Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն 

Իրականում մեզ համար Թրամփ-Զելենսկի երկխոսությունն ունի շատ ավելի խորքային ու ցավոտ շերտեր․ Վահե Հովհաննիսյան

Հրապարակումներ

Աշխարհի կաբինետներից մեզ ասվողի մասին

Թրամփ-Զելենսկի հայտնի երկխոսությունը՝ «ով տակ մնաց, ով՝ վրա»  այլ դիտանկյունից նայելիս, շատ ավելի կարևոր պատկեր է բացվում մեզ համար։

1. Զելենսկին ուզում է այն, ինչը հնարավոր չէ տալ։ Ամերիկա-ուկրաինական չհասկացվածության անկյունաքարը, թերևս միակ հարցը, Ուկրաինայի հետագա անվտանգության երաշխիքներն են։ Ուրիշ տարաձայնություն մեծ հաշվով չկա։ Բայց Զելենսկին ուզում է մի բան, որը բնության մեջ գոյություն չունի։ Ուկրաինայի անվտանգության երաշխիքը բազմաշերտ պրոցես է, որը ճիշտ կառավարելու դեպքում միայն օբյեկտիվորեն հնարավոր կլինի ունենալ անվտանգություն։ Բայց այն երբեք չի կարող տրվել որևէ խոստումով, որևէ թղթով։

2. Հայկական հանրային տիրույթում արձագանքն այս ամենին պարզունակ-էմոցիոնալ է, թե՝ առաջիկայում մի օր էլ Նիկոլին կգցեն նույն օրը։ Իրականում մեզ համար Թրամփ-Զելենսկի երկխոսությունն ունի շատ ավելի  խորքային ու ցավոտ շերտեր.

a. Նիկոլը հակառուսականության պոզայի վրա և Արցախի կարգավիճակը իջեցնելու պայմանով՝ անվտանգության երաշխիքներ էր ուզում արևմուտքից։ Զելենսկու պես՝ ուզում էր մի բան, որը բնության մեջ գոյություն չուներ (նման հարցադրման, նման «ռասկլադի» պայմաններում)։ Հետևանքը տեսանք։ Հաջորդ փուլում, նույն համառ սխեմայով, նա Հայաստանի համար է անվտանգություն խնդրում մի տեղից, որը երբեք որևէ մեկին դա չի տվել՝ այն պարզ պատճառով, որ չի կարող տալ։ 

b. Աշխարհի կարևոր սենյակներում տարբեր տոնայնությամբ շատ կարևոր բաներ են ասվում։ Խնդիրը դա հասկանալն է։ Բիզնեսից եկած Թրամփը դա անում է գոռալով, սաստելով, խաղարկային տարրերով, «գործարք» բառը շեշտելով, տեսախցիկների առաջ, ասում է՝ «երկիրդ կորցնելու ես, համաձայնիր՝ պատերազմը դադարեցնենք։ Էս պահին սա կարող ենք անել։ Չհամաձայնես՝ շատ ավելի վատ է լինելու»։ Սովետական դպրոց ավարտած և հատուկ ծառայություններից եկած Պուտինը, Լավրովը և ռուսական վերնախավի մյուս կարևոր դեմքերը չեն գոռում, խոսում են «Դուք»-ով, ձայն չեն բարձրացնում։ Այդպես են նրանք սովորել-մեծացել, բայց ասում են նույն բանը։ Եվ Նիկոլին «Դուք»-ով, անուն-հայրանունով, հարգալից ասել են 2020-ի հոկտեմբերի սկզբներին՝ համաձայնի´ր դադարեցնել պատերազմը, հետո ասել են հոկտեմբերի 19-ին, բայց Հայաստանը ներկայացնողը դա չի լսել, կամ չի հասկացել, ու եղել է ողբերգություն։ Հետո նույն հարգալից տոնով ասել են՝ մի´ սրիր մեզ հետ հարաբերությունները, մենք գիտենք՝ դա որտեղից է գալիս, նրանք քեզ ոչ մի երաշխիք չեն կարող տալ, դու վտանգում ես քո երկիրը։ Մենք էլի´ չենք լսել, որովհետև իշխանությունը բաղկացած է մեկ հոգուց, իսկ հակաիշխանական ճամբարի 90տոկոսի համար ավելի կարևոր է Նիկոլի քաշը, հագուկապը, չալաղաջ կծելու սովորությունը։

c. Անձնական վերաբերմունք. Թրամփին հունից հանեց նաև այն փաստը, որ իր հետ ամերիկյան սակրալ միջավայրում, Օվալաձև կաբինետում, խոսում են այդպես։ Թրամփը տեսավ անհարգալից վերաբերմունք։ Դե հիմա հիշեք, թե ՔՊ-ական պատահականությունները և հասարակության մի զգալի մասը ինչպես էր հրճվում, երբ Երևանում Պուտինին չդիմավորեցին՝ ի՜նչ հրճվանք էր, թե «հալա´լ է մեր Նիկոլին», հիշեք, երբ Նիկոլը Լավրովին խորհուրդ էր տալիս սառը ջուր խմել և ընդունել հայկական հեղափոխության նոր իրողությունները։ Ռուսաստանը «խորհուրդը» լսեց, բայց ողբերգությունը ստացավ հայ ժողովուրդը։

Ո՞րն է հետևությունը

Գործարքների պատմական այս փուլում, մեր անունից հանդես է գալիս պատմական ամենավատ թեկնածուն։ Այս պարզ միտքը մեծ դժվարությամբ, մեծ կորուստների գնով, հիմա նոր միայն սկսում է հասնել մեր հասարակությանը։ Հիմա հակաիշխանական դաշտից պահանջվում է ձևավորել հասարակական զանգվածային պահանջ՝ ունենալ նոր սոլիդ իշխանություն։ Սրա համար նախ հենց հակաիշխանական դաշտից պետք է ակնկալել սոլիդ պահվածք։ 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար)
Ամենադիտված