Ձեր անկոտրում կամքը, նվիրվածությունը և հոգու գեղեցկությունը միշտ եղել են մեր ուժի ու հավերժության խորհրդանիշը. Արայիկ Ղարիբյան
Բլոգոսֆերա
Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ), բժշկական գիտությունների թեկնածու, «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի բուժ գծով փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի կանայք` մայրեր, քույրեր, դուստրեր.
Շնորհավորում եմ ձեզ՝ գարնան և կյանքի այս լուսավոր տոնի առթիվ։ Դուք եք մեր ազգի ամուր հիմնասյունը, մայրերը, քույրերը, դուստրերը, որոնց սերն ու նվիրումը պահում են մեր տունը, մեր օջախը, մեր հայրենիքը։ Ձեր անկոտրում կամքը, նվիրվածությունը և հոգու գեղեցկությունը միշտ եղել են մեր ուժի ու հավերժության խորհրդանիշը։
Թող ձեր ճանապարհը լուսավորվի սիրով ու արժանապատիվ խաղաղությամբ, թող ձեր աչքերը շողան հայրենասիրության կրակով, իսկ ձեր սրտերում միշտ բաբախի ազգին ու ընտանիքին նվիրված ջերմությունը։ Դուք եք հայ ժողովրդի հպարտությունն ու պատիվը։
Շնորհավոր ձեր տոնը, հայ կին, մեր երկրի լույս ու հպարտություն»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