Ռուսական ավիաընկերության ինքնաթիռը չի կարողացել Բաթումիի օդանավակայանից մեկնել Մոսկվա Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ԲՐԻԿՍ-ի հետ մերձեցման հարցում. Կոպիրկին․ Sputnik Արմենիա Ինչ են քննարկել Եվլախումով․ ով հանձնեց Արցախը (տեսանյութ) Եկեղեցին իր ծառայությամբ հավատարիմ է սրբազան նպատակին․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել Արարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում կայացած առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել Շիրակի նորանշանակ մարզպետը խորհրդական ու օգնական է նշանակել Ռուսաստանին և Ադրբեջանին թույլ չեն տա մասնակցել ինքնաթիռի կործանման քրեագիտական հետաքննությանը Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից Արցախի լեռների ու վանքերի կանչը՝ օկուպացիայից առաջ՝ Դիզափայտի բարձունքից Բարսելոնայի ղեկավարությունը փնտրում է լուծումներ՝ անկումային շրջանը հաղթահարելու համար 

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

Հրապարակումներ

Վերջին շրջանում հաճախակի են դարձել խոսակցությունները Հայաստանում ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորի (ՓՄՌ) կառուցման վերաբերյալ, որը իբր կարողանալու է փոխարինել Հայկական Ատոմային Էլեկտրակայանը (ՀԱԷԿ): Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ իշխանության պարագլուխի հայտարարությունը. «Որոշել ենք, որ պետք է ունենանք փոքր տիպի մոդուլյար ատոմակայան» նշանակում է, որ վերը նշված ռազմավարական որոշումը արդեն կայացվել է: Իրականում ներկա հակահայկական իշխանությունները մի կողմից կատարում են իրենց հիմնական տերերի՝ Թուրքիայի և Ադրբեջանի, ՀԱԷԿ-ը փակելու պահանջը, մյուս կողմից, իրենց մյուս տիրոջ-հովանավորի պահանջը՝ վերացնել Հայաստանում ռուսական ամեն ինչը, որը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ավելի մեծ ծրագրի մաս է կազմում:

Որ վերը նշված պնդումը չլինի անլուրջ, հիմնավորեմ այն վերլուծությամբ և փաստերով: Այն, որ Թուրքիան և Ադրբեջանը 30 տարի շարունակ պահանջում են փակել ՀԱԷԿ-ը ոչ մեկի համար նորություն չէ, նրանք միշտ ցանկանում էին էներգետիկ ճգնաժամ ստեղծելու միջոցով ծնկի բերել Հայաստանը: Պարբերաբար, տարբեր պատճառաբանությամբ, ճիշտ է, ավելի մեղմ ձևով, նույնը պահանջում էին Եվրոպայի տարբեր կառույցները: Վերջերս նրանց շատ ակտիվ միացել են Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) որոնք իրականացնում են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ավելի մեծ ծրագիրը: Դրա ապացույցներից են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի (դեռ 2018 թ.) և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՝Բրայենի հարցազրույցները «Ազատություն» ռադիոկայանին: Առաջարկելով կառուցել ՓՄՌ ԱՄՆ-ն քողարկված հետապնդում է ՀԱԷԿ-ը փակելու նպատակ, ինչը անմիջապես կբերի էներգետիկ ճգնաժամի և Հայաստանի կախվածությանը թշնամի հարևաններից: Ընդ որում, ԱՄՆ-ի  նման գործողությունները պայմանավորված են ոչ թե Հայաստանի նկատմամբ թշնամությամբ, այլ միտված են վերը նշված իրենց ռազմավարական շահերի իրագործմանը: Իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ՝ կսառեն, հացի փոխարեն բրինձ կուտեն, սոված կմանան, պատերազմի մեջ կմտնեն, երկիրը հիմնովին կքանդեն, ահռելի զոհեր կտան, դա իրենց բոլորովին չի հետաքրքրում: Որպես ապացույց շատ խոսուն են ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Բայերի բառերը՝ «Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի սառը ձմեռների»:

Դիտարկենք ՓՄՌ-ի Հայաստանում կառուցելու հարցը զուտ տեխնիկական և անվտանգային խնդիրներից ելնելով: Առաջինը՝ պետք է հասկանանք ինչ են իրենցից ներկայացնում ՓՄՌ-երը, ինչ շահագործվող ՓՄՌ-ով կայաններ գոյություն ունեն, ինչպիսի վառելիք է օգտագործվում, ինչ անվտանգային պահանջներ կան և ինչ վտանգներ կարող են լինել: Երկրորդը՝ ինչ հեռանկար ունի միջուկային էներգիայի զարգացումը Հայաստանում ու տարածաշրջանում, ինչ ազդեցություն դա կունենա տնտեսության վրա:

ՓՄՌ-ը իրենից ներկայացնում է մինչև 300 ՄՎտ հզորություն և մոդուլային կառուցվածք ունեցող միջուկային էլեկտրակայան: Ենթադրվող առավելությունը այն է, որ էլեկտրակայանի մոդուլները կարող են կառուցվել գործարանում, այնուհետև տեղադրվել մոդուլ առ մոդուլ ընտրված շինհարթակում: Ընդ որում նշվում է, որ ծախսերի և կառուցման ժամանակի նվազեցումը հնարավոր է միայն սերիական արտադրության դեպքում: Ինչ վերաբերվում է անվտանգության հարցերին, հատկապես վառելիքի մասով, ապա այդ հարցը ներկայացվում է սվաղված և անորոշ ձևով:

Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում ներկայացված են ՓՄՌ-ի ավելի քան 50 նախագիծ: Դրանց ճնշող մասը չունի արտոնագրեր, փորձարարական մոդուլները ունեն բազմաթիվ խնդիրներ, էլ չեմ ասում շինարարության սկսելու մասին: Ամենագովազդված և ամենուրեք առաջարկվողը ամերիկյան 50 ՄՎտ հզորությամբ NuScale ընկերության ՓՄՌ-ի նախագիծն է: Այն բազմաթիվ թերությունների (կապված գոլորշու գեներատորների հետ) վերացումից հետո, 2023 թվականի հունիսին ստացել էր ԱՄՆ-ի միջուկային էներգիայի կառավարման գործակալության (NRC) արտոնագիրը, իսկ ընկերությունը անգամ ստորագրել էր ՓՄՌ կառուցման պայմանագրեր 12 երկրների հետ: Հենց այդ նախագիծը ՀՀ-ում առաջ է մղում ԱԽք Ա. Գրիգորյանը: Սակայն հավանաբար NuScale ընկերությունը չի կարողացել հաղթահարել ոչ ֆինանսական, ոչ էլ տեխնիկական խնդիրները, ինչի մասին վկայում են 2024 թվականին ընկերության մասնագետների կրճատումները: Վերջապես 2024 թվականի հուլիսի 14-ին փլուզվել են NuScale ընկերության բաժնետոմսերը: Բացի այդ, 2023 թվականի նոյեմբերին «Rosen Law Firm» միջազգային իրավաբանական ընկերության կողմից ընդդեմ NuScale ընկերության ներկայացվել է հայց ներդրողների շահերը պաշտպանելու նպատակով: Այս ամենը անտեսում են ՀՀ իշխանությունները, և ՀՀ հասարակությանը մոլորեցնելու և ՓՄՌ քարոզելու նպատակով ս.թ. հոկտեմբերին միջազգային գիտատեխնիկական կենտրոնը (ISTC) կազմակերպել է FIRST (Foundational Infrastructure for Responsible Use of Small Modular Reactor Technology) գիտական սեմինարը:

2023 թվականի օգոստոսի 18-ին չինական Հայնան (Hainan) կղզում իրագործվել է աշխարհում առաջին ցամաքային ACP100 Linglong One ՓՄՌ-ի գլխավոր մոդուլի տեղադրումը: Շահագործումը նախատեսվում է 2026 թվականից:

ՓՄՌ կառուցման առաջատարը Ռուսաստանն է: 2019 թվականից շահագործվում է «Ակադեմիկ Լոմոնոսով» միջուկային լողացող էլեկտրակայան երկու «КЛТ‑40С» տիպի ՓՄՌ-ով: Այդ էլեկտրակայանը գտնվում է հեռավոր Չուկոտկայի Պեվեկ քաղաքի նավահանգստում և ապահովում է էլեկտրաէներգիայով ահռելի տարածք՝ հանքարդյունաբերության ձեռնարկություններով և հարակից բնակավայրերով: Ռուսաստանում այժմ շահագործվող ութ (8) ատոմային սառցահատներից (атомный ледокօл) երկուսը ունեն մեկական «КЛТ‑40С» տիպի ՓՄՌ, երեքը՝ երկուական ժամանակակից «РИТМ-200» տիպի ՓՄՌ: Այժմ կառուցվում են երկուական «РИТМ-200» տիպի ՓՄՌ-ով նույն 22220 պրոեկտի ևս երեք ատոմային սառցահատ: Դրանցից մեկը՝ «Յակուտիա»-ն,  շահագործման է հանձնվելու դեկտեմբերին, իսկ երկրորդը՝ «Չուկոտկա»-ն օրեր առաջ դուրս է բերվել նավաշինարանից: Պատվիրվել և կառուցվում են երկուական «РИТМ-200» տիպի ՓՄՌ-ով «Ակադեմիկ Լոմոնոսով» տիպի չորս (4) միջուկային լողացող էլեկտրակայան: Յակուտիայի Ուստ-Կույգա շրջանում սկսվել է երկու «РИТМ-200» տիպի ՓՄՌ-ով էլեկտրակայանի կառուցումը, հետագայում կառուցվելու է ևս երկու ՓՄՌ: Ինչպես տեսնում ենք, ՓՄՌ-երը կառուցվում և շահագործվում են հեռավոր շրջաններում, որտեղ չկա վառելիք և չեն հասնում էլեկտրագծեր: Այդ առումով Հայաստանում ՓՄՌ կառուցելը անիմաստ է և պետք է ունենա այլ հիմնավորում:

