Սալոմե Զուրաբիշվիլին լքել է Վրաստանի նախագահի նստավայրը (տեսանյութ)
ԱշխարհՎրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ լքում է Աթոնելիում գտնվող իր նստավայրը, գրում է «Նովոստի-Գրուզիան»։
«Ես հեռանում եմ այստեղից և ինձ հետ տանում լեգիտիմությունը... Ես այստեղից դուրս կգամ ձեզ մոտ և կլինեմ ձեզ հետ»,- դիմել է Զուրաբիշվիլին նստավայրի մոտ հավաքված աջակցության ցույցի մասնակիցներին։
«Իշխող կուսակցությունը, որը մեզ խաղաղության մասին էր ասում, պատերազմ է սկսել սեփական ժողովրդի դեմ։ Նա ոչ միայն պատերազմ է սկսել, այլև ոչնչացրել բոլոր այն կետերը, որոնք կարող էին հիմք հանդիսանալ միասնության և համախմբվածության համար՝ սպորտը, մշակույթը և եկեղեցին։ Ամեն ինչ բաժանվել ու պառակտվել է»,- հավելել է նա։