Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին (տեսանյութ) Խախտվել է պատգամավորի անձեռնմխելիությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան Արմեն Գևորգյանը միշտ մեկնել է ու վերադարձել. փաստաբան Ոստիկանները խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին գտել են Սայաթ-Նովա գյուղում (տեսանյութ) Այսօր անմահ հերոս, սպա Ռոլանդ Սարգսյանի ծննդյան օրն է Հերոսին պատից հանելով՝ հերոս չես դառնում. 44-օրյայում զnhված Ալբերտ Հովհաննիսյանի հայր Փաշինյան․ ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձին Արտառոց դեպք՝ Երևանում․ 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված Միրզոյանն ու Բայրամովը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Վրաստանի և ՌԴ-ի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է տագնապի ազդանշանի պատճառով Բեռնատարը ամբողջությամբ այրվել է․ հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին 

Մենք հերոսությունը պետք է կապենք ապրելու, աշխատելու հետ, որպեսզի զոհաբերվելու պրոցեսը չդառնա առօրեական․ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք:

Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 12 մասնակիցներին:

Մրցանակները հանձնել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակակիր Սիրվարդ Բերբերյանը, «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակակիր Խաչատուր Նիկողոսյանը, «Վեգա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Յուրի Աֆրիկյանը:

Մինչ գլխավոր մրցանակի հանձնումը, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին մրցանակաբաշխության առիթով: Վարչապետը խոսել է մրցանակաբաշխության հիմնական լեյտմոտիվի՝ հերոսի և հերոսականության թեմայի մասին և ընդգծել. «Այսօրվա մրցանակաբաշխության առանցքային նպատակն է խոսել հերոսականության, հերոսության առօրեականության և առօրյայի հերոսականության մասին: Ի՞նչ նկատի ունեմ: Ընդհանրապես մենք մեզ հայտնի բանաձևերով հերոսների մասին խոսելիս, ըստ էության, նրանց պատկերացնում ենք որպես մի ուրիշ տիպի մարդիկ, ովքեր առանձնահատուկ տեղում են ծնվել, առանձնահատուկ պայմաններում են մեծացել, ովքեր առանձնահատուկ ընկալումներ ունեն պետության և հայրենիքի մասին: Ինչ-որ տեղ թվում է, թե դրանով փառաբանում ենք նրանց, բայց ինչ-որ տեղ նաև անջատում և կտրում ենք մեզնից»: Վարչապետի խոսքով, հերոսականության ամենակարևոր արտահայտությունը պետք է լինի ոչ թե այն, որ հերոսությունը գործում են այն քիչ մարդիկ, ովքեր պարզապես ի վիճակի էին անել, այլ հերոսության և հերոսականության ընկալումը պետք է լինի այն, որ այդ նույն հերոսությունը կանեին տասնյակ հազարավոր ուրիշներ, պարզապես այդ պահին այդ հերոսության մեջ դրսևորվածը հանգամանքների բերումով ինքն է հայտնվել այդտեղ, դրա համար ինքն է արել այդ հերոսությունը:

«Հերոսության մասին խոսելիս մենք, իհարկե, առաջին հերթին հիշատակում ենք մեր նահատակներին: Մենք մեր նահատակներին կտրում ենք մեզնից, եթե մենք չենք խոստովանում, որ մեզնից յուրաքանչյուրը, ոչ թե ևս տասը հոգի, ոչ թե ևս քսան հոգի, ոչ թե ևս հիսուն և հարյուր հոգի, այլ Հայաստանի Հանրապետությունում կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր նույն պայմաններում նույն իրավիճակում նույն տեղում լինելով, նույն բանը կանեին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ այս մոտեցման բացակայության պատճառն այն է, որ առօրեականության մեջ հերոսականացում չկա և ընդգծել. «Մեր առօրյան հերոսական չէ այն առումով, որ հերոսականությունն ու հերոսությունն այնքան հեռու է մեզնից, այնքան ուրիշ է, այնքան ուրիշ մարդու հետ է կապված, այնքան ուրիշ ընտանիքի, ուրիշ տոհմի, որ դա ինչ-որ մի ուրիշի անելիքն է:

Բայց մենք այս մրցանակաբաշխությամբ ուզում ենք առաջին հերթին դա ընդգծել, որ հերոսությունը յուրաքանչյուրինս է, հերոսությունն ամեն օր է, հերոսությունն ամեն տեղ է, և եթե այդպես է, այս պայմաններում է, որ մենք մեր հերոսներին կընկալենք որպես մեր կողքին ապրող մարդիկ, ովքեր ոչ թե զոհաբերվել են մեր կողմից, այլ պարզապես նրանք եղել են այն նույն տեղում, այն նույն դիրքում և արել այն նույն բանը, ինչ մեզնից յուրաքանչյուրը, մեզնից հազարավորները, մեզնից տասնյակ հազարավորները կանեին:

Եվ հետևաբար՝ ի՞նչ անել այս տրամաբանությամբ ամեն օր: Ամեն օր մի բան կա անելու՝ աշխատելու, ստեղծելու, օրենքով սահմանված հարկերը վճարելու, որ հերոսը, որին մենք մղում ենք առաջ զոհվելու, նաև չզոհվելու շանս ունենա, չզոհվելու շանս ունենա ժամանակակից պաշտպանության միջոցներ ունենալով, ժամանակակից կրթություն ունենալով, ժամանակակից պայմաններում և ժամանակակից հասկացություններով զարգացող պետություն ունենալով և այլն: Թող չթվա, որ մենք այսօր որևէ ձևով նսեմացնում ենք մեր ընկած եղբայրների հերոսությունը:

Ընդհակառակը՝ ասել եմ և էլի կասեմ՝ նրանք ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի և Հայաստանի Հանրապետությունը զարգանա, և մենք այսօր հաշվետվություն ենք տալիս մեր ընկած եղբայրներին, որ Հայաստանի Հանրապետությունն ապրում է և Հայաստանի Հանրապետությունը զարգանում է այդ թվում՝ ձեր հերոսության շնորհիվ: Եվ մեր հերոսությունը պետք է ոչ բոլոր դեպքերում, ոչ բոլոր ժամանակներում և ոչ բոլոր տեղերում կապենք զոհվելու հետ, ընկնելու հետ: Մենք ավելի շատ հերոսությունը պետք է կապենք ապրելու, աշխատելու, արարելու, պետությունն ուժեղացնելու հետ, որպեսզի զոհելու, զոհաբերելու, զոհաբերվելու պրոցեսը չդառնա առօրեական, այլ դա լինի առանձնահատուկ, բացառիկ, հազվադեպ, իսկ առօրեականը դառնա ստեղծագործելը, արարելը, հարստանալը, հարստացնելը, ծաղկելը և ծաղկեցնելը, երջանկանալը, երջանկացնելը, հզորանալը և հզորացնելը»:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մրցանակակիրներին և ևս մեկ անգամ շեշտել՝ նրանց հերոսությունը կայանում է նրանում, որ նրանք հարցերի պատասխաններն ակնկալում են ստանալ ոչ թե ուրիշներից, այլ փորձում են հենց իրենք գտնել այդ հարցերի պատասխանները, իրենք են իրենց ապավենը և իրենք են իրենց ստեղծում: «Եվ սրանով նրանք տալիս են այդ թվում՝ այն հարցերի պատասխանները, որոնց պատասխանները գուցե մարդիկ ակնկալում են Կառավարությունից, և մենք այսօր շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ որոշ հարցերի պատասխաններ ձևակերպելը դուք ձեր վրա եք վերցնում, այդ թվում՝ թեթևացնելով Կառավարության, խորհրդարանի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործը»,- ասել է վարչապետը:

Գլխավոր մրցանակը հանձնելով «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վերջին տարիներին մենք առողջապահության ոլորտում էականորեն մեծացրել ենք ֆինանսավորումը, շատ լուրջ և խորը փոփոխություններ ենք իրականցրել, բայց մյուս կողմից՝ հասկանում ենք, որ ոչ բոլոր դեպքերում և ոչ ամեն տեղ է, որ մենք կարողանում ենք հասցեագրել ակնկալիքները, հասնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցության կարիք ունեն, փրկության կարիք ունեն, բուժման կարիք ունեն, և ուզում եմ գլխավոր մրցանակը հանձնել մի մարդու, ով իր հասարակական գործունեությամբ կարողանում է կոնսոլիդացնել ուրիշ մարդկանց, գտնել այն մարդկանց, ովքեր ունեն հրատապ օգնության կարիք և գտնել այն մարդկանց, ովքեր պատրաստ են մասնակցություն ունենալ այդ հրատապ օգնությանը՝ կյանքեր փրկելու համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը խոստացել է Սի Ծինփինին ցույց տալ Սպիտակ տան կառուցվող խնջույքների սրահըՆիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանին (տեսանյութ)Խախտվել է պատգամավորի անձեռնմխելիությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Reuters. Պակիստանի ուժերը հետ են մղել թալիբների հարձակումը Աֆղանստանի սահմանինԱնհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան Արմեն Գևորգյանը միշտ մեկնել է ու վերադարձել. փաստաբանՈստիկանները խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին գտել են Սայաթ-Նովա գյուղում (տեսանյութ) Սի Ծինփինը հայտարարել է Թրամփի հետ անկեղծ բանակցությունների մասին Այսօր անմահ հերոս, սպա Ռոլանդ Սարգսյանի ծննդյան օրն էՀերոսին պատից հանելով՝ հերոս չես դառնում. 44-օրյայում զnhված Ալբերտ Հովհաննիսյանի հայր Փաշինյան․ ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածԹրամփը կենաց է առաջարկել՝ ի պատիվ Չինաստանի և Միացյալ Նահանգների ներդաշնակ ու խաղաղ ապագայի Միրզոյանն ու Բայրամովը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումըՎրաստանի և ՌԴ-ի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է տագնապի ազդանշանի պատճառով Թրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան Բեռնատարը ամբողջությամբ այրվել է․ հրդեհ՝ Երևան-Սևան ավտոճանապարհինՌԴ ԱԳՆ․ ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանի գործըՍեպտեմբերի 25-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՆյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը (ֆոտո) «Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին «Ժողովուրդ». Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ
Ամենադիտված