Տեղեկացնեմ նաև, որ 2024 թ. մայիսին Ռուսասանի և Ուզբեկիսանի միջև ստորագրվել է Ուզբեկստանում «РИТМ-200» տիպի վեց (6) ՓՄՌ-ից կազմված էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ պայմանագիրը, ընդ որում առաջին երկու ՓՄՌ-ի կառուցման աշխատանքները սկսվելու են այս տարի: Մոտակա ժամանակ արդեն Ռուսաստանի և Ղրղզստանի միջև ևս կնքվելու է «РИТМ-200» տիպի երկու ՓՄՌ-ից կազմված էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ պայմանագիրը:

«РИТМ-200» տիպի ՓՄՌ-ն ունի 55 ՄՎտ հզորություն, կառուցման կարճ ժամկետներ, տեղում հավաքվում է մոդուլներից, որոնք կարող են տեղափոխվել ջրային, ավտոմոբիլային, երկաթուղային փոխադրամիջոցներով: Ամենածանր բուն ռեակտորի մոդուլի տեղափոխման համար ստեղծվել է հատուկ պլատֆորմ: Հատուկ վառելիքը թարմացվում է յոթ տարին մեկ: Որոշ տվյալներով սերիական արտադրության շնորհիվ յուրաքանչյուր բլոկի արժեքը չի գերազանցում 300 մլն դոլարը, այն դեպքում, երբ նախնական տվյալներով NuScale ընկերության ՓՄՌ-ն առժե մի քանի միլիարդ դոլար: «РИТМ-200» ՓՄՌ-ն բավարարում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, IAEA, МАГАТЭ) անվտանգության պահանջներին, այդ թվում միջուկային վառելիքին վերաբերող: Մասնավորապես, ստեղծվել և արդեն փորձարկվել է հատուկ կոնտեյներ՝ օգտագործված վառելիքի անվտանք տեղափոխման համար: Մինչդեռ արևմտյան ՓՄՌ-ի օգտագործված վառելիքը նախատեսվում է պահել կայանի տարածքում, հատուկ «չոր պահեստ» շինության մեջ, որը այդ տիպի վառելիքի համար փորձարկված չէ: Բանն այն է, որ ՓՄՌ-ի վառելիքում 235U իզոտոպի հարստացման աստիճանը ուրանում մի քանի անգամ ավելի բարձր է, քան ավանդական միջուկային վառելիքում: Այդ պատճառով ՓՄՌ-ի օգտագործված վառելիքի վտանգը մի քանի անգամ ավելի բարձր է: Համաձայն ԱԷՄԳ պահանջի, խաղաղ նպատակներով օգտագործվող ուրանում (U), լինի դա ՓՄՌ-ի վառելիքը, միջուկային բժշկությունը, փորձարարական գիտական հետազոտությունները, թե այլ ոլորտներ, 235U իզոտոպի քանակը ուրանում (հարստացման աստիճանը) չպետք է գերազանցի 20%: Այդպիսի ուրանը կոչվում է բարձրորակ ցածր հարստացված ուրան (high-assay, low-enriched uranium – HALEU) և սահմանում է խաղաղ և ռազմական ուրանի միջև հարստացման շեմը: Նշենք, որ ավանդական եղանակով աշխատող ատոմակայանների ուրանի 235U իզոտոպի հարստացման աստիճանը կազմում է 3-ից 5%: Այսօրվա դրությամբ, Արևմուտքում ուրանի հարստացումով զբաղվում են միայն URENCO և ORANO ընկերությունները, որոնք իրենց չորս գործարաններում հարստացնում են ուրանը մինչև 5%: Այժմ ամբողջ աշխարհում գիտական և բժշկական նպատակների համար անհրաժեշտ, մինչև 20% հարստացված ուրանի գրեթե ամբողջ քանակը տրամադրում է Ռուսաստանը: Հենց այդ պատճառով միջուկային էներգիայի բնագավառում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ամենամեղմն են և փաստացի չեն գործում: Հենց այդ պատճառով Ռուսաստանում հնչում են պահանջներ հակընդդեմ պատժամիջոցներ կիրառել հարստացված ուրանի վաճառքի ոլորտում: Հենց այդ պատճառով ԱՄՆ-ում և Ֆրանսիայում շտապ կառուցվում են ուրանի հարստացման նոր գործարաններ՝ այդ բացը լրացնելու համար:

