Ինքնաթիռի կործանման պատճառը եղել է արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցությունը․ ադրբեջանցի նախարար
ԱշխարհՂազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման պատճառը եղել է արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցությունը։
Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին AZAL մարդատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներին հրաժեշտի արարողության ժամանակ ասել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։
«Սոցիալական ցանցերում առկա տեսանյութերը և լրատվական գործակալությունների տվյալները հիմք են տալիս պնդելու, որ մեր ինքնաթիռի կործանման պատճառը պատճառը եղել է արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցությունը։ Պետական հանձնաժողովի խնդիրն է իրականացնել այս միջադեպի օբյեկտիվ և մանրամասն ուսումնասիրությունը և պարբերաբար տեղեկացնել հանրությանը դրա ընթացքի մասին»,- նշել է Նաբիևը։
Նա ընդգծել է, որ անվտանգության ապահովումն առաջնահերթություն է ադրբեջանական պետության համար։