Թրամփը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող գործադիր հրամանը, ասվում է Սպիտակ տան հրապարակված փաստաթղթում։
«Համաձայն Արտակարգ իրավիճակների մասին օրենքի 202(d) բաժնի (50 U.S.C. 1622(d))՝ ես մեկ տարով երկարացնում եմ 13660 Գործադիր հրամանով հայտարարված ազգային արտակարգ դրությունը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է փաստաթղթում։
13660 գործադիր հրամանը ստորագրվել է 2014 թվականի մարտի 6-ին, այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից: Փաստաթուղթը պատժամիջոցներ է սահմանում քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք ենթադրաբար պատասխանատու են Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման համար։ Սույն գործադիր հրամանի դրույթները նաև սահմանափակումներ են մտցնում որոշ անձանց և Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման համար ենթադրաբար պատասխանատու անձանց նկատմամբ:
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը