«Զելենսկին կծել է իրեն կերակրող ձեռքը»․ Թրամփի խոսնակ (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «կծել է իրեն կերակրող ձեռքը»: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը:
Նա պատմել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Զելենսկին մեկ քայլ հեռու է եղել օգտակար հանածոների գործարքի ստորագրումից, որը կարող էր նրա համար տնտեսական փրկություն լինել, բայց նախընտրել է հրաժարվել։
«Եվ նա կծեց այն ձեռքը, որը նրան կերակրում է», — շեշտել է Լևիտը:
Մամուլի քարտուղարը հեռուստաալիքին տված հարցազրույցում նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն և ամերիկացի քաղաքացիները հոգնել են ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը:
«Միացյալ Նահանգներն ու ամերիկացի ժողովուրդը հոգնել են վճարել այս պատերազմի հաշիվները։ Թրամփը ցանկանում է համաձայնության գալ, ցավոք, պարզվում է, որ նախագահ Զելենսկին դեռ պարզապես չի ցանկանում դա», — ասել է Լեւիտը ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)