Իրանի պատվիրակությունը մեկնել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների
Իրան
Իրանի բանակցային պատվիրակությունը մեկնել է Օմանի մայրաքաղաք Մուսկատ՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ վարելու համար: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել է, որ իրանցի դիվանագետները Մուսկատ են ուղևորվում արտգործնախարար Աբբաս Արաղչիի ուղեկցությամբ: Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունները տեղի կունենան այսօր: Իրանական պատվիրակությունը կգլխավորի Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Սթիվ Ուիթքոֆը՝ Արևմտյան Ասիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը:
Օմանի պաշտոնյաները դեռևս չեն հայտարարել բանակցությունների անցկացման վայրը, ISNA-ի աղբյուրներին հայտնել են, որ բանակցությունները տեղի կունենան մեկ վայրում, բայց տարբեր սենյակներում, և հնարավոր է ՝ գրավոր տեքստերի միջոցով: Ենթադրվում է, որ նրանք կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան