Ադրբեջանում նռնակի պայթյունից 5 մարդ է զոհվել, 2-ը վիրավորվել է
Ադրբեջան
Ադրբեջանի Աղջեբեդի շրջանի գյուղերից մեկում նռնակի պայթյունից 5 մարդ է զոհվել, 2 մարդ վիրավորվել է: Նռնակը պայթել է Հինդարխ գյուղի բնակելի շենքերից մեկում, գրում է APA-ն:
Նշվում է, որ մահացածներն ու վիրավորները նույն ընտանիքի անդամներ են։
