Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի 

Հայաստանի ազգային գրադարանը դասախոսությամբ անդրադարձավ Հրանտ Դինքի 70-ամյակին

Հասարակություն

Պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերենով և թուրքերենով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոս»-ի երջանկահիշատակ գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան 70-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանում դեկտեմբերի 20-ին ցուցադրվեցին պարբերական մամուլում հրապարակված նյութեր, «Ակոս»-ի տարբեր համարներ։ 

Միջոցառմանը պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Սարումյանը ներկայացրեց Դինքի կյանքի, գործունեության հետաքրքրական դրվագները, մարդու, որը Թուրքիայի մտավորականներից մեկն էր, որ հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։ 

Սարումյանի խոսքով՝  Հրանտ Դինքը ցանկանում էր մարդկանց հասանելի դարձնել այն գաղափարը, որ պետք է փոխհարաբերություններ հաստատել, որպեսզի կյանքի, կեցության նպաստավոր պայմաններ ստեղծվեն այն տարածաշրջանում, որն իրենց հայրենիքն է, բայց որն օտարի տիրապետության տակ է։ «Որպեսզի այն օտարը, որ խոսում է միայն թուրքերեն և այն հայը, որ ստիպված է խոսել թուրքերեն ու թաքցնել ազգությունը, հասկանա իր գաղափարները, անհրաժեշտ էր հրատարակել «Ակոս»-ը նաև թուրքերեն։ Այդ  գաղափարների համար իր կյանքի և գործունեության ընթացքում Դինքը հետապնդումների է ենթարկվում, բանտարկվում վեցամսյա ժամկետով, այնուհետև քրեական օրենսգրքի 301 հոդվածով վեց տարի ժամկետով դատապարտվում է,  դատապրոցեսներ են տեղի ունենում 2002-ից 2006 թվականը և միայն 2007 թվականին Դինքի մահից հետո նա արդարացվում է»,-հիշեցրեց Սարումյանը։ 

Նա պատմեց՝ Հրանտ Դինքի ընկերների մեջ եղել են հայեր, որոնք նշել են՝ միայն ծագումով են հայ, սակայն թուրք են։ Դինքի գաղափարներին ծանոթանալով, նրա հետ մտերմանալով՝ այդ մարդիկ աստիճանաբար ընդունել են, որ և՛ ծագումով են հայ, և՛ բնույթով։ 

Դինքն ասել է. «Կան թուրքեր, որոնք չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել, սակայն, եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի, հաճելի մարդկանց տպավորություն են թողնում... Բայց ամեն դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել ցեղասպանությունը, որովհետև նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա, և այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան»։ 

«Խոսքն այն գաղափարական տեսակետի մասին է, որ Դինքն առաջ էր քաշում, որպեսզի ճանաչեն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայում ապրելով՝ նման գաղափար առաջ քաշելը մեծ համարձակություն էր, և հենց այդ պատճառով առաջին անգամ նրան բանտարկեցին, դատապարտեցին։ Դինքի սպանության պատճառներից մեկն այն էր, որ նա «Ակոս»-ի էջերում անդրադարձավ Աթաթուրքի աղջկա հայ լինելուն։ Աթաթուրքն ուներ դուստր, որին որդեգրել էր հայկական որբանոցից։ Դինքը գրեց այդ մասին։  Այդ պատճառով նա անընդհատ սպառնալիքներ էր ստանում»,-ասաց Նունե Սարումյանն ու հավելեց՝  Թուրքիայի ձախակողմյան թևը սատարել է Դինքին, աջակողմյան թևը դեմ է եղել նրան։  Հրանտ Դինքի դատի ժամանակ  թուրքական իշխանությունները նույնիսկ ստիպված են եղել Դինքի փաստաբաններին զինվորականների վերահսկողությամբ դատարանից տուն տանել, որովհետև եղել են թուրքեր, որոնք հարձակվել են նրանց վրա, պախարակել Դինքին, սակայն նա հավատարիմ է մնացել իր գաղափարներին՝ փորձելով անել հնարավորը, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը։  

Միջազգային հանրությունն աջակցել է նրան, պաշտպանել։ Հրանտ Դինքն անգամ անդրադարձել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը ռազմական գործողությունների արդյունք է եղել, ոչ թե մարդկության նկատմամբ կատարված ոճրագործություն։ Նրա խոսքն «Ակոս»-ում հրապարակվել է Դինքի մահից հետո, ինչից հետո իշխանությունները ձերբակալել են Դինքի որդուն, որն «Ակոս»-ի խմբագրի պարտականություններն էր ստանձնել և նրա տեղակալին։ 

Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոսի» խմբագրատան առաջ՝ հետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցից։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։  

Ամեն տարի նրա հիշատակի օրը ցույցեր են կազմակերպվում, մեծամասշտաբ միջոցառումներ են իրականացվում։ Հրանտ Դինքի մահից հետո որոշ թաղամասեր են կոչվել նրա անունով, հիմնադրամ է  ստեղծվել, հրատարակչություն է բացվել։  

Դինքը նաև գրքեր է հեղինակել, որոնք հրատարակվել են նրա մահից հետո։ Գրքերից է «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռավոր բարեկամներ»-ը։ Գրքերից է նաև «Մարդը անկյունում»-ը։ Ըստ Նունե Սարումյանի՝ գրքում արծարծվում են հարցեր, խնդիրներ, որոնք արդիական են մինչ օրս։ Հրատարակվել են նաև այլ գրքեր։

Հայաստանի ազգային գրադարանը 2013 թվականից ստանում է «Ակոս»-ի հրատարակությունները։ Գրադարանի էլեկտրոնային շտեմարանում տեղադրվում է «Ակոս»-ի հայկական հատվածը, որին կարող է ծանոթանալ յուրաքանչյուրը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Microsoft ընկերությունը հրաժարվել է մասնակցել Մեծ Բրիտանիայի արհեստական բանականության տվյալների կենտրոնի խոշորագույն նախագծին «Կատաստրոֆան» մոտ է. Զելենսկու խորհրդական Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով
Ամենադիտված