Քրդական թաղամասերը ենթարկվել են հարձակումների, կան զոհեր․ Լիաննա Մհոյան
Բլոգոսֆերա
Լիաննա Մհոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քրդական թաղամասերը ենթարկվել են հարձակումների, կան զոհեր:
Թուրքական կործանիչներն ու Դամասկոսի նոր ռեժիմը հարձակվել են Հալեպի Շեյխ Մակսուդ թաղամասում գտնվող ալ-Ավարիդ անցակետի վրա։
Հալեպի քրդաբնակ թաղամասերի վրա թուրքական զինված խմբավորումների հարձակման հետևանքով վիրավորվել են Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների (YPG) երեք անդամներ և մեկ քաղաքացիական անձ։
Քրդական ներքին անվտանգության ուժերը և թաղամասի պաշտպանության ուժերը պատասխանել են հարձակումներին, և մարտերը շարունակվում են։
Հինգշաբթի օրվանից Սիրիայի ափերի մոտ ավելի քան 745 խաղաղ բնակիչ է սպանվել, տասնյակ հազարավոր տներ թալանվել և այրվել են, ասել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդուլռահմանը»։
