Ես հայ եմ և անտարբեր չեմ Ռուբեն Վարդանյանի և մեր մյուս հայրենակիցների ճակատագրի նկատմամբ․ Առաքելյան
Բլոգոսֆերա
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.
«Ես հայ եմ և ես անտարբեր չեմ Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ։
«Ես հայ եմ և ես անտարբեր չեմ Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ։
Վաղը՝ փետրվարի 28-ին, ժամը 12:00-ին, ես լինելու եմ ԱԳՆ դիմաց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցից պահանջելու հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։
Հայաստանի կառավարության և միջազգային հանրության լռությունն ուղղակի աջակցություն է Ադրբեջանի վայրագություններին։
Մենք ցույց ենք տալու աշխարհին, որ մենք հաշտ չենք, որ հայ ազգը պատասխանատու է իր հայրենակիցների համար։
Հ․Գ․ Սա պայքարի ընդամենը մի ձև է, կազմակերպեք այլ հավաքներ,մասնակցեք այլ հավաքների, արեք այն, ինչ կարող եք, միայն թե մի եղեք անտարբեր»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)