Մասիս համայնքի ղեկավարը հյուրընկալել է աշակերտներին և քոլեջի սաներին (լուսանկարներ)
Հասարակություն
Այսօր հյուրընկալել եմ Մասիս համայնքի տարբեր դպրոցների աշակերտների, Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի սաներին։
Հանդիպման առանցքային թեման գիրքն էր, ընթերցանությունը։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին` հետաքրքրվեցի, թե վերջին շրջանում ներկաներից յուրաքանչյուրն ի՞նչ գիրք է կարդացել, ի՞նչ եզրակացություն են կատարել։
Պատանիներն ու աղջիկները կարևորեցին նմանօրինակ հանդիպումները, որոնք պարբերական բնույթ են կրում և ոգևորությամբ խոսեցին կարդացած վերջին գրքի մասին` առանձնացնելով կարևոր ու ուսուցանող կետեր։
Ներկաները նշեցին, որ սիրով են կարդացել համայնքապետարանի կողմից նվեր ստացած գրքերը։
Լսելով ներկաներին` ես առանձնակի շեշտադրեցի այն հանգամանքը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակահատվածում կա սեր ու հետաքրքրություն գրքի ու ընթերցանության նկատմամբ և հորդորեցի, որ ավելի շատ կարդան։
Հանդիպման ընթացքում սիրով պատասխանեցի նաև հնչեցված հարցերին` անդրադառնալով նաև առաջիկա մի շարք ծրագրերի։
Քննարկեցինք նաև մի քանի առաջարկներ, որոնք շուտով իրականություն կդառնան։
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)