Վրաստանում տասնյակ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից, մոբիլիզացվել է շտապօգնության առնվազն 200 թիմ
Աշխարհ
Վրաստանի Առողջապահության նախարարության տվյալներով՝ փետրվարի 25-26-ը Օզուրգեթիի, Չոխատաուրիի և Լանչխութի մունիցիպալիտետներում շտապօգնության բժիշկներն արձագանքել են 81 կանչի, տեղում բուժօգնություն են ցուցաբերել 44 հոգու, հոսպիտալացրել 30 հոգու։
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Առողջապահության նախարարության տվյալներով՝ մոբիլիզացվել է շտապօգնության առնվազն 200 թիմ։
Արևմտյան Վրաստանում ձյան առատ տեղումները չեն դադարում. եղանակային պայմանները հատկապես մեծ խնդիրներ են ստեղծել Գուրիայում և Աջարիայում։ Տասնյակ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից։
Շատ ընտանիքներ մնացել են առանց բնակարանի. բնակչության մեծամասնությունը զրկված է էլեկտրաէներգիայից և ջրից։ Գուրիայի գյուղերում առավոտից կրկին ձյուն է տեղում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)