Եթե Օսկանյանը նման բան է ասել՝ դա գնահատում եմ որպես սադրանք․ Ալեն Սիմոնյան
Քաղաքական
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, արձագանքելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի պահանջին, այն է՝ դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները, մինչև գերիները չվերադառնան Հայաստան, ասել է. «Այսինքն՝ որ կանգնեցնենք, գերիներին հետ են տալո՞ւ: Եթե պարոն Օսկանյանը նման բան է ասել՝ ես դա գնահատում եմ որպես սադրանք, էսկալացիան բարձրացնելու հնարավորություն»:
«Վարդան Օսկանյանը 10 տարի հնարավորություն է ունեցել իր «փառահեղ» մտքերը և փառահեղ դիվանագիտությունը գործի դնի, արդյունքում Արցախը բաց է դուրս է թողել բանակցություններից Ռոբերտ Քոչարյանի հետ, հարցը չի լուծել»,– ասել է նա՝ հավելելով․ «Ինքը վաղուց թոշակի է գնացել, թող հանգիստ իր թոշակով զբաղվի»:
Դիտարկմանը, որ նա մտահոգված է գերիների ճակատագրով, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մտահոգված էր, ժամանակին թող մտահոգվեր, երբ որ մարտի 1-ի մամլու խոսնակն էր, մարտի 1-ն էր արդարացնում, մարտի 1-ին Երևանի կենտրոնում 10 մարդու գնդակահարելը վեր էր երկացել, արդարացնում էր: Այդ ժամանակ թող մտահոգվեր»:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