Բերք ու բարիք հնարավոր է ստեղծել ոչ թե քամելով բնական ռեսուրսներն ի հաշիվ էկոհամակարգի, այլ շենացնելով բնակավայրդ․ Ավանեսյան
ՀրապարակումներԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գրառումը․
«Կա՞ արդյոք ավելի ոգևորող բան, քան, երբ տեսնում ես, թե ինչպես է հայրենակիցդ, քո երկրի քաղաքացին հաջողության հասնում, նոր գործ ձեռնարկելով, գործ, որ հիմնված է բնության իմաստության և փոխշահավետ համագործակցության վրա:
Իմ հերոսի օրինակը ցույց է տալիս, որ բերք ու բարիք հնարավոր է ստեղծել ոչ թե քամելով բնական ռեսուրսներն ի հաշիվ էկոհամակարգի, այլ հակառակը, շենացնելով բնակավայրդ` հաշվի առնելով նաև ապագա սերունդների շահերը:
«Մեր ժամանակների հերոսը 2024» ֊ի մրցանակը հանձնեցի Էրիկ Հախվերդյանին, որն ինձ համար շրջահայացության, սեփական ճանապարհը հարթելու և աշխատանքը սիրելու վառ օրինակ է»։