

«Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք նախևառաջ շնորհակալություն հայտնել Բահրեյնի Թագավորությանը՝ բոլոր պատվիրակներին ցուցաբերած հյուրընկալության համար և շնորհավորել Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտին (IISS)՝ այս կարևոր միջոցառման քսաներորդ տարելիցի կապակցությամբ:

Թեև այս հարթակում քննարկումները հիմնականում կենտրոնացած են այս տարածաշրջանի հետ կապված խնդիրների վրա, այն կարևոր է նաև մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի երկրների համար: Երբ մենք սկսում էինք նախապատրաստվել այս տարվա «Մանամայի երկխոսությանը» և քննարկում էինք այս տարվա երկխոսության թեմաները, այս պանելի անվանումը կենտրոնանում էր հակամարտությունների քաղաքական արձագանքների վրա։ Միջոցառման օրվան ընդառաջ անվանումը փոխվեց հետևյալ կերպ՝ «Հակամարտություններին քաղաքական և ռազմական արձագանքները», ինչն ուղղակիորեն ցույց է տալիս, որ նախկինում գոյություն ունեցած` կանոնների վրա հիմնված, կարգը այլևս չի գործում և աշխարհը ձախողում է հակամարտություններին միայն քաղաքական լուծումներ տալու գործում։

Սակայն որպես տարածաշրջանի ներկայացուցիչ, որն ընդամենը վերջերս է բախվել զինված հակամարտության, այն ուղերձը, որը ես ցանկանում եմ փոխանցել  հետևյալն է. ռազմական լուծումները կայուն չեն, և բոլոր կողմերը պետք է ձգտեն գտնել քաղաքական լուծումներ: Սա այն համոզմունքն է, որն ունի Հայաստանի կառավարությունը և փորձում է իրականացնել մեր տարածաշրջանում: Դա հեշտ չէ և պահանջում է քաղաքական խիզախություն, բայց, հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց ներքո մենք ապրում ենք՝ շատ կարևոր է հավատարիմ մնալ քաղաքական լուծումներին:

Թույլ տվեք այս քննարկմանն ավելացնել նաև մեկ այլ շերտ՝ տնտեսական հարթությունը: Մենք համոզված ենք, որ սա այն հիմնական բանալիներից մեկն է, որի միջոցով կարելի է հասնել խաղաղության ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Գիտեք, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի իր հարևաններից երկուսի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնց հետ սահմանները փակ են: Մեր կառավարությունը հավատում է, որ հավելյալ փոխկապակցվածության ստեղծումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: Այսպիսով, Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որն ուղղված է հյուսիսը և հարավը, արևելքը և արևմուտքը կապելուն։ Ես կարծում եմ, որ սա հատկապես հետաքրքիր թեմա է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊԾՀԽ) երկրների համար, քանի որ Հայաստանը նպատակ ունի կապել Սև ծովը ՊԾՀԽ-ի և Ծոցի երկրների հետ և ձևավորել ավելի լայն տարածաշրջանային կապեր, ինչը մեզ համար նույնպես նշանակում է ունենալ ավելի ընդարձակ տարածաշրջանային փոխկապակցվածություն, ինչպես նաև խաղաղություն և կայունություն:

Արժեքները շատ կարևոր դեր ունեն նոր՝ կանոնների վրա հիմնված, կարգ հաստատելու գործում: Բերեմ Հայաստանի օրինակը. այս տարի՝ մի քանի ամիս առաջ, Հայաստանը, հանդիսանալով «երկու պետություն» սկզբունքի կողմնակից, ճանաչել է Պաղեստինի անկախությունը: Դա մի որոշում էր, որը հիմնված էր արժեքների վրա։ Որպես երկիր, որը բախվել է հայրենակիցների սովի մատնվելու, բռնի տեղահանման երևույթներին, մենք չենք կարող անտարբեր մնալ նրա նկատմամբ, ինչը կատարվում է Պաղեստինի հետ: Ցավոք, դիվանագիտական առումով շատ բան չենք կարող անել, բայց մեր կողմից հնարավոր քայլերից մեկն անկախության ճանաչումն էր, որը մենք արել ենք: Միաժամանակ, մենք շատ մտահոգված էինք Լիբանանում տիրող իրավիճակի առնչությամբ: Տարիների ընթացքում Հայաստանը տեղում ՄԱԿ ներկայության` UNIFIL-ի մաս է կազմել, և մեր ներկայությունը տեղում շարունակվում է:

Այսօր Հայաստանը շատ մտահոգված է Հալեպում տիրող իրավիճակով: 2010-ական թվականներից Սիրիայում հակամարտության բռնկումից ի վեր, Հայաստանն այն սակավաթիվ երկրների շարքին էր պատկանում, որը շարունակում էր դիվանագիտական ներկայություն ունենալ Սիրիայում, մասնավորապես Հալեպում:

Ամփոփելով, հարգելի’ գործընկերներ` կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք պետք է վերադառնանք դիվանագիտությանը և պետք է փորձենք մտածել և գտնել կայուն լուծումներ:» 

Հարցերին փոխնախարար Կոստանյանի պատասխաններից.

Պատասխանելով Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ հարցին՝ փոխնախարար Կոստանյանը հավելել է. «Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ ՀՀ կառավարության որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ։ Այդ որոշումը կայացվեց թե՜ պաղեստինցիների, թե՜ իսրայելցիների համար, քանի որ մենք տեսնում ենք, որ այս երկու ժողովուրդների համար խաղաղության և կայունության պայմաններում ապրելու հնարավոր ճանապարհը «երկու պետություն» սկզբունքով լուծումն է:»

Արհեստական բանականության կիրառման խնդիրների վերաբերյալ հարցի առնչությամբ փոխնախարար Կոստանյանը նշել է. «Արտաքին գործերի գերատեսչության տեսանկյունից՝ տեսնում ենք արհեստական բանականության կիրառման կարգավորումների կարիք, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարտական իրավիճակներում մարդու իրավունքներին: Եվ այս հարցում մենք միացել ենք ԱՄՆ՝ ոլորտի կարգավորմանը միտված նախաձեռնությանը:»

Հարավային Կովկասին վերաբերող հարցին ի պատասխան Վահան Կոստանյանը նշել է. «Եվ գալով վերջին, բայց ոչ պակաս կարևոր՝ մեր տարածաշրջանի վերաբերյալ հարցին՝ նշեմ, որ չեմ կարող ներկայացնել Իրանի, Ռուսաստանի կամ Թուրքիայի քաղաքականությունները: Այստեղ եմ ներկայացնելու մեր քաղաքականությունը, և այն շատ պարզ է, դրա երկու հիմնական ուղղությունները հետևյալն են. առաջին ուղղությունը մեր հարաբերություններն են մեր հարևանների հետ: Մենք ունենք չորս հարևան՝ Վրաստան, Իրան, Ադրբեջան և Թուրքիա: Եվ մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ: Իսկ մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների երկրորդ շերտը մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն է: Ինչպես ականատես եղանք, մեր ավանդական գործընկերների հետ փոխգործակցությունը միշտ չէ, որ օգտակար էր:

Ներկայումս մեր արտաքին քաղաքականության նպատակը մի փոքր այլ է, և եթե հակիրճ ձևակերպենք, դրա նպատակը կլինի պաշտպանել մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, մեր սահմանների անխախտելիությունը, նաև ժողովրդավարությունը: Եվ հիմա մենք փորձում ենք զարգացնել մեր գործընկերների հետ հարաբերությունները՝ մտքում պահելով այս ընկալումը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա դուք գիտեք, որ մենք անկեղծորեն շահագրգռված ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք հավատում ենք, որ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացների վրա։ Բայց նաև հաշվի առնելով, որ Հայաստանը ավելի է մոտենում մեր արևմտյան գործընկերներին՝ այստեղ հավանաբար ես պետք է հարցս ուղղեմ. որտե՞ղ է Թուրքիան տեսնում իր արտաքին քաղաքականությունը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ Եվրոպական միության ու Արևմուտքի հետ հարաբերությունների մասով։ Ակնհայտ է, որ Հայաստանը ձգտում է մոտենալ Եվրոպական միությանը, Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։ Սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև։»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին
Ամենադիտված