«Որ ավելի ուրախ անցներ»․ Լուկաշենկոն մեկնաբանել է Փաշինյանի հետ միջադեպը
Արտաքին ՔաղաքականԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում ասել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր վեճը թելադրված էր ուրախանալու անհրաժեշտությամբ։ Նրա խոսքով՝ հակառակ դեպքում լրագրողները, այդ թվում՝ ինքը՝ Զարուբինը, ուշադրություն դարձնելու ոչինչ չէին ունենա։ Երկխոսությունից մի հատված հրապարակվել է լրագրողի տելեգրամյան ալիքում։
«Դա քեզ համար էր, որպեսզի ավելի ուրախ անցներ, թե չէ նայելու ուրիշ հետաքրքիր բան չէր լինի»,- ասել է Լուկաշենկոն։
Դեկտեմբերի 26-ի նիստում Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ պատվիրակությունը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու ԵԱՏՄ մյուս գագաթնաժողովին, այլ մասնակցելու է հեռակա կարգով: Ի պատասխան՝ Լուկաշենկոն ասել էր, որ կդիտարկեն այս հայտարարությունը, Փաշինյանն էլ հակադարձել էր, որ ոչ ոք չի կարող դիտարկել իր հայտարարությունը: Լուկաշենկոն ասել էր, որ կդիտարկեն հեռուստացույցն անջատելու տարբերակը, որ ՀՀ վարչապետը չկարողանա մասնակցել նիստին: