Հայ կին լինելը կրկնակի պատիվ ու պատասխանատվություն է. Գոհար Մելոյան
Բլոգոսֆերա
Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ այս տոնական օրվա առթիվ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
«Կինը հիմք է ու հենարան, ուժ է ու սփոփանք, աջակից է ու մղող, սթափեցնող է ու հուսադրող:
ՀԱՅ կին լինելը կրկնակի պատիվ ու պատասխանատվություն է:
Կնոջը բաժին հասած առավելություններին ու դժվարություններին զուգահեռ, մենք ապրում ենք հայոց պատմության այս դժվարին ժամանակներում ու պարտավոր ենք լինել աջակից, պահանջատեր ու պատասխանատու, իսկ ամենակարեւորը՝ ապրումակցող ու հոգատար ամենաթանկը նվիրաբերած ու կորցրած մեր հերոսածից հայուհիների նկատմամբ
Ուստիեւ, փորձենք լինել ավելի հաշտ, ստեղծարար, արդար, ինքնաբավ, բարի, հանդուրժ, ներող, հասկացող, ըմբռնող»:
