Կլսենք բազմաթիվ ցուցմունքներ, թե ինչպես է հնարավոր եղել կանգնեցնել պատերազմը, և Փաշինյանը դա չի արել․ Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական
Մենք ադրբեջանական աղբյուրներից լսում ենք Արայիկ Հարությունյանի ցուցմունքը, որ հոկտեմբերի 18-ին, նույն օրը, երբ Ռուսաստանի նախագահն է արել առաջարկը, ինքը առաջարկել է Նիկոլ Փաշինյանին, որ հնարավորություն կա կանգնեցնել պատերազմը։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանում ընթացող դատավարության նպատակն է Հայաստանին միջազգային ատյաններում ճանաչել ռազմական հանցագործ, դատել Հայաստանը և մեր սերունդներին դնել ֆինանսական փոխհատուցումների տակ:
«Բայց արդեն իսկ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կատաստրոֆիկ մեղադրանքների շարքը գնալով ավելանում է և, ցավոք, առաջիկայում կրկին ավելանալու է, երբ մենք կլսենք բազմաթիվ ցուցմունքներ, թե ինչպես է հնարավոր եղել կանգնեցնել պատերազմը, և Նիկոլ Փաշինյանը դա չի արել»,- ընդգծել է Զոհրաբյանը:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