Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը 

Ավելի քան 125 մլն դրամ, մեկ անձից գնում․ Ակադեմիական քաղաքում հերթական ներդրումը պետբյուջեից․ Fip.am

Հասարակություն

Fip.am-ը գրում է․

Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով գնման պայմանագիր է կնքվել, արժեքը՝ 296 հազար եվրո (125․3 մլն դրամ)։ 

Դեռևս հոկտեմբերի 17-ի նիստում կառավարությունը հաստատել էր մի որոշում, որով թույլ էր տալիս Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության հարցով ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով: Մասնավորապես, առաջարկվում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ ձեռք բերել մեկ անձից գնման ձևով՝ «Սիստեմատիկա» ընկերությունից։ 

Նախագիծը ներկայացնելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ այդ նախագծի շրջանակում ակնկալում են ստանալ տրանսպորտի և շարժունակության մաստեր պլանը: 

«Շատ կարևոր է, որ մենք ունենանք հստակ սխեմաներ, թե մարդիկ ինչ տրանսպորտային միջոցներով, ինչ երթուղիներով պետք է հասնեն Ակադեմիական քաղաք: Հայեցակարգային պատկերացումն այն է, որ նրանց համար, որոնք ուզում են ավտոմեքենայով գալ Ակադեմիական քաղաք, մենք Ակադեմիական քաղաքի շուրջ պետք է ունենանք շրջանաձև ճանապարհը, որը տրանսպորտային շարժի վերջին գիծը պետք է լինի: Այսինքն՝ մարդիկ պետք է հնարավորություն ունենան մեքենայով գալ, հասնել այդտեղ, իսկ Ակադեմիական քաղաքի ներսում ոտքով կամ հեծանով շարժվելը, ըստ մեր նախագծի, բարդություն չի ներկայացնելու»,- հավելել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության նիստում նախագծի հաստատվելուց հետո «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է կառավարության որոշման հիմնավորումներն ու ամփոփաթերթը, փաստաթղթի հետ կապված բոլոր հնարավոր բաց աղբյուրները, սակայն հնարավոր չի եղել պարզել՝ որքան գումար է հատկացնում կառավարությունը մեկ անձից գնման ընթացակարգով իտալական ընկերությունից ծառայություն գնելու համար։

Այդ մասին նիստի ընթացքում չեն խոսել նաև պաշտոնյաները։

Հոկտեմբերի 17-ից հետո «Փաստերի ստուգման հարթակը» պայմանագրի արժեքը ճշտելու նպատակով երկու անգամ գրավոր հարցում է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Առաջին անգամ ԿԳՄՍ-ից տեղեկացրել են, որ պայմանագիրը դեռ չի կնքվել, և միայն երկրորդ հարցումից հետո հայտնել են հետևյալը․ 

«ՀՀ կառավարության 2024 թ. հոկտեմբերի 17-ի N 1645-Ա որոշման շրջանակում Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով իտալական «Սիստեմատիկա» ընկերության հետ 29.11.2024 թ. կնքված պայմանագրի արժեքը կազմել է 296 հազար եվրո՝ ներառյալ հարկերը»:

Պայմանագրի մանրամասների մասին հայտնի չէ, այն չի հրապարակվել, սակայն հոկտեմբերի 17-ին կառավարության նիստում նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել էր՝ ինչ են սպասում այս պայմանագրի գործողության արդյունքում։ 

  1. Ստանալ տրանսպորտի և շարժունության մաստեր-պլանը, որը կընդգրկի բոլոր այն գործողությունները, որոնք ներառելու են բոլոր հնարավոր տրանսպորտային ձևերի և ձևաչափերի վերլուծությունը և այդ իմաստով նաև ծրագրի ռազմավարությունը: 
  2. Ստանալ հոսքերի ուսումնասիրությունը, որտեղ բոլոր տվյալներն են հավաքագրվելու, նաև իրականացվելու է անհրաժեշտ շտեմարանների ստեղծում: 
  3. Հոսքերի ուսումնասիրության արդյունքում ունենալ դրանց վերլուծությունը ու մոդելավորումներ, մասնավորապես՝ պլանավորվում է 4 տարբեր մոդելների մշակում, և դրանք նաև հնարավորություն կտան ճիշտ պլանավորելու հետագա աշխատանքը: 
  4. Ունենալ ծրագրով նախատեսված ճանապարհների դիզայնը կամ նախագիծը: 
  5. Իրականացնել երկաթուղու նախնական տեխնիկա-տնտեսական վերլուծություն, որը ևս թույլ է տալու անհրաժեշտ եզրակացություններ անել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով: 

Այս ծրագրի իրականացման ժամանակահատվածը 8 ամիս է։ 

Ակադեմիական քաղաքի նախագծման փուլը նախատեսվում է ավարտել 2025-ին, կառուցումը՝ մինչև 2030 թվականը: Քաղաքի կառուցման համար, նկատենք, նախատեսված է 700 հեկտար` Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում: 

Ակադեմիական քաղաքում նախատեսվում է տեղակայել 8 պետական խոշորացված և 8 մասնավոր բուհ: Ակադեմիական քաղաքում աշխատելու և բնակվելու է մոտ 44,000 մարդ: Այս տարածքում ծրագրվում է կառուցել նաև Ազգային մարզադաշտ` 35,000 հանդիսատեսի համար: Ակադեմիական քաղաքը Երևանին կապվելու է երկաթգծով:

«Փաստերի ստուգման հարթակը» հարցմամբ նաև փորձել էր պարզել, թե որքա՞ն գումար է ծախսվել մինչ այժմ պետական բյուջեից «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման համար։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացրել էին, որ Ճարտարապետական նախագծման ծառայությունները ձեռք բերելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» (GMP) գերմանական ընկերության ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ կնքել է «Ճարտարապետական նախագծման ծառայությունների մասին» պայմանագիր, որի համաձայն՝ ծառայությունների ձեռք բերման համար 2023 թվականին հատկացվել է 87 մլն 696 հզր դրամ, իսկ 2024 թվականին՝ 396 մլն 202.4 հզր դրամ։

Միաժամանակ, տեղեկացրել են, որ ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 585-Ա որոշման համաձայն «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի պահպանման ծախսերի նպատակով 2023 թվականին հատկացվել է 30 մլն դրամ, իսկ 2024 թվականին՝ 117 մլն 320 հզր դրամ։

Աղբյուր` Fip.am

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդը պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի ֆրանսիացիներից և հրաժարական տա ԱՄՆ նախկին փոխնախագահը Թրամփին կոչ է արել նավթի գործարքից հետո վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները «Խաղաղությունը գալիս է միայն ուժի շնորհիվ». Զելենսկին հայտնել է Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցությունների մասին Մոտ 7 հազար մարդ է մասնակցել Լիմոժում անցկացված երթին՝ քաղաքապետարանի հրկիզումից հետո Թրամփը մտադիր է 15 ամսով փակել Վաշինգտոնի պատմական հանրային գոլֆի դաշտը Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Ճապոնիայի վարչապետ Տակաիչիի կառավարության վարկանիշը ընկել է ռեկորդային նվազագույն մակարդակի Փարիզում բախումները վերսկսվել են․ ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել
Ամենադիտված