Հարց է առաջանում, ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան չունենան անհրաժեշտ տեխնալոգիաներ, հենց անցյալ տարի ԱՄՆ-ն կառուցել է երեք ատոմային սուզանավ ժամանակակից GE S9G ռեակտորով, օգտագործվող ուրանի հարստացման աստիճանը 90%: Մինչ օրս ԱՄՆ-ն առաջատարն է գործող 94 ռեակտորներով, իսկ Ֆրանսիայի 56 ռեակտորները արտադրում են երկրի էլեկտրոէներգիայի 70%: Մյուս կողմից 1997 թվականից սկսած մինչ օրս ԱՄՆ-ն կառուցել է ընդամենը երեք ռեակտոր: Ֆրանսիան նույն ժամանակաշրջանում չի կարողանում ավարտել ժամանակակից՝ 3+ սերնդի EPR-1600 ռեակտորով ատոմակայանը Ֆլամանվիլում (Flamanville), 14 տարի է ինչ չի կարողանում ավարտել երկու EPR-1600 ռեակտորով Հինկլի Փոյնթ (Hinkley Point) ատոմակայանը Մեծ Բրիտանիայում (կառուցման գինը հասել է աստղաբաշխական 41 մլրդ Ֆունտ ստերլինգի), միաժամանակ հաջողությամբ ավարտել է 8 ռեակտորներով (որոնցից երկուսը EPR-1600) ատոմակայանների կառուցումը Չինաստանում: Իրականությունը այն է, որ ԱՄՆ-ն կորցրել է 35 տարի առաջ ունեցած տեխնալոգիաները միջուկային էներգետիկայի բնագավառում՝ փակվել են գործարանները, գնացել կամ մահացել են բարձրորակ մասնեգետները: Իհարկե ԱՄՆ-ն իր ահռելի ներուժով կարող է վերականգնել կորցրածը: Որոշ փորձագետների կարծիքով ԱՄՆ-ն կարող է վերականգնել 35 տարի առաջ եղած հնարավորությունները առնվազն 7-ից 10 տարվա ընթացքում: Որպես իմ բառերի ապացույց՝ այս տարի նախագահ Ջոզեֆ Բայդենը հպարտորեն հայտարարեց, որ ԱՄՆ-ն հարստացրել է 200 ֆունտ (90,7 կգ !!!) ուրան: Կասկածամիտներին տեղեկացնեմ, որ ԱՄՆ-ն ունի պահեստավորված մի քանի տասնյակ հազար տոննա 90% հարստացված ուրան: Այդ պաշարներից, տարեկան մի քանի հազար տոննա 90% հարստացված ուրանը օգտագործվում է ատոմային ավիակիրների և սուզանավերի վառելիքի թարմացման և այլ էներգետիկ պահանջների համար: Այս հանգամանքը, Չերնոբիլի և Ֆուկուշիմայի վթարները, գազի և նավթի թերթաքարային հեղափոխությունը բերեցին էլեկտրաէներգիայի գների կտրուկ անկմանը ԱՄՆ-ում, ինչը միջուկային էներգետիկայի ստագնացիայի պատճառ դարձավ: Արևմուտքի զարգացած երկրներից միայն Ֆրանսիան է, որ պահպանել ու զարգացրել է միջուկային էներգետիկայի բնագավառում տեխնալոգիաները և հետազոտությունները: Իդեպ, միայն Ֆրանսիան և Ռուսաստանը ունեն օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման տեխնալոգիաներ, և միայն իրենք են հետ բերում և վերամշակում իրենց տրամադրած միջուկային վառելիքը: Մնացած միջուկային վառելիք կամ ռեակտոր արտադրողները (օրինակ Westinghouse Electric-ը) հետ չեն բերում օգտագործված միջուկային վառելիքը և այն դառնում է ծանր և վտանգավոր բեռ այն երկրների համար, որոնք ինքնիշխանության բացակայության պատճառով համաձայնվում են փոխարինել իրենց ատոմակայաններում օգտագործվող ռուսական վառելիքը շատ ավելի թանկ ու վտանգավոր Westinghouse ընկերության վառելիքով: Նման մտադրություն ունի ՀՀ ազգակործան կառավարությունը, որը ցանկանում է փոխարինել ՀԱԷԿ-ում օգտագործվող Ռուսաստանի վառելիքը Westinghouse-ի վառելիքով, որը իդեպ օգտագործելուց հետո մնալու է Հայաստանում: Այս վտանգավոր գործողությունը կարող է ՀԱԷԿ-ի վթարի և փակման պատճառ դառնալ:

