56-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող հրացանը
Արտակարգ Պատահար
Շիրակի մարզի քրեական ոստիկանները մարտի 3-ին տեղեկություններ էին ստացել, որ Բասեն բնակավայրի 56-ամյա բնակիչը ավտոտնակում ապօրինի պահում է զենք-զինամթերք:
Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկաններն այցելել են 56-ամյա տղամարդու տուն: Նա ավտոտնակից ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
56-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