Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն 

Միջազգային հարաբերությունների առաջնային նպատակը գործարքներ կնքելն է, նաև բանավոր պայմանավորվածություններ, ջենտլմենական պայմանավորվածություններ․ Փաշինյանը՝ դիվանագետներին

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԳՆ աշխատակիցներին ծառայության համար և շնորհավորել նրանց Դիվանագետի օրվա առիթով, որը պետության կարևորագույն ինստիտուտն է: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբեմն բաց ենք թողնում տեսադաշտից այն ակնհայտ իրողությունը, որ դիվանագիտությունը երկրի արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործիքն է և թերևս պետությունը հաջողակ է այնքանով, որքանով կարողանում է առաջին հերթին հենց դիվանագիտության միջոցով ապահովել սեփական արտաքին անվտանգությունը և բարենպաստ միջավայր ձևավորել արտաքին աշխարհում։

«Դիվանագիտական ծառայության առաքելությունը Հայաստանի շահերի և Հայաստանի Հանրապետության համար արտաքին աշխարհում առավել նպաստավոր դիրքեր, իրադրություն ստեղծելն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ասելիքն առավել հասկանալի և ընդունելի լինի արտաքին աշխարհում: Բայց պիտի ևս մեկ անգամ ընդգծեմ, որ սա անելու համար շատ կարևոր է մանրամասնորեն ճանաչել այն արտաքին միջավայրը, որում մենք գործում ենք, որովհետև սրանից է կախված մեր ասելիքի բովանդակությունը և ասելիքի հաջողությունը»,- ասել է երկրի ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ հենց արտաքին միջավայրի ընկալումներից և ճանաչումից պիտի կախված լինի, թե մենք ինչը և ինչպես ենք ներկայացնում, կամ ինչպես ենք ներկայացնում և ներկայանում որպես անկախ պետություն, որովհետև այդ ճանաչողության տարբեր մակարդակները կարող են փոխել նաև մեր ասելիքի և դիրքավորման մասին մեր պատկերացումները։ «Շատ պարզ բան. մենք պետք է համոզված լինենք, թե այն, ինչ ճիշտ և արդար ենք համարում, ինչքանով են ճիշտ և արդար համարում արտաքին միջավայրում, որովհետև եթե այս ճանաչողությունը չունենանք, շատ հաճախ զարմացած հայացքների կհանդիպենք և զարմացած հայացքներ կունենանք պարզ իրողություններ և պարզ ճշմարտություններ չհասկանալու փոխադարձ զգացողությունների մեջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ևս մեկ անգամ անդրադառնալով վերջերս իր կողմից բարձրաձայնված թեզին, ըստ որի՝ ժամանակակից աշխարհը շարունակում է հիմնականում անծանոթ վայր և միջավայր մնալ մեզ համար: Սա, ըստ վարչապետի, եթե առաջին հայացքից այդքան էլ ակնհայտ չի թվում գլոբալ աշխարհի վերաբերյալ, այս թեզն առավել հասկանալի և պարզ կլինի, երբ մենք փորձենք այն փորձարկել առանձին երկրների, առանձին տարածաշրջանների, առանձին հարաբերությունների դիտանկյունից՝ փորձելով այս դիտանկյունից նայել և հասկանալ, թե ինչքանով ենք լավ ճանաչում աշխարհը, այդ աշխարհի առանձին երկրներ, այդ երկրների առանձին հարաբերություններ և այլն:

Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այս առումով ինչքան աշխարհն է շարունակում մեզ համար մնալ անծանոթ վայր, այնքան էլ մենք ենք աշխարհի համար շարունակում մնալ անծանոթ տեղ, անծանոթ պետություն, անծանոթ միջավայր: «Եվ սա պետք է խոստովանենք միմյանց, հակառակ դեպքում չենք կարող առաջընթաց ունենալ, նաև պետք է որոշակի լուծումներ փնտրենք և գտնենք: Այս առումով, իհարկե, շատ կարևոր է Արտաքին գործերի նախարարության և դիվանագիտական ծառայության կարողությունների հզորացումը և շարունակական զարգացումը: Իհարկե, համաշխարհային ծավալի առումով թերևս շատ մեծ բան չենք արել, բայց ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին ենթակառուցվածքների զարգացման խնդիր ենք լուծել: Կարող է պարզ բան թվալ, բայց օրինակ վերջերս այցելեցինք Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության նոր շենք, որը ֆիզիկական ենթակառուցվածք է, Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածք, բայց նաև այս նրբություններն էլ դիվանագիտության մեջ շատ կարևոր են: Երբ ես ասում եմ մեզ չեն ճանաչում և մենք էլ չենք ճանաչում, այդ թվում՝ նման ատրիբուտներով են երկրները իրար ճանաչում և գուցե ինչ-որ առումով վերաբերմունք արտահայտում:

Շատ կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների որոշակի հարմարավետություն ստեղծել: Ուրախությամբ եմ արձանագրում, որ Ֆրանսիայում դեսպանատան նոր շենք ունենք: Իհարկե, այս հարցը պահում ենք ուշադրության կենտրոնում, որպեսզի մեր արտաքին հարաբերությունների և դիվանագիտական ծառայության ֆիզիկական ենթակառուցվածքները հնարավորինս պատշաճ մակարդակում լինեն և դրա շարունակական զարգացումն ապահովվի»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ Կառավարությունը փորձում է նաև նյութական երաշխիքների համակարգ ստեղծել դիվանագետների համար։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անզեն աչքով էլ նկատելի է, որ նախորդող շրջանը շատ ակտիվ դիվանագիտական տարի է եղել. «Մենք հաստատում ենք նոր հարաբերություններ, որոնք նախկինում չենք ունեցել, մենք զարգացնում և ճշգրտում ենք մեր նախկինում ունեցած հարաբերությունները, և սա պետք է դիտարկել բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության համատեքստում: Այդ բալանսավորումների առանցքային պատճառը Հայաստանի Հանրապետության հավասարակշիռ վիճակը պահելու նպատակն ունի։ Այսինքն, մեր խնդիրն է՝ արտաքին հարաբերությունների հավասարակշռության միջոցով Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկումը պահել հավասարակշիռ վիճակում:

Ճանաչողության առումով պիտի վերադառնամ այն թեզին, որն առաջարկել ենք, նաև պետք է շատ ճշգրիտ լինենք Հայաստանի Հանրապետության պետական շահերի սպասարկում արտահայտությունը մեկնաբանելու տեսակետից: Ժամանակակից աշխարհի ուսումնասիրությունը և ըմբռնումը ցույց է տալիս, որ պետական շահեր ասելով առաջին հերթին պետք է հասկանալ երկրի տնտեսական զարգացումը, որովհետև երբ արտաքին քաղաքականության նրբությունների, միջազգային հարաբերությունների գործելակարգերի, գործելակերպերի և մեխանիզմների մեջ խորանում ես՝ հասկանում ես, որ ամեն ինչի առանցքում տնտեսությունն է և տնտեսության զարգացումը, որովհետև չի կարող լինել այդպիսի իրավիճակ, երբ տնտեսական հարաբերությունները բնականոն վիճակում չլինեն, զարգացման վիճակում չլինեն ու երկիրը և դիվանագիտությունը լինեն զարգացման վիճակում»,- շեշտել է երկրի ղեկավարը։

Վարչապետի խոսքով՝ մեր բառապաշարում լեզվամտածողությունն էլ էական նշանակություն ունի, օրինակ, միջազգային դիվանագիտության մեջ ամենաշատ օգտագործվող բառերից մեկը deal բառն է, որը թարգմանաբար նշանակում է գործարք: «Մենք արտաքին հարաբերությունները միշտ չէ և ամեն տեղ չէ, որ գործարքի տրամաբանությամբ ենք դիտարկում, ընդհակառակը, գործարք բառը մեզանում ինչ-որ բացասական բանի, համատեքստ կամ ենթատեքստ ունի, մինչդեռ հենց միջազգային հարաբերությունների առաջնային նպատակը գործարքներ կնքելն է բառիս բուն և բառիս փոխաբերական իմաստով։ Բառիս բուն, որ միջազգային հարաբերությունների արդյունքը բազմաթիվ, ինչքան հնարավոր է շատ պայմանագրերն են, բայց մյուս կողմից նաև ոչ պայմանագրային գործարքներ կան, բանավոր պայմանավորվածություններ, ջենտլմենական պայմանավորվածություններ, միջպետական պայմանավորվածություններ, և այս առումով իրականում մեր արտաքին քաղաքականության և արտաքին գործերի արդյունավետությունը գնահատելու համար մենք պետք է այստեղ էլ փորձենք թվային արտահայտություններ ունենալ, օրինակ, նախորդող շրջանում քանի գործարք ենք կնքել, քանի պայմանագիր ենք կնքել, քանի փաստաթուղթ ենք կնքել և դրանք ի՞նչ բովանդակություն են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքականության ամենատարբեր ոլորտներին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի համոզմամբ՝ սա շատ կարևոր մոտեցում է, մենք մեր գործունեության արդյունքներն ամենուր պետք է կարողանանք արտահայտել թվերով։ Ընդ որում, երկրի ղեկավարի խոսքով, եթե հնարավոր լինի դա արտահայտել ֆինանսական թվերով, շատ ավելի լավ կլինի, հասկանալով, որ միշտ չէ և ամեն տեղ չէ, որ դա հնարավոր է, բայց մյուս կողմից նաև փորձը ցույց է տալիս, որ այն գործունեությունը, որը հնարավոր չի լինում արտահայտել թվերով, շարունակում է մնալ տեսական՝ շատ կոնկրետ գործնական արդյունքներ չբերելով։