Այսպիսով ամերիկյան ՓՄՌ-ի օգտագործված վառելիքը մի քանի անգամ ավելի վտանգավոր է քան ավանդականը, բացի այդ, այն նախատեսվում է թողնել Հայաստանում, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար և ՓՄՌ-ի անվտանգության մասին հայտարարությունները բացարձակ սուտ են:

Վերոգրյալից հետևում է, որ առաջարկվող ամերիկյան ՓՄՌ-ի կառուցումը Հայաստանում չունի ոչ տնտեսական, ոչ էլ անվտանգային հիմնավորում, ավելին, այն վտանգավոր և վնասակար է Հայաստանի համար, քանի որ հետապնդում է Թուրքիայի, Ադրբեջանի և Արևմուտքի պահանջի իրականացման՝ ՀԱԷԿ-ը փակելու և էներգետիկ ճգնաժամ ստեղծելու, նպատակը: Նշեմ նաև, որ ՀԱԷԿ-ն ունի նաև ռազմավարական նշանակություն:

Մյուս եզրակացությունն այն է, որ այսօրվա դրությամբ միակ աշխատող և փորձարկված (ռեֆերենտՓՄՌ-ն դա «РИТМ-200» ՓՄՌ-ն է, քանի որ լուծված են դրա տնտեսական էֆեկտիվության և անվանգային, այդ թվում օգտագործված վառելիքի, անվտանգ ետ վերադարձի հարցերը:

Այս ամենից հետո կարելի՞ է, արդյոք դիտարկել արդեն հաջողված «РИТМ-200» ՓՄՌ-ի Հայաստանում կառուցելու հարցը՝ ՀԱԷԿ-ը փոխարինելու նպատակով:

Ո՛չ և միանշանակ ո՛չ: Իմ խորին համոզմամբ ՀԱԷԿ-ը պետք է շահագործվի առնվազն ևս մի քանի տասնյակ տարի, իհարկե համապատասխան արդիականացման և վերանորոգման պայմանով: Ինչպիսին կատարվեց վերջին տարիներին Ռուսաստանի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ: Չնայած ՀՀ հակահայկական իշխանությունների խոչընդոտներին, «Росатом Сервис» ընկերության մասնագետները կատարել են անհրաժեշտ աշխատանքները, այդ թվում ամենակարևորը՝ հատուկ եղանակով տաքացման միջոցով ռեակտորի մետաղի հատկությունների վերականգնումը:

Իդեպ, դա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում նմանատիպ ռեակտորների համար: Նման արդիականացման աշխատանքներից հետո ռեակտորների շահագործման տևողությունը երկարում է ևս 25-30 տարով: Խոսուն են ԱՄՆ  և Ֆրանսիայի օրինակները: ԱՄՆ-ում 1990 թվականից սկսած ավելի քան 90 ռեակտորներում անցկացվել են վերանորոգման և արդիականացման աշխատանքներ, ինչից հետո երկարացվել են նրանց շահագործման ժամկետները: Ֆրանսիայում 56 ռեակտորները արդիականացվել են (մի քանիսը երեկու անգամ) և նրանց շահագործման ժամկետները երկարացվել են մինչև 60 տարի:  ՀԱԷԿ-ի ВВЭР-440 տիպի ռեակտորները Չեխիայում (Dukovany), Ֆինլանդիայում (Loviisa), Ուկրաինայում (Ровно) և Ռուսաստանում (Кольская АЭС) նույնպես արդիականացվել են և նրանց շահագործման ժամկետները երկարացվել են ևս 20-30 տարով:

ՀԱԷԿ-ի հաստատված հզորությունը կազմում 440 ՄՎտ: Այն արտադրում է ՀՀ էլեկտրաէներգիայի  մոտ 40%: Նոր անցկացվել է արդիականացման փուլը: Արդեն ութ տարի է, ինչ օգտագործվում է նոր միջուկային վառելիք, ինչի շնորհիվ էֆեկտիվությունը բարձրացել է մոտ 10%-ով, հեշտացել են լոգիստիկ խնդիրները: ՀԱԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի գինը 3-4 անգամ ավելի ցածր է, քան Հայաստանի ջերմային կայաններում: Ցանկացած նոր կայանի արտադրած էլեկրաէներգիայի գինը կլինի մի քանի անգամ ավելի բարձր: Դա ամենևին չի նշանակում, որ նոր ատոմակայան կառուցել պետք չէ, պարզապես պետք է լուրջ հաշվարկ կատարվի՝ հաշվի առնելով երկրի տնտեսական զարգացման հեռանկարները, էներգետիկ բալանսը, մասնագետների առկայությունը, ֆինանսական հնարավորությունները և այլ հիմնարար խնդիրներ: Փորձեմ գոնե մասամբ տալ վերը նշված հարցերի  պատասխանները:

