Ավելի քան 40 կազմակերպության անունից նամակ է հանձնվել ՀՀ ԱԳՆ–ին և Շվեյցարիայի դեսպանությանը
Իրավունք
Այսօր ավելի քան 40 կազմակերպության անունից նամակ հանձնվեց ՀՀ արտգործնախարարությանը և ՀՀ–ում Շվեյցարիայի դեսպանությանը. Արարատ Միրզոյանին ուղղված նամակում կոչ է արվում դիմել չեզոք երրորդ երկրի, մասնավորապես, Շվեյցարիային՝ լիազորելով ՀՀ անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն Բաքվում պահվող բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկական օգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար:
«Գլխավոր կոչն այն է, որ ՀՀ–ն որպես Ադրբեջանում պատանդառված անձանց քաղաքացիության երկիր դիմի Շվեյցարիայի համադաշնությանը, Շվեյցարիան պետք է դիմի Ադրբեջանին, որպեսզի պատանդառված անձինք օգտվեն հյուպատոսական ծառայություններից։ Այսինքն՝ Շվեյցարիայի հյուպատոսը Ադրբեջանում պարբերական այցելություններ ունենա մեր բոլոր գերեվարված անձանց»,– ՀՀ ԱԳՆ–ի մոտ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)