Անդրադառնալով խաղաղության գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղության օրակարգը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է: «Բայց նաև մյուս կողմից պետք է հասկանանք և ի սկզբանե էլ գիտեինք, որ խաղաղության օրակարգի սպասարկումը հեշտ խնդիր չէ։ Կարծում եմ, որ մեր տրամադրվածությունը պետք է լինի հետևյալը. եթե մենք դա որդեգրել ենք, նշանակում է դա համապատասխանում է Հայաստանի պետական շահերին, և հետևաբար մենք պետք է լուծենք մեր խնդիրը և դա անենք հենց իմ նշած բանաձևերի արդյունքում՝ աշխարհը, տարածաշրջանը, հարաբերությունները, մարտահրավերները, հնարավորությունները և սպառնալիքներն ավելի լավ և ավելի խորը ճանաչելու միջոցով: Ես ուզում եմ հավատալ, որ մենք գնում ենք այս ճանապարհով, ես տեսնում եմ, որ մենք գնում ենք այս ճանապարհով և շատ կարևոր է, որ այդ ճանապարհը լինի շարունակական, որովհետև դիվանագիտության մեջ, իհարկե, ճկունությունը շատ կարևոր է, բայց նաև պետք է դա նույնպես ճիշտ հավասարակշռության մեջ լինի հետևողականության հետ»,- ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ այդ ճկունությունը պետք է նաև ավելի արդյունավետ դառնա աշխարհը, մեր միջավայրը, տարածաշրջանը, հարաբերություններն ավելի լավ ճանաչելու, միջազգային իրադրությունն ավելի օպերատիվ և ամբողջական, ավելի խորը գնահատելու մեջ: «Շատ կարևոր է իրադրության գնահատումը, որովհետև ոչ մի բան տվյալ պահից, տվյալ իրավիճակից կտրված գոյություն չունի։ Ամեն ինչ, որ քննարկվում է այսօր, առաջին հերթին կապված է այսօրվա համատեքստի հետ: Իհարկե, ցանկացած բան, այդ թվում՝ արտաքին հարաբերություններում, ունի պատմական համատեքստ, և ունի նաև ապագայի համատեքստը: Այստեղ էլ է պետք, որ ճիշտ բալանսներ ձևավորվեն, ընդ որում՝ ճիշտ բալանս չի նշանակում ամեն ինչից հավասար չափով, որովհետև դա կախված է, թե որտեղ է հենման կետը, որովհետև այսօրն է այդ հենման կետը, որովհետև այդ հենման կետում մի դեպքում կարող է ճիշտ բալանսը լինել, հավասարակշռությունը պահվել այդ թևերից որևէ մեկի գերակշռման պայմաններում: Հույս ունեմ՝ այս միտքը շատ բարդ չհնչեց, որովհետև ցանկացած հավասարակշռություն կախված է նրանից, թե հենման կետը որտեղ է, իսկ հենման կետն այսօր է, այսօրվա պահանջմունքները, այսօրվա պայմանները, այսօրվա սպառնալիքները և անհրաժեշտությունները»,- նշել է վարչապետը։

Եզրափակելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է մասնագիտական օրվա առիթով և շեշտել, որ մեր երկրում դիվանագիտական ծառայությունն իր ստեղծման առաջին օրից շարունակաբար զարգացել է և այսօր էլ զարգանում է: Վարչապետի խոսքով՝ այդ զարգացման համար կարևոր է վերադառնալ ռեֆլեքսիայի: «Մենք պետք է կարողանանք ինքներս մեզ հարցեր տալ, այդ հարցերը բնականաբար ինչքան հաճելի են, այնքան անօգուտ են, այդ հարցերը ինչքան տհաճ են, այնքան օգտակար են, որովհետև հաճելի հարցեր տալու համար մեծ խիզախություն կամ մեծ ջանք չի պահանջվում, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք ինքներս մեզ տհաճ հարցեր տալ, և մենք դա անում ենք ու ճիշտ ենք անում, որ այդպես անում ենք»,- ասել է երկրի ղեկավարը և շնորհակալություն հայտնել դիվանագետներին կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրումի համար։

Հաջորդիվ տեղի է ունեցել դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակված դիվանագետների երդմնակալության արարողությունը, որի շրջանակներում մի շարք դիվանագետներ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստացել են դիվանագետի վկայականներ:

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մի խումբ դիվանագետների պարգևատրել է ՀՀ ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար)
Ամենադիտված