Ինչպես նշել էի, ՀԱԷԿ-ը արտադրում է ՀՀ էլեկտրաէներգիայի  մոտ 40%-ը: Համաշխարհային փորձից ելնելով երկրի էներգաբալանսում ատոմային էներգիայի օպտիմալ մասնաբաժինը կազմում է 20-45%: Ավելի մեծ տոկոսային մասնաբաժնի դեպքում առաջանում են մի շարք խնդիրներ՝ պետք է ունենալ ավելի շատ պահուստային հզորություններ, կամ, իդեալական դեպքում՝ հիդրակուտակիչ կայան, կամ էլ հոսանքի արտահանման մեծ հնարավորություններ (այդ հնարավորությունները 2018 թվականից հետևողականորեն  խոչընդոտվում են): Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի 70%-ը արտադրվում է ատոմային կայաններում, այդպիսի էներգաբալանսը հնարավոր է միայն Շվեյցարիայի մի շարք հիդրակուտակիչ կայանների հետ սերտ համագործակցության, և Գերմանիայի ու Իտալիայի հզոր տնտեսությունների էլեկտրաէներգիայի պահանջարկի պայմաններում: Ֆրանսիական EPR-1600 ռեակտորի հաստատված հզորությունը 1600 ՄՎտ է, այսինքն գրեթե երկու անգամ ավելի շատ է, քան ՀՀ-ի բոլոր ոչ ատոմային էլեկտրակայանների հաստատված հզորությունը: Միայն այս հանգամանքը դարձնում է EPR-1600 ռեակտորի կառուցումը Հայաստանում անիմաստ և նույնիսկ վնասակար: Գրեթե նույն բարդությունները կլինեն 1100 ՄՎտ հաստատված հզորություն ունեցող չինական HPR 1000 Hualong  և  AP1000  Korea Hydro & Nuclear Power (KHNP) ընկերության ռեակտորների ընտրության դեպքում: Բացի այդ, անլուծելի է օգտագործված միջուկային վառելիքի ետ վերադարձի անվտանգային խնդիրը: Բոլոր երեք հիպոտետիկ առաջարկների դեպքում լուծված չեն ֆինանսական (6-ից 12 մլրդ. եվրո) խնդիրները:

Այս ամռանը «Росатом» ընկերությունը առաջարկել է Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում կառուցել 1200 ՄՎտ հաստատված հզորություն ունեցող ВВЭР-1200 էներգաբլոկը, ընդ որում, ամենակարևորը (բացի ֆինանսական աջակցությունից) այն է, որ «Росатом»-ը պարտավորվում է գնել 600 ՄՎտ հզորությանը համարժեք արտադրված էլեկտրաէներգիան այլ երկրներին վաճառելու նպատակով: Այդ  դեպքում, լուծվում են մեծ հզորություն ունեցող կայանի շահագործման հետ կապված խնդիրները: Թվում է թե ընդունելի, գրեթե իդեալական առաջարկ է՝ առկա է ֆինանսական աջակցությունը, 3+ սերնդի ВВЭР-1200 էներգաբլոկը ամենափորձարկվածն ու հաճախ կառուցվողն է ամբողջ աշխարհում, դրա կառուցումը կխթանի տեղական շինարարական ընկերություններին, որոնք անխուսափելի անկում են ունենալու եկամտահարկի վերադարձի ծրագրի փակման հետ: Վերջապես երկրի հետագա զարգացման համար անհրաժեշտ են նոր հզորություններ: Անվտանգային առումով կարևոր է, որ Ռուսաստանը հետ է  տանում օգտագործված վառելիքը: Մենք ունենք բարձրակարգ մասնագետներ, որոնք ծանոթ են ռուսական միջուկային տեխնոլոգիաներին, բացի այդ, ռուսական կողմը կառուցման փաթեթի մեջ միշտ ներառում է մասնագետների պատրաստումը: Սակայն պետք է խոստովանել, որ շատ լուրջ կասկածներ կան այդքան մեծ ծավալի էլեկրաէներգիա արտահանելու առումով՝ այսօրվա դրությամբ, իշխանության ջանքերով, ամբողջությամբ տապալված է «Հյուսիս-Հարավ» էներգերտիկ կամուրջը, հիմնովին չի ուսումնասիրված հարևան երկրների էլեկրաէներգիայի պահանջարկը: Օրինակ Վրաստանն ունի էլեկրաէներգիայի փոքր պահանջարկ, որը լրացնում է Ադրբեջանը, Իրանը ունի էլեկրաէներգիայի պահանջարկ ամռան ամիսներին, սակայն ծավալների առումով անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ և պայմանավորվածություններ, ինչը տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում անհաշվարկելի է: Կարծում եմ, այս առաջարկը անիրագործելի է առնվազն մոտակա հինգ տարիների ընթացքում, ավելին՝ այն կարող է թուլացնել հասարակության զգոնությունը և ՀԱԷԿ-ը փակելու պատրվակ դառնա: «Росатом» ընկերության 600 ՄՎտ հաստատված հզորություն ունեցող էներգաբլոկ կառուցելու մասին առաջարկը այսօրվա դրությամբ անիմաստ է, քանի որ նույնատիպ էներգաբլոկի կառուցումը Ռուսաստանում հետաձգվել է:

