Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն 

Բաքվում դատում են 23 հոգու, պետք է հասկանանք, որ սա մեր մեր ազգի ու երկրի ստորացումն է. ամբողջ հանգույցն իշխանության մեջ է. Գուրգեն Խանջյան

Հասարակություն

Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդներին, գերիներին հայրենիք վերադարձնելու պահանջով բողոքի ակցիաները Երևանում շարունակվում են։

Նախորդ շաբաթվա վերջին հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչները բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ արտգործնախարարության մոտ. պահանջը մեկն էր՝ նիստ հրավիրել ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ և նրանց ներկայացնել Բաքվում հայ պատանդների նկատմամբ իրականացվող խոշտանգումները։ Այնուհետև ակցիաները շարունակվեցին կառավարության և ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակի մոտ։ Այսօր ևս այդ բողոքի ակցիաները Երևանում շարունակվում են։

Հայաստանի գրողների միության անդամ, արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի խոսքով՝ հայ պատանդներին, գերիներին հայրենիք վերադարձնելու համար, նախ Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի՝ գան ազգային ուժեր, որոնք կբանակցեն այդ հարցի շուրջ։

«Այս հարցի հետ կապված ճանապարհը դժվար է, այսինքն՝ դժվար է այն իրագործել։ Կարծում եմ՝ ամբողջ հանգույցն իշխանության մեջ է, և միայն իշխանափոխությունից հետո է հնարավոր հարաբերություններ հաստատել դաշնակիցների, մոտիկ հարևանների հետ, որոնց միջոցով էլ հնարավոր կլինի ձայն բարձրացնել ու բանակցություններ վարել։ Ըստ իս, այստեղ բանակցություններն ընթանում են ավելի շատ սեփական իշխանությունը պահպանելու գնի շուրջ, քան թե Արցախի շահերի կամ պատանդների համար։ Ես չգիտեմ՝ գուցե գերիներին ազատելը հակառա՞կ է իրենց շահերին։ Միայն մեր ձայնով գերիներին ազատել չի լինի, կամ էլ Ադրբեջանն այնպիսի բաներ կպահանջի, որն իրագործել չի լինի։ Մեզ հետ խաղ են խաղում, իսկ ՀՀ իշխանություններն էլ անընդհատ զիջելու գնով են առաջ շարժվում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գուրգեն Խանջյանը։

«Բաքվում դատում են 23 հոգու, դատավարությունը շատ դաժան է, մեղադրանքները՝ նույնպես, բայց պարզ պետք է հասկանանք, որ սա մեր ազգի ու երկրի ստորացումն է։ Այս դատից հետո Բաքուն պահանջելու է նաև բոլոր այն անձանց, որոնք ինչ-որ կերպ եղել են Արցախում, Արցախի արդարությունը պաշտպանելու համար զենք է վերցրել։ Բաքուն բոլոր այս մարդկանց համարելու է հանցագործ։ Այս իշխանությունները չեն հասկանում, որ իրենց էլ են հասնելու, իրենք էլ են հրամաններ տվել Արցախում։ Իշխանությունները չեն ասում, թե, օրինակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչի՞ համար է կռվել, չեն ասում, որ այս մարդիկ իրենց հայրենակիցներին են պաշտպանել։ Սրանք կցկտուր ինչ-որ բաներ են ասում, ծնկաչոք են, ցավալի է, բայց սա փաստ է»,- ընդգծեց Գուրգեն Խանջյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականին Արցախում ապօրինի կալանավորվել և Բաքու են տեղափոխվել Արցախի նախկին 3 նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար)
Ամենադիտված