Ֆայտոնով շրջող Գյումրիի թեկնածուն չի հերքել Արմենի «գլուխն ուտելու» գործում իր դերակատարմանը․ Մելիքյան (տեսանյութ)
ԲլոգոսֆերաՓաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկվա «օրվա հերոսը» լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Արմենի «գլուխն ուտելու» գործում իր դերակատարման հարցին, չի հերքել փաստը (ո՞նց հերքեր անհերքելին) ու… կրկին հոխորտացել է։ Ո՛չ մի զղջում։ Ո՛չ մի գրամ զղջում։ Ո՛չ մի բառ ցավակցություն։
Այս պայմաններում պարտքս եմ համարում «շարունակել թեման» ու իրազեկել սիրելի գյումրեցիներին, թե ի՛նչ են ձեզնից թաքցրել Արմենի դեմ 2022թ. մայիսին «տռավլյա» կազմակերպած անձինք։
ՀԳ. Ձայնագրությունը կատարվել է Արմենի ձերբակալումից շուրջ 1 տարի առաջ՝ 2021թ. հունիսի 9-ին։
ՀԳ-1. Հուսով եմ՝ «ֆայտոնով մարդու» տեսագրությունը տարածող ընկերներս նույն ջանասիրությամբ կտարածեն այս տեսագրությունը ևս»։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան