Վրաստանում մեկնարկել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)
ԱշխարհՎրաստանի խորհրդարանի շենքում մեկնարկել է Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։
Արարողությունը կտևի մոտ 40 րոպե և տեղի է ունենում ընդդիմության և նրա կողմնակիցների բողոքի ֆոնին, ովքեր չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և նոր նախագահին ոչ լեգիտիմ են համարում։ Կավելաշվիլին երդվելու է հատուկ այս օրվա համար տպագրված Սահմանադրության վրա։ Այնուհետև պատճենը կտեղափոխվի Խորհրդարանական թանգարան և կօգտագործվի հետագա երդմնակալության համար:
Նշենք, որ նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է իր վերջին գիշերն անցկացնել պաշտոնավարման օրբելիանի պալատի իր նստավայրում։ Ժամը 10:00-ին նա կհայտարարի իր ապագա ծրագրերի մասին։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան