Հռոմի պապի առողջական վիճակը փոքր-ինչ բարելավվում է
Աշխարհ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անցած գիշեր լավ է քնել, և նրա առողջական վիճակը փոքր-ինչ բարելավվել է, հայտնում է Vatican News-ը՝ հղում անելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը։
«Հռոմի պապը անցած գիշեր լավ է քնել և այժմ հանգստանում է»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ երիկամների հետ կապված խնդիրները թուլացել են, իսկ պոնտիֆիկոսը շարունակում է բուժումը։
Ավելի վաղ՝ փետրվարի 24-ին, հաղորդվել էր, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առողջական վիճակը փոքր-ինչ բարելավվել է՝ շնչառական նոր ճգնաժամ չկա, թթվածնի մատակարարումը զգալիորեն կրճատվել է։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)