Ադրբեջանի դրոշով վարելու դեպքով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն
Հասարակություն
Ադրբեջանի դրոշով տրանսպորտային միջոցը վարելու դեպքի հետ կապված ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին՝ տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան