Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները 

Ալավիները միամտորեն հավատացին սուտ խոստումներին․ Հայկ Մարտիրոսյան

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տասնյակներով գրառումներ եմ տեսնում, որոնցում պրոֆեսիոնալ մուննաթչիները` ընդհանուր մենթալիտետի համաձայն էլի մեղադրում են աշխարհին` թե իբր աշխարհն անտարբեր է հիմա էլ ալավիների ցեղասպանության հանդեպ։

Ու տգիտությունն ու անգրագիտությունն այնքան շատ է, իսկ մշտապես ուրիշի հպատակ ու հետևաբար ուրիշի կողմից պաշտպանության ենթակա հոգեբանությունն այնքան ամուր է, որ սրանք ուղղակի անընդունակ են հասկանալու թե ինչն ինչոց է։
Իսկ իրականում`

Ա. Ցեղասպանվողը միշտ մենակ է։ Եվ չունի ու ողբերգականորեն չի կարող ունենալ ոչ մի պաշտպան։ Որովհետև ցեղասպանություն լինում է միայն արդեն իսկ անպաշտպանների հետ։ Այո՛ ցեղասպանվողը զոհ է։ Բայց աշխարհի իրականությունն այն է, որ նրա ցեղասպանության համար, եթե ինքն արդեն այն վիճակին է, որ իրեն ցեղասպանում են, որևէ մեկը պատերազմ, կամ այլ երկիր ներխուժում չի արել ու չի անելու։ Չկան դրա նախադեպերը պատմության մեջ, չկան դրա օրինակները։Սրեբրենիցայում, այո՛ եղավ միջամտություն։ Բայց հետո։ Այն էլ` խորքում այլ դրդապատճառներով։

Բ. Սիրիայում ալավիները բազմաթիվ անգամներ են նախկինում ցեղասպանվել։ Եվ նրանց ոչ ոք չի օգնել։ Երբեմն օգնել են ֆրանսիացիները։ Հետո ալավիներն են եղել իշխանության։ Ու քանի որ երկիրը Հաֆիզ ալ Ասադը անհեռատեսորեն չպարտիցիանավորեց` այսինքն չտրոհեց` ստեղծելով անկախ ալավիստան, այսօր, երբ մեծամասնությունը եկավ իշխանության, կրոնական հազարամյա ատելությունը դարձյալ գլուխ բարձրացրեց և դարձյալ ցեղասպանություն սկսվեց։ Ո՞Ւմ ունեն այսօր ալավիները։ Ոչ ոքի։ Չունեն դաշնակիցներ։ Որովհետև որպես միջազգային գործոն իրենց առաջնորդներն ու իրենք դադարել էին խաղացող լինելուց։ Որովհետև միակ դաշնակիցը Ռուսաստանն էր, որն էլ հայերին ու Հայաստանի Արցախը վաճառելուց հետո` արագ վաճառեց և Սիրիան ու հատկապես` պայմանական Ալավիստանը։

Գ. Ալավիները հանձնեցին սեփական պետությունը` նախ, որովհետև Բաշար ալ Ասադը անհեռատես գտնվեց և մի շարք շարունակական անդառնալի սխալներ գործեց, և ապա, որովհետև իրենք իսկ արդեն բարոյալքված էին ու այլևս հրաժարվեցին կռվել։ Իսկ իրենց ասադյան բանակի հրամանատարությունն ուղղակի կաշառվեց փողով։

Դ. Ալավիները հավատացին Ալ Շարաայի սուտ խոստումներին և իրենց պահեցին ամենամիամիտ կերպով։ Նախ հանդուրժեցին իրենց դեմ նախապատրաստվող գործողությունների առաջին փուլը` իրենց նախկին առաջնորդների գերեզմանների բացառիկ պղծումը ու դա արեցին հանուն խաղաղության։ Հետո` չզինվեցին և էլի որևէ անկախ գործոն չփորձեցին դառնալ։
Արդյունքում չդիմացան ճնշմանն ու փոքրիկ հակազդեցություն կիրառելով` դարձան ցեղասպանության թիրախ։

Գ. Ալ Շարաայի ահաբեկչական բանակները ունեին և ունեն հզոր հովանավոր և հզոր դաշնակից։ Ալավիներն առնվազն կարող էին դրուզների պես իրենց դաշնակից գտնել ի դեմս Իսրայելի, որին ձեռնտու է Սիրիայի տրոհումը և երկրի ներսում հակաիսլամիստական դաշնակիցների առկայությունը, բայց դա էլ մեծ հաշվով չարեցին։ Ու այսօր անցնում են սարսափելի աղետի միջով։

Դ. Ոչ ոք, ոչ մի տերություն, ոչ մի պետություն, ոչ մի ուժ այսօր ոչ ունակ է մտնելու Սիրիա և նրանց պաշտպանելու և ոչ էլ ցանկություն ունի։ Որովհետև զոհը ոչ մի կարևորություն չունի ոչ մեկի համար, իսկ ի տարբերություն մեր հայրենի մանկամիտների` անկարևոր գործոնի համար ոչ ոք ոչ մի բան պատրաստ չէ զոհաբերել։ Զոհաբերվողն ինքնին արդեն իսկ զոհաբերվում է։

Բայց հետաքրքիրն այն է, որ տեղական մուննաթիստներն այդպես էլ անկարող են հասկանալ, որ մուննաթ գալու փոխարեն անհրաժեշտ է կարևոր դառնալ, իրական դաշնակիցներ ձեռք բերել և չընտրել այն երբեք չգալիք «խաղաղության դարաշրջան», որը նրանց անվճար վաճառում են «խաղաղության խաչմերուկի» մարգարեները։

Որովհետև վաղը իրենք միլիոներորդ անգամ մուննաթ են գալու աշխարհի վրա, որ հիմա էլ աշխարհն իրենց է հերթական անգամ «ուրացել» ու «ՈՒ՞ր ես /էիր/ Աստված» մեսչյանական հիմար երգի հիմար խոսքերով այլ տերությունների վրա մուննաթ գալուց անցնելու են Աստծո վրա մուննաթ գալուն։

Փոխանակ հասկանալու, որ անշեղ դեպի նույն վերջնակետը գնալու փոխարեն կարելի էր և կտրուկ փոխել ճանապարհը` հա՛մ գնում են, հա՛մ էլ մուննաթ են գալիս։

Ոչինչ չի փոխվել ու ոչինչ չի փոխվելու։

Եվ արդյունքն էլ անպայման նույնն է լինելու։

Ինչ էլ որ ձեզ վաճառեն ձեր մյուս ստախոս պրոֆեսիոնալ հույսավաճառները»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին
Ամենադիտված