Այսպիսով արձանագրենք, որ Հայաստանում ՓՄՌ կառուցելը սխալ է, ոչ հիմնավորված և անիմաստ, ավելին՝ այն վտանգավոր և վնասակար է Հայաստանի համար, քանի որ, նպատակ է հետապնդում ՀԱԷԿ-ը փակելու մեր թշնամիների պահանջն իրականացնելու: Վերը նշված պատճառներով պետք է հետաձգել մեծ հաստատված հզորություն ունեցող ատոմակայանի (լինի դա ռուսական, թե ֆրանսիական) կառուցումը: Էներգետիկ խնդիրների լուծումը՝ արդեն իսկ վերանորոգում և արդիականացում անցած ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումն է առնվազն մինչև 2045 թիվը: Դա միանգամայն համահունչ է միջազգային պրակիկային և ԱԷՄԳ-ի պահանջներին:

 

Հետգրություն

Երբ հոդվածն արդեն պատրաստ էր, տեղի ունեցան Սիրիայի իրադարձությունները: Երկու օրում գրավվեց Երևանից երեք անգամ ավելի մեծ՝ Հալեպ քաղաքը, տասնմեկ օրում կործանվեծ երկիրը: Այս հոդվածի շրջանակում նպատակ չունեմ դրա վերաբերյալ վերլուծություն անել, նշեմ միայն, որ 2020 թվականի հաղթանակից հետո, 2024-ին Սիրիայի բնակչության ճնշող մեծամասնությունը, լավագույն դեպքում, ուներ օրական 3 ժամ լույս: Ներքին անվտանգության՝ «Մուխաբարաթի» ոստիկանը ստանում էր տասն անգամ ավելի բարձր վարձատրություն, քան զինծառայողը (ընդամենը 20 դոլար):  Հաղթանակի հերոս՝ գեներալ Սուհեյլը հեռացվել էր զինված ուժերից: Հաղթանակը չէր գնահատվում և մեծարվում: Ռազմական ուժերում ծառայելը դարձել էր անպատվաբեր: Ամենուրեք նշանակվում էին ոչ արհեստավարժ, Ասադին քծնող, անձնական նվիրվածություն ունեցող մարդիկ, ինչը խորացրեց հոգեբանական, տնտեսական և էներգետիկ ճգնաժամը: Սրան գումարած գլխավորը՝ Թուրքիայի և Իսրայելի ստոր և թշնամական գործողությունները բերեցին Սիրիայի կործանմանը: Չեմ ցանկանում շարունակել զուգահեռները, վերադառնանք Հայաստան:

Պետք է ասել, որ աշխատող ՀԱԷԿ-ը ունի ոչ միայն էներգետիկ, այլ նաև ռազմավարական նշանակություն: ՀԱԷԿ-ը փակելու միջոցով էներգետիկ համակարգի փլուզումը Հայաստանի կործանման ծրագրի միայն մի մասն է,  ինչը թշնամիների հրահանգով իրականացնում է ՀՀ-ի ազգակործան իշխանությունը: Հայաստանի ոչնչացման Թուրքիայի և Ադրբեջանի ծրագիրը իրագործվում է բոլոր բնագավառներում՝ լինի դա էներգետիկա, բանակ, անվտանգություն, կրթություն, մշակույթ, ազգային արժեքներ, միջազգային հարաբերություններ և այլն:  Հայաստանը փրկելու միակ միջոցը ազգակործան պատուհասին, կապիտուլյանտին, հայրենիքի գողին իշխանությունից վռնդելն է: Եթե դա չհաջողվի անել,  իշխանությանը ծառայող մարդիկ, հատկապես իշխանամետ պատգամավորները, պետք է հասկանան, որ հենց իրենց պատճառով Հայաստանը լավագույն դեպքում կարող է դառնալ տարածքներ կորցրած, բոլորից կախված, նվաստացած և սոված բնակչությունով տարածք: Համոզված եմ, որ արագ իշխանափոխության դեպքում հնարավոր է վերականգնել զինված ուժերը, տնտեսությունը, միջազգային հարաբերությունները և փրկել մեր Հայաստանը:

