Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո 

Երբ հայկական ու ֆրանսիական համը զգում եմ մի երգում, դա ինձ համար մեծ հաճույք է․ Գարի Հակոբյան

Հասարակություն

Հայտնի երգերի խոսքերի հեղինակ Գարի Հակոբյանը, ով հայտնի է նրանով, որ գրել է Սոսո Պավլիաշվիլիի կատարած Վրաստան երգի բառերը, իսկ նրա Հայաստան երգը երգել են Ֆրանսիայում հենց ֆրանսերենով, ում հեղինակած երգերը հնչում են աշխարհի մեծ բեմերից, իսկ երգերը կատարում են այնպիսի հայտնի արտիստներ, ինչպիսիք են Սոսո Պավլիաշվիլին, Ավրաամ Ռուսոն, Ժեկան, Արթուր Ամիրյանը, Էդգար Գևորգյանը, Անգելինա Կապլան, Վաչե Ամարյանը, Արկադի Դումիկյանը և այլ հայտնի արտիստներ, Euromedia24.com-ի հետ զրույցում պատմել է իր ներկայիս գործունեության, ստեղածագործական ապագա պլանների մասին։

Պարոն Հակոբյան, որն է Ձեր առաջին երգը եւ երբ է թողարկվել այն

-2019 թվականին ես գնացի Արևմտյան Հայաստան և Բայազետի կողմից բարձրացա Արարատ սարի գագաթը, 2020 թվին գրեցի առաջին «Արարատ» երգի խոսքերը։

Հիշում եմ՝ տղաս ժամանակին դիմեց հայտնի բանաստեղծ, կոմպոզիտոր Արսեն Կասիևին, բայց իմանալով, որ Արսեն Կասիևը ոչ ոքի համար չի գրում երգի խոսքեր կամ երաժշտություն, դիմեց իրենց ընդհանուր ընկերոջը, ով միջամտեց, և Կասիևը համաձայնեց գրել «Արարատ» երգի երաժշտությունը, որը կատարեց Արթուր Ամիրյանը։

Արդեն երկրորդ երգի ժամանակ կրկին դիմեցինք նրան, սակայն, այդ անգամ նա հրաժարվեց։ Տղաս ասաց նրան՝ խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք, պատկերացրեք որքան դժվար է ինձ, երբ ես չեմ կարող իրականացնել հորս ցանկությունը։ Արսենի վրա ազդեցին այդ խոսքերը և նա համաձայնեց գրել «Արմենիա» երգի երաժշտությունը։ Հասկանալով, որ Արսեն Կասիևը շատ ուժեղ հայրենասեր է, իրեն տվեցինք նաև երրորդ երգի երաժշտությունը՝ «Էջմիածին», որը կատարեց Արթուր Ամիրյանը․ այդպես էլ սկսվեց մեր աշխատանքը Արսեն Կասիևի հետ։

Ունե՞ք երգեր, որոնց եւ երաժշտության եւ խոսքերի հեղինակն եք

-Ես դպրոցը ավարտելուց հետո սովորել եմ բժշկական ուսումնարանում, այդ ընթացքում գրել եմ 50 երգ, նվագում էի կիթառի վրա, 40-42 տարվա իմ երգերից 12 երգ կատարել են Արթուր Ամիրյանը և Անգելինա Կապլանը։ Յութուբում կան նաև իմ երգերը։ Այս տարի թողարկվել է ևս 2-3 երգ, շուտով դուրս կգա նաև երգ Ադլերի մասին։

Հեղինակային երգերի սեփական ալբոմ նախատեսո՞ւմ եք թողարկել

-Այո, ես ալբոմ  նախատեսում եմ թողարկել, առայժմ իմ հին երգերից եմ ուզում թողարկել, որոնք գրել եմ 40-42 տարի առաջ։

Ինչու եք հենց հենց կովկասյան շանսոնն ընտրել

-Ստեղծագործական ուղղությունը, որի վրա ես այսօր աշխատում եմ, ես չեմ ընտրել, այն ձևավորվել է իմ երիտասարդության տարիներին, ես շատ էի լսում Բոկային Դավիդյան, Վիսոցկուն, Արկադի Սևերին, և այն մեծ ազդեցություն է ունեցել իմ վրա և ազդել է իմ հետագա գործունեության վրա։

Սոսո Պավլիաշվիլին երգել է Ձեր հեղինակած «Վրաստան» երգը, ինչպես ստացվեց, ինչ պատմություն ունի այն

-Տղաներս ասացին, որ անպայման պետք է Վրաստանի մասին երգ ունենալ, քանի որ համ ես եմ ծնվել Թբիլիսիում, համ տղաներս, որոշեցինք, որ ամենահարմար կատարողը Սոսոն կլինի, ու նա տվեց իր համաձայնությունը, կատարեց երգը, Արսեն Կասիևն էլ երաժշտությունը գրեց։

Ձեր մեկ այլ հեղինակային «Հայաստան» երգը երգել են Ֆրանսիայում ու հենց ֆրանսերենով, այն կատարել է Կարեն Սարգսյանը, ի՞նչ ապրումներ եք ունեցել

-Ես վերապրել եմ այն զգացումները, որոնք ես ապրել էի, երբ լսել էի մեծանուն Շառլ Ազնավուրին։

Երբ հայկական ու ֆրանսիական համը զգում եմ մի երգում, դա ինձ համար մեծ հաճույք է։ Կա ևս մի երգ, որը կոչվում է «Փարիզ», այժմ աշխատում են երգի թարգմանության վրա, շուտով այն լույս կտեսնի, այդ երգում ևս հիշատակել եմ Շառլ Ազնավուրի անունը և մեր հայերի, ովքեր ապրում են Ֆրանսիայում, սակայն հոգով-սրտով  Հայաստանում են։

Մեզ հետաքրքիր է նաև Ձեր կարծիքը՝ որպես պրոֆեսիոնալի, Արկադի Դումիկյանի «Դուդուկ» երգի վերաբերյալ, քանի որ այն լայն տարածում ունեցավ ժամանակին և հայտնի է, որ գրվել էր հենց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար, ինչպիսին է Ձեր տպավորությունը։

-Առաջին հայացքից կարող է թվալ, թե դուդուկը պատմում է մեր ծանր կորստի, ցավի մասին, որը եղել է 20-րդ դարի սկզբին, բայց այդ երգում ես կոչ եմ անում պահպանել այն, ինչ մենք ունենք, այսինքն՝ մեր մշակույթը, սովորույթները, և այդ ամենը երկու կարևոր խոսքերում են ամփոփվում՝ «Նվագիր դուդուկ»։ Որքան դուդուկը նվագի, մենք ուժ կունենանք հիշել մեր անցյալը, ու մտածել մեր ապագայի մասին։

Ինչ երգեր եք նախատեսում թողարկել գալիք տարում Հայաստանի մասին։

-Գալիք տարում մինչև մայիս ամիսը կթողարկվի Արշակ Բեռնեցյանի «Յարխուշտա» երգը, հիմա աշխատում ենք «Հայերը և եզդիները» երգի վրա, Տիգրան Երկրորդի մասին ունեմ նաև երգ գրած, նրա մասին 25 օպերա կա, բայց երգ չկա, մի օր Արսեն Կասիևին ցույց տվեցի նրա մասին գրածս խոսքերը, ասաց՝ հիասքանչ է, ես կգրեմ այդ երգի համար համապատասխան երաժշտություն։ Շուտով պատրաստ կլինի նաև երգ, որը կատարում է Արիկ Դումիկյանը՝ «Բերդ պար», ապրիլի 24-ի համար պատրաստ է նաև մեկ այլ երգ՝ «Ինչի համար», այն կատարել է Արթուր Ամիրյանը։

Ոզում եմ ավելացնել, որ եղել եմ Արևմտյան Հայաստանում, եղել եմ Կարսում և գրել «Կարս» երգը, եղել եմ Անիում և գրել «Ասա Աստված» երգը, որը կատարել է Էդգար Գևորգյանը, եղել եմ Վանում, Էրզրումում և գրել այդ մասին երգեր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա
Ամենադիտված