 

Լևոն Պողոսյան

Ինժեներ-ֆիզիկոս

«Որդիների կանչ» ՀԿ անդամ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսական ավիաընկերության ինքնաթիռը չի կարողացել Բաթումիի օդանավակայանից մեկնել Մոսկվա Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ԲՐԻԿՍ-ի հետ մերձեցման հարցում. Կոպիրկին․ Sputnik Արմենիա Ինչ են քննարկել Եվլախումով․ ով հանձնեց Արցախը (տեսանյութ) Եկեղեցին իր ծառայությամբ հավատարիմ է սրբազան նպատակին․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը հրաժարական է տվել Արարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում կայացած առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճելՇիրակի նորանշանակ մարզպետը խորհրդական ու օգնական է նշանակել Ռուսաստանին և Ադրբեջանին թույլ չեն տա մասնակցել ինքնաթիռի կործանման քրեագիտական հետաքննությանըԱվինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից Արցախի լեռների ու վանքերի կանչը՝ օկուպացիայից առաջ՝ Դիզափայտի բարձունքից Բարսելոնայի ղեկավարությունը փնտրում է լուծումներ՝ անկումային շրջանը հաղթահարելու համար Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին Խոլերայի վտանգ՝ Երևանում․ Խորենացի փողոցին հարակից տների բնակիչները ելումուտ են անում կեղտաջրերով Փաստացի վերացվում է Վեհափառի օրհնանքն ու ամանորյա մաղթանքի հեռարձակման ավանդույթը․ իրավապաշտպան Ըստ Ավինյանի հոր՝ OPEL վարողները համբալ են. հրաժարականդ գրի, Ավինյան. Մանուկ Սուքիասյան Եթե անհրաժեշտ լինի միջին հեռահարության ավելի հզոր զենք կիրառել, ապա Ռուսաստանն այն կկիրառի․ Պուտին Հրդեհ՝ Դսեղ գյուղում Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը քաղաքական իշխանությունը չի կարող նսեմացնել․ Թաթոյան Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ որոնք էին Արցախի անկման հիմնական պատճառները․ Իշխանյան Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցովԵռաբլուրում մոմավառություն է լինելու Միասնական տոմսային համակարգի լրաժեք գործելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն առանց տոմսի երթևեկողներինՄինչ 2018 թվականը Ալիևին փակ դռների հետևում ստիպում էին… Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը Վերահսկողությունն իրականացնելու է քաղաքապետարանը. Ավինյանը՝ մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի տեղադրման մասինԻնչու՞ է վնասի նվազեցումն ավելի գիտակից, անվտանգ և ավելի լավ ընտրության ապագանԳիտնականները սովորել են բուժել ձկան ատամներըՊարզ է 2024թ-ի ֆիլմերի Թոփ 10-ը․ Hollywood Reporter (լուսանկարներ)Վեհափառի ուղերձի խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան Ղազախստանում ավիավթարի 14 զոհերով ինքնաթիռը նախատեսվում է ուղարկել Ադրբեջան․ Ղազախստանի ԱԻՆԻնչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել «Ես մտադիր չէի այս երդմնակալությանը հրավիրել օտար երկրների ներկայացուցիչների»․ ՊապուաշվիլիՂազախստանի ավիավթարի կործանման վայրը նկարահանած բլոգերը ձերբակալվել է (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահը Ռուսաստանին հասցեին մեղադրանքներ է հնչեցրելԼոռու մարզը սպանդանոցների քանակով ինքնաբավ է. ՍԱՏՄ Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել Իսրայելի ռմբակոծությունների եւ օդային հարվածների հետեւանքով մոտ 40 պաղեստինցի է զոհվել․ ՏԱՍՍԳնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նոր պաշտոն է ստացելՄասնագետն անվանել է ամենաքիչ վտանգավոր ալկոհոլային խմիչքըԵրևանում բախվել են «Lexus»-ն ու «MAN» մակնիշի բեռնատարը Կվերանայվի որոշ ավտոբուսների վարորդների աշխատավարձերը, նախկինում ստվեր է եղել․ Ավինյան (տեսանյութ) «Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է «Եթե հակամարտությունն ավելի երկարի Ուկրաինան կմնա մենակ»․ The GuardianԼուկաշենկոն և Փաշինյանը վիճել են ԵԱՏՄ գագաթնաժողովին․ ՏԱՍՍԻրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում․ ՍագինտաևԹբիլիսիում տղամարդու վրա կրակել են անցնող մեքենայից․ NewsGeorgia
Ամենադիտված